ՙՙԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԹԱԼԱՆՎԱԾ

Արխիվ 12-16

ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԹԱԼԱՆՎԱԾ



Դեռեւս շարունակում է թալանվել ու կողոպտվել Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված մոնումենտալ հուշարձանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ կենդանության օրոք քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԸ, դիմելով պետական եւ հասարակական գործիչներին, այդպես էլ չկարողացավ ստեղծագործությունը պաշտպանել հանցագործներից: Երբ ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, ՀՀ  Մշակույթի նախարարության` հուշարձանների պահպանության խնդրով զբաղվող փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ ասաց հետեւյալը. ՙՎերոնշյալ արձանը չի գտնվում հուշարձանների պետական ցուցակում, այն հուշարձանների պահպանության ոլորտից դուրս է մնում: Այդ արձանը ինքնին արժեք է ներկայացնում, ու դեռեւս 2005 թվականից, այսինքնª ավելի վաղ, քան ես եմ աշխատել, այդ հարցով Մշակույթի նախարարությունը դիմել է տարբեր մարմինների: Ժամանակին այն ճանապարհաշինարարական մի կազմակերպության է պատկանել, որը լուծարվել է, եւ իրավահաջորդ, հավանաբար, կարող է լինել, բայց դա դեռ պարզվում է, օրինակ, Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Այսինքն` ե°ւ նամակներ կան գրված, ե°ւ բազմիցս անհանգստություն կա արտահայտված դեռեւս 2005 թվականից թե° Կոտայքի մարզպետարան, թե° հարակից համայնքներ: Կա կազմված աշխատանքների նախահաշիվ, որը դեռեւս 2009 թվականին նորից վերանայվել է հեղինակի կողմից: Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ մեր մարզային ծառայության ահազանգով, եւ 3 մարդ պատժամիջոց է կրում՚:
Ա. Սամուելյանը հավելեց նաեւ, որ մեկ ամիս առաջ նախարարությունը հավաքագրել է հանրապետության բոլոր նմանատիպ հուշարձանները. ՙԱնկախ նրանից` հուշարձանների ցուցակում չկար այդ արձանը, այն մեզ համար արժեք է ներկայացնում, եւ մենք հնարավորինս ամեն ինչ պետք  է անենք, որպեսզի ինչ-որ ելք գտնվի: Պետական միջոցներով  պլանավորվում է հրատապ ամրակայում անել, բարեկարգել եւ վերականգնել հանրապետական նշանակության հուշարձանները, ասենք, Սանահինը: Ինձ համար մեծ արժեք ունի Դավիթ Բեջանյանի արձանը, բայց այսօր` հենց այս պահին, չունենք այդ հնարավորությունը` պետական միջոցներով վերականգնելու, բայց փոխարենը մենք մոտ մեկ ամիս առաջ հավաքագրեցինք բոլոր նմանատիպ խնդիրներ ունեցող հուշարձանները, կազմվելու է ծրագիր, եւ փաթեթային լուծումներ են առաջարկվելու՚:
ՙԻրավունք՚-ը նշեց, թե Բեջանյանն իր կենդանության օրոք, դիմելով տարբեր հաստատությունների, ստացել է նույն պատասխանները, թե դա իրենց ենթակայության տակ չի գտնվում: ՙՄենք ասել ենք, որ այն մեր ենթակայության տակ չի, համենայնդեպս, մենք այդ ամբողջ ծավալը վերցնում ենք մեզ վրա եւ փորձում լուծում գտնել: Ես ցավում եմ, որ այժմ հեղինակը մեզ հետ չէ, բայց, համենայնդեպս, իր այրին նույնպես անհանգստությունը շարունակում է: Անկախ իրենց անհանգստությունից, հարցը նույնպես մեր օրակարգում է՚,- կրկնեց փոխնախարարը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում