ՙՙՙՙԲՈՐԻՍԸª ԳԵՏՆԻՆ ՊԱՌԿԱԾ, ԹՊՐՏՈՒՄ ԷՐ...՚

Արխիվ 12-16

ՙԲՈՐԻՍԸª ԳԵՏՆԻՆ ՊԱՌԿԱԾ, ԹՊՐՏՈՒՄ ԷՐ...՚

Հունիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում` կենցաղային հարցերի շուրջ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով: Ամուսիններ` Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը կենցաղային հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, ինչից հետո  կինը գնացել է հայրական տուն, որտեղ բնակվում էին եղբայրն ու նրա կինը: Զայրացած ամուսինը գնացել էր կնոջ հետեւից, հայհոյանքներ տվել, ու սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ եղած նռնակը: Սպառնալիքը իրեն երկար սպասեցնել չտվեց` րոպեներ անց նռնակը նետել է աներորդու տան մեջ: Պայթյունի արդյունքում մահացել են ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը`  51-ամյա Լիանետա Պետրոսյանը, աներորդու կինը` 60-ամյա Թամարա Հարությունյանը, իսկ աներորդին` 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով անմիջապես տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն: Նշենք նաեւ, որ նռնակ պայթեցնողը`Վալենտին Սարգսյանը 1996-1997թթ. դատվել է թմրանյութերի օգտագործման համար:
Տեղի գյուղապետի` ԱՐԱՄ ՆԻԳՈՅԱՆԻ խոսքերով.
- Նորմալ ընտանիք էին, երեխեքը Ռուսաստանում աշխատում էին, փող ուղարկում, իրանք էլ հանգիստ ապրում էին իրենց համար: Իրար հետ կռվել են, կնիկը թողել-գնացել է հոր տուն, մարդն էլ մի քիչ տաքարյուն մարդ էր, ըստ երեւույթին, ինքն էլ չի գիտակցել իր քայլի հետեւանքները:
Իսկ գյուղապետի տեղակալ ՄՀԵՐ ՆԻԳՈՅԱՆԸ նշեց.
- Անասնապահությամբ զբաղվող, տան հոգսերով ապրող ընտանիք է եղել: Մենք բոլորս էլ շատ  զարմացած ենք, որ էսպիսի բան էղավ, ինքը կռված տղա էր, ուներ 2 որդի, ապրում էին սոցիալապես նորմալ պայմաններում, կինը տնային տնտեսուհի էր, գյուղատնտեսական աշխատանքներում օգնում էր ամուսնուն:
Արտակարգ միջադեպի հետ կապված փորձեցինք որոշ տեղեկություններ պարզել տեղի գյուղացիներից.
- Դեպքի մասին իմացել եմ պայթյունի ձայնից, հարեւաններով բարձրացանք վերեւ ու սարսափելի տեսարանի ականատես եղանք` Բորիսըª գետնին պառկած, թպրտում էր, արագ շտապօգնութուն կանչեցինք, հետո եկավ Ոստիկանությունը:
- Վերջերս նրանց ընտանիքում վեճ էր առաջացել, կինը` Լիանետան,  գնացել էր եղբոր տուն, որը իրենց տնից մի փոքր էր հեռու,Վալենտինն էլ երեւի չհանդուրժելով Լիանետի նման արարքըª գնացել էր նման քայլի: Ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, հավասարակշռված, ոչ մեկի ոչ խերին, ոչ շառին էին խառնվում: Կարում էինª լավություն էին անում, չէ` չէ:
- Հնարավոր է կատարվածի պատճառը լինի ամուսնու խանդը, քանի որ կնոջը նա շատ է սիրել:
Իսկ մեկ ուրիշ հարեւան էլ, թեª
- Բացառում են, որ կինը երբեւէ խանդի առիթ տված լինի:
Ողբերգական միջադեպից ՙտուժած՚, հետո հիվանդանոց տեղափոխված Բորիս Պետրոսյանի վիճակը ոչ մի ծանր էլ չի եղել, նա պարզապես խմած քնած է եղել:
Իսկ ինչպե±ս է ստացվել, որ խմած մարդու վիճակը գնահատվել է ծանր, նույնիսկ ասում էիք, որ գուցե հարկ լինի տեղափոխել Երեւան: Այս հարցին Բերդի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ պատասխանեց.
- Նրա մոտ խոր խմածություն է հայտնաբերվել, որի պատճառով ընկել է տրանսի մեջ: Բժշկության մեջ դա կոչվում է խոր մրափ: Առավոտյան վեր է կացել, կռիվ սարքել բուժանձնակազմի հետ, հիմա էլ առողջ տուն է գնացել:
Ապա ավելացրեց.
- 53-ամյա Բորիս Պետրոսյանը մեծ սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ եւ հաճախակի է նման վիճակում հայտնվում:  
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն` երկու կամ ավելի անձանց) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահել, կրել եւ օգտագործել) հատկանիշներով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում