ՙՙՙԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ինքնասպանության վերջին դեպքերից մեկը ցնցեց այս հարցում արդեն շատ բան տեսած մեր հանրությանը: Հունիսի 26-ի առավոտյան ժամը 8:20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի-68 տանը ինքնասպանություն են գործել հայր ու որդի: Պարզվել է` առանձնատան ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը: Երկուսն էլ ինքնասպանություն են գործել մետաղյա ճոպանով կախվելու միջոցով:
Արդեն հայտնի է նաեւ, որ Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկից. նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված ՙԻնֆինիթի՚ մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար, որը պատկանում էր ՙՄանանա Գրեյն՚ ՍՊԸ-ին, եւ այդ գումարը նշված ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Նշված գողության փաստով Ոստիկանությունում  հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Տեղի հարեւաններից փորձեցինք պարզել նրանց ապրելակերպի եւ վարքի մասին, որոնք էլ հետեւյալ կարծիքներն արտահայտեցին.
- Հանգիստ, գլուխը կախ մարդ էր, այստեղ-այնտեղ մասնավոր գործ էր անում, իր հալալ քրտինքով ապրում էր: Արթուրն էլ, որ ասեմ` վատ տղա էր, վատը չէր, դե, առանց մոր ապրող էրեխեն հարյուր տոկոսանոց չէր կարա լինի:
Իսկ մեկ ուրիշն էլ, թե`
- Չեմ կարող ասել ինչը կարար նրանց այդ քայլին դրդել, բայց համոզված եմ, շատ լուրջ բան պետք է եղած լիներ, որ ինքնասպանության հասցրեց նրանց: Որովհետեւ իրենք միշտ էլ ծանր կյանքով են ապրել, ու որ շատերը ասում են` սոցիալական վիճակից են նման քայլի դիմել` դժվարանում եմ հավատալ:
Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ փաստի շուրջ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով): Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:  
Իսկ ահա մեր որոշ աղբյուրներ առաջ են տանում այն վարկածը, որ հիշատակված գողության եւ կալանավայրային որոշ պատմությունների պատճառով Արթուրը հայտնվել էր, այսպես ասենք, բավականին լուրջ ֆինանսական պատմությունների մեջ: Լուծում չգտնելով` նա ստիպված էր դիմել ինքնասպանության, համոզված լինելով, որ հակառակ դեպքում նրան շատ ավելի վատ վախճան է սպասվում: Մեր նույն աղբյուրներն ասում են նաեւ, որ Արթուրի հայրը` Պետրոսը եւս որդու այդ վճռի հետ ստիպված էր համաձայնվել... Եվ որոշել է միանալ որդուն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում