ՙՙՙԱՆՁԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...՚

Արխիվ 12-16

ՙԱՆՁԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...՚



2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի ՙԱլավերդի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ է տեղափոխվել Ալավերդու բնակիչ Ռոբերտ Մոսինյանը` կրծքավանդակի հրազենային թափանցող վնասվածքով: Տեղափոխվելուց երեք ժամ հետո վերջինս մահացել է: Դեպքի առթիվ 2010թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ հանցագործությունը կատարվել է Ալավերդու Սայաթ-Նովա 4/25 տան բնակիչ Կամո Շահվերդյանի կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՙայն բանում, որ նա ապօրինի զենք է կրել եւ ապօրինաբար կյանքից զրկել Ռ. Մոսինյանին...՚:
Այժմ Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանում լսվում է վերոնշյալ քրեական գործը: Ավելին` դատավարությունը հասել է գրեթե վերջնական փուլին: Հունիսի 22-ին մեղադրական ճառով հանդես եկավ Լոռու մարզի դատախազ Ա. Շիրինյանը: Իսկ թե ինչպես է ընթացել դատավարությունը, եւ ինչ է կատարվել իրականում հարցերի պատասխանները ստանալու համար դատավարությանը մասնակցեցինք նաեւ մենք:
Մեղադրյալ Կ. Շահվերդյանի իրավունքները դատարանում պաշտպանում է շահերի պաշտպան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԸ, ումից էլ տեղեկացանք.
- Այո°, պաշտպանյալս սպանությունը կատարել է, եւ դա նա չի հերքել: Բայց` ոչ դիտավորությամբ կամ նախապես պլանավորելով, ինչպես դա փորձում է ներկայացնել մեղադրող կողմը: Քրեական գործի նյութերում չի հիմնավորվել եւ իսպառ բացակայում է Կ. Շահվերդյանի կողմից դիտավորությամբ սպանելու որեւէ ապացույց, ընդհակառակը, ակներեւ է, որ հանցավոր խմբի կողմից ոտնձգություն է կատարվել պաշտպանյալիս սեփականության, նրա կյանքի եւ առողջության նկատմամբ, եւ անձը ընդամենը դիմել է անհրաժեշտ պաշտպանության: Ուստի միջնորդել եմ, որ Կ. Շահվերդյանի արարքը վերաորակավորվի եւ գնահատվի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման շրջանակներում:
Իսկ թե ի±նչ է կատարվել իրականում, փորձեցինք պարզել այդ օրը դեպքի վայրում գտնվող վկաներից.
- Կամոյի որդուª Զորայր Շահվերդյանի եւ Ռոբերտ Մոսինյանի միջեւ եղել է անբարյացակամ վերաբերմունք: Այդ օրը Մոսինյանը հարբած զանգել է Կամոյին եւ հարցեր լուծելու համար կանչել ՙբազարի՚: Կամոն ասել է, որ ինքը զբաղված է, եթե ունեն չպարզաբանված հարցեր, կարող են գալ արտադրամաս, հանգիստ զրուցեն: Մոսինյանը ընկերների հետ` զինված, հարբած վիճակում եկել է քարի վերամշակման արտադրամաս: Հասնելուն պես, դեռ մեքենայից չիջած` սկսել են խուլիգանական արտահայտություններ անել, հայհոյել, բանը հասել է նույնիսկ կրակոցներ արձակելուն: Կամոն էլ պաշտպանվելու համար իր որսորդական հրացանից մի անգամ կրակել է` նրանց վախեցնելու համար: Հրացանից արձակված գնդակը, կոշտ առարկայի բախվելով, ռեկաշետ (անդրադարձ) է եղել եւ մխրճվել Ռ. Մոսինյանի մարմնի մեջ: Դատաբժշկական փորձաքննությունով էլ է դա ապացուցվել: Անմիջապես հիվանդանոց են հասցրել, բայց երեք ժամ հետո մահացել է:
Իսկ թե ինչ վարքի տեր մարդիկ են մեղադրյալ Կամո Շահվերդյանը եւ Մոսինյան եղբայրները, հատկապես` Ռ. Մոսինյանը, ճշտեցինք Ալավերդու բնակիչներից.
- Կամոն հումանիստ, ընկերասեր, նեղին հասնող մարդ է:
- Ընտանիքին նվիրված, կամեցող, իր գործով ապրող անձնավորություն է, բարի, համերաշխություն սիրող:
Մոսինյանների մասին հետեւյալ կարծիքները լսեցինք.
- Խուլիգան, սանձարձակ, մեծաբերան տղերք են, հարգանք-բան չունեն:
- Ամբողջ օրը հարբած մեքենաներով մի ծերից մյուսն են գնում:
- Իրանց լավ տղա են զգում, բայց հո լավ տղան հայհոյելով ու հարբելով չի± որոշվում:
Դատախազ Ա. Շիրինյանը իր մեղադրական ճառի ավարտին միջնորդեց Կ. Շահվերդյանին 11 տարի ազատազրկման ենթարկելուն: Նշենք, որ պարոն Շիրինյանը դատավարության ընթացքում որեւէ ապացույց չգտավ, որը խոսում էր դիտավոր սպանության մասին, ավելին` նա հենվեց ինչ-որ վկաների ցուցմունքի վրա, բայց դատարանում նման վկայություն տվող վկաների չլսեցինք: Կասկածից վեր է, որ Ռ. Մոսինյանը եւ նրա եղբայրները հանցավոր ոտնձգություն են կատարել Շահվերդյանի եւ նրա սեփականության նկատմամբ եւ, անկախ նրանից` Շահվերդյանն  է, թե մեկ այլ ՀՀ քաղաքացի, նա իրավունք ունի հանցավոր ոտնձգությունից անհրաժեշտ պաշտպանության միջոցների դիմելու: Բայց արի ու տես, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արհամարհվել է իրավունքի այդ նորմը, եւ այդ հարթությունում չի դիտարկվել Կ. Շահվերդյանի գործողությունները, այն չի դիտվել որպես անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ դեպքում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, նույնիսկ անտրամաբանական` անզգույշ սպանություն:
Դատախազ Ա. Շիրինյանի գործելակերպը, կարծում ենք, ոչ մեկի զարմանքը չի կարող առաջացնել, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ դատախազն ամեն կերպ փորձել է առաջ տանել քրեական վարույթն իրականացնող մարմնի ապօրինի գործողությունները եւ այդ գործողությունների արդյունքում ներկայացված մեղադրանքները: Այս առումով բավականին հետաքրքիր է ներկայանում Նորիկ Սեդրակի Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել նրա այն ցուցմունքի հիման վրա, որոնք ակնհայտ կասկածյալից կորզել էին, երբ նա փաստացի հանդիսացել էր որպես վկա: Այսինքն, պարոն Շիրինյանը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով վարույթն իրականացրած քննիչին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, փորձել է դատարանին ՙներշնչել՚, որ անձի իրավունքների խախտումները դատախազական եւ քննչական համակարգերում սովորական գործառույթ է: Հուսով ենք, որ առաջիկա դատավարությանը, երբ կհրապարակվի վճիռը, դատավորը հաշվի կառնի այն փաստերը, որոնք պարոն Շիրինյանը, չգիտես ինչու, փորձեց շրջանցել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում