ՙՍԻՐԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ՚ՐԻՔԸ ՉՈՒՆԻ՚

Արխիվ 12-16

ՙՍԻՐԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ՚

Դեռ քիչ էր, որ բրիտանական Chatham House հանրահայտ վերլուծական կենտրոնը հայտարարել էր, թե 1998-2008թթ. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգոհամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին, հիմա էլ Միջազգային ճգնաժամային խումբն է իր զեկույցում ՀՀ երկրորդ նախագահին ներկայացրել այլ որակներով: Վերջինս Ռ.Քոչարյանին ներկայացրել է ոչ թե ՀՀ երկրորդ նախագահ, այլ որպես խոշոր բիզնեսմեն:
Այնուամենայնիվ, թե ինչո±ւ բրիտանական կառույցներին մեղմ ասած դուր չի գալիս պարոն Քոչարյանը, փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ:
-Թեպետ ներքին քաղաքական հարցերով մասնագիտացված չեմ, բայց կարծում եմ, որ արտասահմանյան ինչ-որ կառույցների, նույնիսկ պետությունների գնահատականը, պետք է լինի համահունչ տվյալ ազգի, տվյալ պետության եւ տվյալ երկրի քաղաքացիների տրված գնահատականին: Պարոն Քոչարյանը 1998-2008թթ. եղել է Հայաստանի նախագահը եւ իր ժամանակաշրջանում եղել են ե°ւ դրական, ե°ւ բացասական զարգացումներ: Նա Հայաստանում ունի ե°ւ կողմնակիցների բանակ, ե°ւ իրեն դեմ արտահայտվողների բանակ: Այնպես որ, արտասահմանյան Ձեր նշած կազմակերպությունների գնահատականը առնվազն վիրավորում կամ անտեսում է այն մարդկանց, որոնք Քոչարյանի համակիրներն են: Անկախ ամեն ինչից, թե ես համակրում կամ չեմ համակրում այդ ուժին կամ նրա քաղաքականությանը, որպես ՀՀ քաղաքացի այդ տեսակետի հետ համաձայն չեմ:
- Բրիտանական կառույցներին մի կողմ թողնենք, թուրքական ինքնաթիռի կործանումից հետո, ի±նչ զարգացումներ կարող է ունենալ թուրք-սիրիական հակամարտությունը:
- Կարծում եմ, որ թուրք-սիրիական սահմանում այսօր դեպքերը զարգանում են խիստ անկանխատեսելի: Եվ այս պահին հնարավոր են ինչպես պրովոկացիաներ, այնպես էլ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Լարումն օրսըստօրե, ժամ առ ժամ կամ րոպե առ րոպե ավելանում է եւ դրա վկայությունն է նաեւ երկկողմ հայտարարությունները, ինչպես նաեւ ընթացող զարգացումներն ու պատրաստությունները: Գտնում եմ, որ Թուրքիան նաեւ որոշակիորեն շահագրգռված է լարումն ավելի մեծացնելու համար, որպեսզի այդ համատեքստում կարողանա լուծել իր առջեւ դրված որոշակի խնդիրներ:
- Ի±նչ կարող է անել Հայաստանը սիրիահայության անվտանգության համար:
- Սիրիայի հայ համայնքը ողջ հայության մշակութային հարստություններից մեկն: Երբ վիճակն ամեն պահին սրվում է, ապա Հայաստանը երեւի թե պետք է մտածի գործողությունների ավելի շոշափելի եւ իրական ծրագրի մասին: Նույնիսկ գործողության մի քանի ծրագրերի մասին, քանի որ վիճակից ելնելով` կարող են գործարկվել մի քանիսը: Կարծում եմ, որ Սիրիայի հայությունը իր թիկունքին անպայման պետք է  զգա Հայաստան պետության աջակցությունը: Եվ ոչ թե խոսքերով, այլ շոշափելի, կոնկրետ գործերով: Ամեն դեպքում ոչ միայն սփյուռքը պետք է լինի Հայաստանի կողքին տարբեր դժվար պահերին, այլ նաեւ այս օրհասական պահին Հայաստանը պետք է լինի սփյուռքի կողքին:
- Իսկ հայաստանյան կողմն այսօր ավելի ակտիվ քայեր ձեռնարկո±ւմ է:
- Մենք նման նախադեպերի օրինակներ ունենք: Տեսել ենք, թե Իսրայելը տարբեր երկրներում առկա հրեական համայնքներում ինչպես է գործում: Հենց նույն Թուրքիան, թե Եվրոպայի թուրքական համայնքների պարագայում ինչպես է իրեն բավական ակտիվ պահում, փորձում ներգործել այլ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այս պահին սա ուղղակի կենաց-մահու կռիվ է, այն էլ մեր մշակութային ժառանգության եւ մեր հայրենակիցների, մեր ազգակիցների պահպանելու խնդիր: Կարծում եմ, որ մենք ավելի ակտիվ պետք է լինենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում