ՙՙՍԻՍԻԱՆՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Թերեւս բազմիցս ենք ՙԻրավունքի՚ էջերում անդրադարձել Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի չորս տարիների չարածներին:
Ինչեւէ, օրերս Սիսիան քաղաքում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Եկել էր անձամբ տեսնելու, թե ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները տարիներով քարուքանդ արած Սիսիանի փողոցներում: Տողերիս հեղինակը մեծ զարմանք ապրեց, երբ Սյունիքի մարզպետից իմացավ, որ այս փոշոտ, անդուր քարուքանդ փողոցների շինարարական աշխատանքները կատարում է ոչ թե քաղաքապետարանը, այլ մարզպետարանը: Իսկ զավեշտալին այն էր, երբ իմ այն հարցին, թե այս պահին ինչո±ւ քաղաքապետը այստեղ չէ, փողոցի բնակիչներից մեկը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ մեր քաղաքապետի աչքերը հրապարակից էն կողմ չի տեսնում: Իսկ այսօր դրա վառ ապացույցն այն է, որ երբեմնի գեղեցիկ Սիսիան քաղաքը վեր է ածվել մի գյուղաքաղաքի, որտեղ քաղաքապետարանից 200-300 մետր հեռավորության վրա գոմաղբի կույտեր են թափված` իրենց ատրիբուտներով: Մի±թե քաղաքապետի աչքերը, իրոք, մինչեւ հրապարակն է տեսնում:
Մինչդեռ սիսիանցիները այսօր էլ կարոտով հիշում են Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանին, թե ինչպիսի մեծ ջանքերով է Սիսիանը դարձրել հանրապետության գեղեցիկ քաղաքներից մեկը. իր մաքուր ասֆալտապատ մայթերով, շատրվաններով, ցայտաղբյուրներով ու փողոցներով` գրավելով այնպիսի մարդկանց ուշադրությունը, ինչպիսին են եղել Սոս Սարգսյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Վահագն Դավթյանը եւ այլոք:
Իսկ ներկայիս քաղաքապետը 2008 թվականի հոկտեմբերին իր տված հարցազրույցում հիշեցնում էր, որ Սիսիանը ջլատված է, այն պետք է գրավիչ դարձնել, ոչ թե վանել ոչ բարեկիրթ պահվածքով, եւ ինքը` որպես քաղաքապետ, այդ դերը չի նսեմացնի, չի արժեզրկի եւ կփորձի իր պահվածքով ու լավ աշխատանքով վերականգնել այն` մոռանալով յուրայիններ-օտարներ հասկացողությունը: Սրանք խոստումներ էին` արված 2008 թվականին, որ չկատարվեցին: Սակայն ցավը նրանում է, որ այսքանից հետո էլ դեռ ախորժակ ունի նորից վերընտրվելու քաղաքապետի պաշտոնում: Բայց մի քանի հոգի արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի թեկնածու առաջադրվելու իրենց մտադրությունը: Դրանք են` ՀՀԿ Սիսիանի կառույցի ղեկավար Սամվել Թանգյանը, Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը (ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի աները), Սիսիանի նախկին քաղաքապետ Լ. Սարգսյանը եւ Աշոտ Մինասյանը (շրջանառվող լուրերի համաձայն): Հենց այս թեկնածուներն էին, որոնց օգնությամբ ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը 2008-ին երկրորդ փուլի արդյունքներով ընտրվեց քաղաքապետ: Իսկ այդ ժամանակ Ա. Հակոբջանյանի հակառակորդը դաշնակցական Տիգրան Պողոսյանն:
Դե ինչ, առաջիկա ՏԻՄ ընտրությունները Սիսիանում (սեպտեմբերի 9-ին) անցնելու են անզիջում պայքարում եւ նրանք, ովքեր ժամանակին սատարել են գործող քաղաքապետին, այս անգամ , չեն սատարելու, եւ Ա. Հակոբջանյանի հիմնական հենարանը քաղաքապետարանի  աշխատողները կլինեն, թեեւ խոշոր հաշվով այլ թեկնածուի հաղթանակի դեպքում նրանք կշարունակեն աշխատել: Ինչեւէ, սպասենք աշնանը...

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սիսիան-Երեւան


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում