ՙՙՀՅԴ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՀՅԴ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ՚

ԱՄՆ-ն հերթական տուրքն է տալիս թուրք-ադրբեջանական բարբաջանքին: Սույն թվականի մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ.Քուոմոն ընդունել է մի բանաձեւ, ըստ որի, մարտի 31-ը ճանաչվում է ՙԱդրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում՚: Ամերիկյան` ցնդաբանության նմանվող բանաձեւում մասնավորապես նշված է, թե իբր բոլշեւիկների հետ համատեղ դաշնակցական կուսակցության անդամները 1918 թ. մարտի 30-ին իրականացրել են ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն, որին զոհ է գնացել ո°չ ավել, ո°չ պակաս 20 հազար ադրբեջանցի: Բայց հետաքրքրական է, որ նահանգապետարանի գրասենյակը նույնիսկ տեղյակ էլ չի այդ բանաձեւից, եւ կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ շահագրգռությունից ելնելով նահանգապետը պարզապես ստորագրել է թուրքերի առաջարկած ինչ-որ թուղթ:
ՙԻրավունք՚-ի հետ զրույցում քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նահանգապետ Էնդրյու Մ.Քուոմոնի ընդունած բանաձեւը դժվարացավ զուտ կոռուպցիոն դրսեւորում համարել.
-Տվյալ դեպքում ձեռնպահ կմնամ մեղադրել կոռուպցիայում: Դժվարանում եմ ասել` սա կոռուպցիոն դրսեւորում է, թե` ոչ, բայց, որ թուրք-ադրբեջանական ընդհանուր լոբբիի արդյունք է, այդ միանշանակ: Մանավանդ, որ բանաձեւում օգտագործված նախադասություններն ամբողջովին կրկնում են ադրբեջանական քարոզչական մեքենայի բանաձեւերն ու նախադասությունները: Ամենակարեւորը իրականությունից շատ հեռու են այն դեպքերը, որոնք բանաձեւվում նշված է, թե իբր տեղի է ունեցել 1918 թվականի գարնանը ադրբեջանական պետության տարածքում, այդ թվում` Բաքվում: Ի դեպ, իրականությունից ոչ միայն հեռու է, այլեւ հակառակ ձեւով է ներկայացված: Ինձ թվում է, որ Դաշնակցություն կուսակցությունը ուղղակի պարտավոր է դատի տալ, որովհետեւ այնտեղ հենց դաշնակցականներն են մեղադրվում ցեղասպանության մեջ: Մինչդեռ Դաշնակցության, նաեւ պետական արխիվում կան հազարավոր փաստաթղթեր, որոնք այդ դեպքերի եւ երեւույթների իրական պատկերն են ներկայացնում:
- Իսկ այսօր հայերս ի±նչ կարող ենք անել այդպիսի պրակտիկայի դեմն առնելու ուղղությամբ:
- Սա արդեն ԱՄՆ-ում երրորդ նմանատիպ որոշումն է: Ամերիկյան դատական համակարգը նախադեպ հասկացողությունն ունի, այսինքն, եթե մենք այս երեք որոշումներից որեւիցե մեկը կարողանանք, ինչը եւ պարտավոր ենք անել, դատական կարգով չեզոքացնել, ապա մյուսները մեխանիկորեն կգնան այդ ուղղությամբ եւ դրանով մեզ համար ճանապարհ կհարթենք: Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան: Մեր ո°չ պետությունը, ո°չ էլ սփյուռքը չի կարող մրցակցել գումարներով, դոլարներով եւ այլն, որովհետեւ այստեղ օգտագործվում են հսկայական նավթադոլարներ, որոնք տնօրինում է Ադրբեջանը: Իսկ այս ուղղությամբ, գուցե ոչ բավական քանակով, բայց մարդկանց հետ աշխատանք անընդհատ ու անդադար տարվում է: Ինձ թվում է, որ այսօր մենք պետք է օգտագործենք ուղղակի ամերիկյան դատական համակարգը, որտեղ մեր հաղթելու շանսը շատ մեծ է: Պետք չէ վախենալ պարտությունից, պարտությունն ուղղակի բացառվում է, եթե ճիշտ ներկայացնենք այդ ամենը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում