ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ` ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Արխիվ 12-16

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ` ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ



Եվ այսպես, Սիրիան իրեն արդեն պաշտոնապես համարում է պատերազմի մեջ ներգրավված: Համենայնդեպս, մոտ 1,5 տարի շարունակվող հակամարտության արդյունքում, առաջին անգամն է, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս նախագահ Բաշար Ասադը: Ընդ որում, Ասադն ակնարկում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատերազմի մասին, ելնելով այն  պարզ բացատրությունից, որ սիրիական ներքին բախումները ոչ միայն հիմնականում հրահրվում են դրսից, այլ նաեւ, որ օրախնդիր է Սիրիա արտաքին ռազմական ներխուժման վտանգը:

ԹՈՒՐՔԻԱՆ` ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Տեսանելի արտաքին ռազմական միջամռտություններից, որոնք շատ հաճախ  ակնհայտ պրովոկացիայի են նմանվում, Սիրիան դեռ կարողանում է, լավ թե վատ, խուսափել: Զորօրինակ` թուրքական F-4 ինքնաթիռի ոչնչացման պատմությունը: Իհարկե, դեռ դրա շուրջ աղմուկը վերջնականապես մարված չէ: Թուրքիան այս օրերին մասնավորապես հայտարարում է Սիրիայի հետ սահմանին զորք տեղակայելու մասին, եւ ըստ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանիª ՙԱռանց նախնական համաձայնության սահմանն անցնող ցանկացած օբյեկտ կհամարվի թշնամական՚ ու կոչնչացվի: Սակայն ավելի է տեսանելի դառնում, որ այս ամենը միայն դատարկ սպառնալիքներ են, իսկ այն, որ Թուրքիայի պահանջով հրավիրված ՆԱՏՕ-ի նիստի արդյունքում այդ կառույցը չդիմեց որեւէ վճռական քայլի, կրկին անգամ խոսում է այն մասին, որ Արեւմուտքը դեռեւս բավականին  մեծ զգուշավորությամբ է մոտենում Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցին` ձգտելով ներսիրիական բախումների միջոցով հասնել իշխանափոխության:
Մյուս կողմից էլª այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդպես էլ չմասնակցեց օրերս Ստամբուլում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթաժողովին, անգամ թուրքական լրատվամիջոցների գնահատմամբª ՙլուրջ հարված էր Թուրքիային՚:Եվ, որ այդ ՙքայլը կարելի է դիտելª որպես հանդուգն նկատողություն Թուրքիային երկու երկրների միջեւ Սիրիայի հարցում լուրջ տարաձայնությունների առկայության պատճառով՚: Առավել եւս, երբ նույն ժամանակահատվածում Պուտինն այցելել էր Թուրքիայի հետ վերջին ժամանակներս գրեթե թշնամանքի մակարդակի հասած Իսրայել եւ Պաղեստին: Եվ դրանից հետո Թուրքիա չայցելելովª Պուտինն, ըստ էության, ակնարկում էր, որ այդ երկրին, մեղմ ասած, էական չի համարում Մերձավոր Արեւելքի քաղաքական զարգացումների ձեւավորման հարցում:
Այսինքն, մի կողմիցª օդանավի ոչնչացման հետ կապված դաշնակից Արեւմուտքի բավականին սառը դիրքորոշումը, մյուս կողմից էլ` Ռուսաստանից եկած այս արհամարհական վերաբերմունքը: Իսկ դա նորից ու նորից է ապացուցում, որ բոլոր կողմերից էլ Թուրքիային պարզապես դուրս են քշում Մերձավոր Արեւելքի գործերից:

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Առավել եւս, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները եւս գնալով սառն են դառնում: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը համառորեն շարունակում է առաջ մղել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անհրաժեշտության հարցը: Պետքարտուղար Քլինթոնի հարավկովկասյան այցից հետո, այս էլ որերորդ անգամ, այդ մասին օրերս խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆերնը. ՙՄենք պայքարում ենք հանուն հաշտեցմանª երեք մակարդակով: Առաջինը` արձանագրությունները պետք է վավերացվեն եւ կատարվեն առանց նախապայմանների: Երկրորդ` մենք Անկարային խրախուսում ենք եւ մղում ենք տնտեսական լուրջ քայլերի: Դրա տակ ես նկատի ունեմ, օրինակ, Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը...
Եվ վերջապես, երրորդ կետը մարդկանց միջեւ շփումներն են՚:
Իհարկե, հազիվ թե պատահականություն լինի, որ ստամբուլյան գագաթաժողովից հետո նախագահ Գյուլն էլ իր հերթին խոսեց Հարավային Կովկասի հետ տնտեսական շփումներն ակտիվացնելու օգտին: Իսկ դա գալիս է հիմնավորելու տարածված այն ենթադրությունը, որ  ԱՄՆ-ը գնալով ավելի ու ավելի շատ է փորձելու իր քաղաքական ծրագրերը կապել Գյուլի հետ, ինչը վարչապետ Էրդողանի համար ստեղծում է նաեւ ներքին մեկուսացման վտանգ:

ԱՋԱՐԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻՆՆ Է

Էրդողանի համար մնացած քիչ տարբերակներից է հայացքը դեպի հարավային Կովկաս ու մասնավորապես` դեպի Ադրբեջան ու Վրաստան ուղղելու փորձը: Այդ մասին մի կողմիցª խոսում է ստամբուլյան գագաթաժողովում նրա ու Իլհամ Ալիեւի կողմից TANAP գազատարի ստեղծման շուրջ ստորագրված պայմանագիրը: Գումարած դրան` Թուրքիան փորձում է ռազմավարական գործընկեր խաղալ նաեւ Վրաստանի հետ: Սակայն վրացական քաղաքականությունը մի տեսակ սկսել է կաղալ: Ավելի կոնկրետ` Վրաստանի ներսում սկիզբ են առնում Սահակաշվիլիին հասվեագրված բուռն մեղադրանքներ, թե` խոսելով Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերադարձնելու մասին, արդեն հասցրել է գործնականում  Թուրքիայի ձեռքը տալ շատ ավելի կարեւոր Աջարիան...

ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ
ՙ
Վզգլյադ՚ պարբերականը, հենվելով մասնավորապես վրացի փորձագետների եզրակացությունների վրա, ներկայացնում է նման փաստ. ՙԹուրքերն Աջարիայում կառուցում են այն, ինչ ցանկանան` մզկիթներից մինչեւ հասարակաց տներ...՚: Թերթը, մասնավորապես, մեջբերել է ՙՎրացական ժողով՚ կուսակցության պատգամավոր Ջոնդի Բոգատուրիայի կողմից խորհրդարանում ներկայացված պնդումը, թեª ՙՎերջին երկու տարվա  ընթացքում Վրաստանի իշխանությունները քաղաքացիություն են տրամադրել Աջարիայում բնակվող 25 000 թուրքերի... Եվ նրանք Վրաստանի օրենսդրությամբ կարող են մասնակցել հոկտեմբերին կայանալիք  խորհրդարանական ընտրությունների՚« եւ, որ վրացական իշխանությունների ՙդավաճանական լռությունը կարող է հանգեցնել նրան՚, որ Աջարիայում տեղի կունենա  այն, ինչ կատարվեց Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, այն է` ՙսեփական քաղաքացիների անվտանգությունը ապահովելու պատրվակով այստեղ կմրցեն այս անգամ թուրքական զորքեր՚: Մի խոսքով, որ ՙԱջարիայում թուրքերին պատկանում է գրեթե ամեն ինչ, իսկ ինքնավարության հանգստի գոտիները կամաց-կամաց վերածվում են թուրք զբոսաշրջիկների սեռական ցանկությունները բավարելու համար նախատեսված վայրի... Եվ նույնիսկ Բաթումի օդանավակայանն է օգտագործվում որպես ներթուրքական օդանավակայան ու կառավարվում է թուրքական վարչակազմի կողմից՚:

Այսինքն` խոսքը լայնամասշտաբ թուրքական էքսպանսիայի մասին է, որը գնալով Թուրքիա-Ադրբեջան կապը դարձնում է Վրաստանի ցանկություններից անկախ:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ


Թուրքական այս ներխուժումը Հարավային Կովկաս ինչքանո±վ կարող է հանդուրժել Ռուսաստանը: Մյուս կողմից էլª սիրիական ու իրանական ուղղություններով նման լարված իրավիճակն է պարտադրում Ռուսաստանին հնարավորինս մեծացնել իր ներկայացվածությունը Հարավային Կովկասում: Այդ տեսանկյունից բավական ուշագրավ էին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից օրերս Հայաստանում հնչեցված որոշ հայտարարություններ: Հիշեցնենք, որ պաշտոնապես Բորդյուժայի այցելության նպատակն էրª այս տարվա սեպտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք ՙՓոխգործակցություն-2012՚ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Ավելի ճիշտ` հունիսի 25-27-ին տեղի ունեցավ այդ աննախադեպ զորավարժությունների նախնական փուլերից մեկը, որի ընթացքում մշակվեց մոտավորապես նման սցենար. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստը, քննարկելով Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը, որոշում է ընդունելª համապատասխան գործողությունների իրականացման եւ օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ: Նույն խնդրի հետ կապված համապատասխան որոշում է ընդունում նաեւ ՀՀ կառավարությունը: Եվ արդյունքումª ՀԱՊԿ-ը ցուցաբերում է համապատասխան ռազմական օժանդակություն: Նկատենք, որ սա մի սցենար է, որը ծայրահեղ դեպքում կարող է կիրառվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության դեպքում: Այն փաստը, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված գլոբալ զորավարժությունների փուլերից մեկն իրականացվում է հենց նման սցենարով, խոսում է այն մասին, որ իրադարձությունների նման զարգացումների դեպքում ՀԱՊԿ-ը ոչ թե պասիվ դիտորդի, այլ ակտիվ խաղացողի դեր է կատարելու: Ընդ որում, սա վերջին սահմանամերձ դիվերսիաներից հետո բավականին ակնառու մեսիջ էª հղված ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային: Եվ այս շրջանակներում էլ Ն. Բորդյուժան  պարզաբանեց նաեւ, որ վերջին սահմանային բախումներին ՀԱՊԿ-ը չի միջամտել, քանի որ Հայաստանի ուժերը լիովին բավարարել են խնդիրը կարգավորելու համար. ՙԿոլեկտիվ անվտանգության համակարգը ձեւավորվել է այն բանի համար, որ այս կամ այն կողմին օգնություն ցույց տան, երբ ազգային հնարավորությունները չեն բավարարում: Ահա, այս պահին էլ գործարկման մեջ կդրվեն կոլեկտիվ հնարավորությունները՚:
Նկատենք նաեւ, որ ՙՓոխգործակցություն-2012՚-ի այս փուլին զուգահեռ` զորավարժությունների մեջ է նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան: Մասնավորապես այս օրերին ավարտվեցին տանկային դաշտային պարապմունքները: Ընդ որում, բացի տարբեր զորատեսակներ ընդգրկող այս կարգի ուսումնական զորավարժություններից, օրերս հայտնի դարձավ, որ ռուսական ռազմաբազան հիմնականում համալրվելու է պայմանագրային զինվորականների հաշվին, ինչը, նկատենք, արվում է հատկապես թեժ կետերում: Սա արդեն խոսում է այն  մասին, որ ռուսական կողմը, այնուամենայնիվ, փորձում է պատրաստ լինել ծայրահեղ զարգացումների, եւ ոչ միայնª Ղարաբաղի հետ կապված: Կան տվյալներ, որ ՙՓոխգործակցություն-2012՚ հիմնական զորավարժություններում մշակվելու են այնպիսի ռազմական սցենարներ, որոնք կարող են գործարկվել Մերձավոր Արեւելքում խոշոր պատերազմական զարգացումների պարագայում:
Ընդ որում, հենց այս հնարավոր տարբերակները, թերեւս, բավականին վախեցրել են նաեւ վրացիներին, ու, թերեւս, դրանով պետք է բացատրել օրերս Ստամբուլում Միխայիլ Սահակաշվիլիի արած այն հայտարարությունը, թե վրաց-ռուսական հարաբերությունները շատ շուտ կարող են կարգավորվել. ՙԿարծում եմ` դա մեր կարծածից եւ պատկերացրածից շատ ավելի շուտ տեղի կունենա՚: Էլ ավելի մռայլ հայտարարություններ օրերս արեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն. ՙԱստված մի արասցե, նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան  բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը՚: Ընդ որում, նախարարի այդ տեսակետը կիսում են նաեւ վրացի քաղաքագետները: Փորձագետներից մեկը` Եվրասիայի ինստիտուտի փորձագետ Գեորգի Վեկուան նույնիսկ պնդում է. ՙԱդրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստատուս-քվոն ձեռք չի տալիս Միացյալ Նահանգներին ոչ թե այն պատճառով, որ մտածում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ այն պատճառով, որ ցանկանում են անկայունության գոտի ստեղծել Իրանի շուրջ: Նրանք Ադրբեջանին սադրում են, որ պատերազմական գործողություններ սկսի` խոստանալով ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Իրանի հյուսիսային շրջանները... Ինչ վերաբերում է Վրաստանին, եթե պատերազմ սկսվի, վրացական պետությունը կարող է ընդհանրապես դառնալ այդ քաոսի զոհը՚:
Այսինքն` կրկին ամեն ինչ գնում-հասնում է Իրան-Սիրիա ուղղությանը: ԱՄՆ-ը ունի Հարավային Կովկասի միջոցով այդ տարածաշրջանը Ռուսաստանից կտրելու խնդիր, Թուրքիան` այս հատվածը վերահսկողության տակ առնելու ու այդ կերպ հայ-թուրքական արձանագրությունների հարցում ԱՄՆ-ի ճնշումներից ձերբազատվելու, իսկ Ռուսաստանն էլ` կապը Իրանի հետ չկորցնելու, այսինքն` այս պահին տարածաշրջանի միակ` հայաստանյան ռազմաբազան լավագույն  վիճակի հասցնելու խնդիր: Իսկ բուն պատերազմի դեպքում, դժվար չէ պատկերացնել, որ Ռուսաստանը հազիվ թե թողնի թիկունքային այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Վրաստանն ու թուրքական հարավկովկասյան նկրտումները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում