ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԻ


Քչերը ներկա լինելով եւ շատերը հետեւելով հունիսի 26-ին կայացած ՀԱԿ ՙդարակազմիկ՚ հանրահավաքինª նկատեցին, որ ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը ներկա չէր: Իսկ թե ինչո±ւ այս անգամ պարոն Բագրատյանը լքեց Օպերայի բեմահարթակի ՙանդավաճան՚ բանախոսների բանակը, շատերի մոտ բազմաթիվ հարցականներ առաջացրեց:
Չկարողանալով կապ հաստատել Հ. Բագրատյանի հետ` իր կուսակից եւ ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ պարզեցինք հետեւյալը. ՙՄարդն ուղղակի բացակայում էր քաղաքից, գործերով տեղ էր գնացել, այդքան բան՚:
Դե իհարկե, որ մարդ է եւ կարող է բացակայել` հասկանալի է, բայց դժվար է հավատալ, որ հենց այդ օրը պարոն Բագրատյանը անհետաձգելի գործեր ուներ, չէ± որ ազգի հարցը ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ է լուծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ


Ինչպես հայտնի է` ճղճղան բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը փորձել է ակցիաներ կազմակերպել` ընդդեմ Նոր Նորք վարչական շրջանում Նանսենի փողոցին հարող պուրակում Նանսենի թանգարանի կառուցման: Սակայն այդ կեղծ բնապահպանությունը հարուցել է տեղի բնակիչների վրդովմունքը, եւ երեկ անգամ Նոր Նորքի ուսանողները պուրակում կազմակերպել էին ցույց` ի պաշտպանություն թանգարանի շինարարության: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունից հետո Նանսենի ջանքերով փրկվել էին շուրջ 320 հազար հայեր:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵԻՆ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ՙՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ՚


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարել է, որ ՙՀարսնաքար՚ ռեստորանի ողբերգական գործով կալանավորվածների թվում կան նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից: Այս հայտարարությունից հետո անմիջապես հարց է ծագում` արդյոք նախաքննությունը պարզե±լ է, թե ինչ անելիք ունեին դեպքի վայրում պարոն Հայրապետյանի թիկնապահները եւ եթե թիկնապահները ներկա էին, ապա դեպքի վայրում ներկա± էր հենց ինքըª Ռ.Հայրապետյանը:
Սակայն, վերոնշյալ հարցերի վերաբերյալ ոստիկանությունը դեռ լռում է: Որոշ հարցերի վերաբերյալ ոստիկանության համառ լռությունը ՙԻրավունք՚-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ բացատրեց այսպես. ՙԴեռ նախաքննություն է գնում: Դրա շահերից ելնելով` այն տեղեկատվությունը, ինչը չի խանգարի նախաքննությանը, պարբերաբար կտրամադրենք եւ դուք հնարավորություն կունենաք հարցերն ուղղել հենց նախաքննող մարմնին՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում