Հունիսի 26-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ սակավաթիվ հանրահավաքի ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահ եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, իր հերթական, չինքնահաստատված ելույթի ժամանակ հայտարարել է
, որ այսուհետ իրենք չեն պատասխանելու ԱԺ պատգամավորներ` ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ ՙՔրիստոնեա-դեմոկրատական՚ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի ելույթներին: Դե բնականաբար, որտեղի±ց պատասխանեն, եթե պատասխան չունեն: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ պարոն Գեղամյանը կարծում է. ՙՍա խոսում է նրա մասին, որ անցած ժամանակահատվածում, մայիսի 6-ից հետո, Արամ Մանուկյանը բավականին ճիշտ հետեւություններ է արել: Արձագանքելու համար Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի ելույթներին, առնվազն մեր կրթվածության գոնե 10 տոկոսի չափով պետք է պատրաստված լինի գործիչը, որպեսզի գոնե ելույթներում բերված բառերի բովանդակային իմաստն իմանա: Ուստի ես ողջունում եմ պարոն Մանուկյանի ինքնաքննադատական այդ գնահատականը եւ կարծում եմ, որ, այո, եթե նա ուշադիր հետեւի մեր ելույթներին, աշխատի իր վրա, ապա 2017թվականին, երբ 5-րդ գումարման Ազգային ժողովն արդեն իր աշխատանքները ավարտած կլինի, նա գոնե 40-45 տոկոսով կհասկանա մեր երեք պատգամավորների ելույթների բովանդակությունը: Ես ողջունում եմ իր այդ ողջամիտ, իրատեսական մոտեցումը՚: