Հայ ականավոր կոմպոզիտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ անգլիական ՙԳրամոֆոն՚ ամսագիրը տպագրել է հոդված, որից ներկայացնում ենք մի հատված.
-Հիմնվելով խորհրդային դարաշրջանի մանկավարժական ավանդույթների վրա եւ սնուցվելով Հայաստանի դասական երաժշտության հոգեւոր հայր Կոմիտասի անկրկնելի ինքնությամբ` Հարությունյանի` հիշողություններ արթնացնող, մեծ վարպետությամբ գրված եւ ուշագրավ երաժշտական լեզուն մեծ վերելք ապրեց... Նրա վաղ ստեղծագործությունների հիմքում ընկած են բնատուր իմպրովիզատորական հմտությունները, մինչդեռ նրա ՙՍայաթ-Նովա՚ օպերան (1967թ.) փառաբանում է հայ գուսանին որպես ազգային գուսանական արվեստի` դարերով սրբագործված ռոմանտիկ իդեալ... Եթե գոյություն ունի մի ստեղծագործություն, որը նույնչափ գրավել է հանդիսատեսի, ինչպես եւ քննադատների ուշադրությունը, դա ջութակի համար գրված ՙՀայաստան-88՚ համերգն է, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Սպիտակի երկրաշարժը: Համերգը բացահայտեց Հարությունյանի խորաթափանց եւ ներդաշնակ անհատականությունը: 1950թ. գրված Շեփորի կոնցերտը մեծ հռչակ բերեց կոմպոզիտորին: Աշխարհում չկա կոնսերվատորիա, որի ուսումնական ծրագրերում, մրցույթներում եւ համերգային ծրագրերում ներառած չլինեն այս ստեղծագործությունը...