Բրազիլիայի իշխանությունները ՙհաշվարկել՚ են, թե կարդացած մեկ գիրքը ինչ չափով է հանցագործին մոտեցնում ապաշխարանքին:
Ըստ նրանց, անկախ գրական արժեքից, ազատազրկված մարդիկ գիրք կարդալով կարող են 4 օրով կրճատել իրենց պատժաժամկետը: Ճիշտ է, տարվա կտրվածքով կրթական ՙբարեգործությունը՚ լիմիտավորված է 12 գրքով եւ, համապատասխանաբարª 48 օրով: Սակայն էականն այն է, որ դատապարտյալները ՙչաճելու՚ ճար չունեն, քանի որ յուրաքանչյուր գիրքը կարդալու ապացույց կարող է հանդիսանալ միայն բանտարկյալի կողմից գրված եւ համապատասխան փորձագետների կողմից դրական գնահատված... էսսեն:
ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
ՌԴ ոստիկանությունը խոստովանել է, որ փողոցներում տեղադրված տեսախցիկները չեն կարող օբյեկտիվորեն ներկայացնել վարորդների կողմից թույլ տրված խախտումները: Մասնավորապես նշվել է, որ այդ սարքավորումները, փաստորեն, դալտոնիկ են եւ արձանագրվել են դեպքեր, երբ կանաչ լույսը ներկայացվել է որպես կարմիր:
ՄԱՆԿԱՍՊԱՆԸ
Մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում 28-ամյա Գալինա Ռյաբկովային երեկ իրավապահները ՙփոխանցեցին՚... հոգեբույժներին, քանի որ ի զորու չէին նորմալ բանականության շրջանակներում բացատրել նրա արարքը: Բազմահարկ շենքի 8-րդ հարկում բնակվող այդ կինը, համարելով, որ կարող է մինչեւ վերջ նպատակին չհասնել, իր 4 եւ 7 տարեկան երկու որդիներին բարձրացրել էր 15-րդ հարկ եւ այնտեղից գցել ներքեւ: Ամենասարսափելին այն է, որ Գալինան իր արարքը բացատրում է, թե երեխաները իրեն զզվեցրել էին եւ այդ պատճառով որոշել է ազատվել նրանցից: