ՙՀԱՐՍԻՆ ՎՈԼՈԴՅԱՆ ՍՊԱՆԵԼ Է ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՐՍԻՆ ՎՈԼՈԴՅԱՆ ՍՊԱՆԵԼ Է ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ՚

Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ 15:30-ի սահմաններում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ապշեցրել է բոլորին` 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել էր հարսի`37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին, ինչի արդյունքում 4 երեխաների մայրը մահացել է: Սպանությունը կատարելուց հետո 74-ամյա սկեսրայրը մեկ այլ դանակով էլ իր կոկորդն էր կտրել: Մանրամասներ փորձեցինք իմանալ տեղի բնակիչներից, ովքեր տարբեր վարկածներ առաջ քաշեցին.
-37-ամյա հարսին Վոլոդյան սպանել է խանդի հողի վրա:  Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյայի որդին, արդեն 6 տարի է, մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող  տղամարդ է եղել, ով ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ եւ հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 եւ 15 տարեկան տղաներին, 14 եւ12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, եւ խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան է եղել:
- Հարսին սպանելուց առաջ սկեսրայրը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը` հողամասում լվացք փռելուց: Այդ ժամանակ  հարսին իր դաշույնատիպ  դանակով երկու անգամ հարվածել է: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վոլոդյան  եկել եւ շատ հանգիստ  նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ երեխաները փորձել են օգնություն ցուցաբերել արնաքամ եղող մորը, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրել է իր կոկորդը:
- Ընտանիքը ապրում էր ծանր պայմաններում, անապահով էին: Ընտանիքը աղանդավոր էր` հիսունական: Երբ մահացավ ամուսինը` նույն բանը եղավ: Ամուսնու կույրաղիքը պայթել էր, բայց բժշկի չեն դիմել, ասել են` Աստված մեծ ա, մի բան կլինի` կփրկի: Հիմա էլ հարսի հետ էր նման հույսեր փայփայում սկեսրայրը: Կենցաղային վեճ են ունեցել, հարսը շատ է լեզվին տվել, սկեսրայրը չի դիմացել, դանակով խփել ա, բայց մինչեւ վերջ մտածում էր, որ հարսը ձեւեր է թափում: Վերջում, որ տեսել էª էլ չի շնչում` դանակով իրեն է հարվածել:
Ըստ մեկ այլ վարկածի` պապիկին դանակով հարվածել է մեծ թոռը, տեսնելով, որ մայրն արնաքամ է, վերցրել է դանակը եւ մխրճել պապի կոկորդը` ասելով` ՙդե մեռի՚: Դեպքի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ`ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք, որ նախաքննություն է ընթանում: Հուսով ենք, որ շատ շուտով կպարզվի` ինչն է հանդիսացել դաժան սպանությունների իրական պատճառը:

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում