Բավականին տեւական ժամանակ էր, ինչ գոմիկների պաշտպանները եւ բանակը վարկաբեկողները համացանցի տարածքում սսկվել են` իրենց լեզուները կամ ավելի ճիշտ` ստեղնաշարերը պահելով չասենք էլ որտեղ:
Սակայն երեւի թե լռությունը այս կոնտինգենտի համար անտանելի էր, ու առաջ մղվեց տափակ ՙհումորային՚ հաղորդումներով հայտնի դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ (Յոժը): Սույն կերպարանքը, որը չի խորշում տեսախցիկի առաջ թուղթ ուտելուց, ոչ ավել, ոչ պակաս, Ծոմակի` այլեւս փակված գարշելի որջի հրկիզումը եւ ՙՀարսնաքարում՚ հայ սպային ծեծելով մահվան դուռ հասցնելը նույն հարթության վրա է դրել, դրան գումարելով նաեւ նորանոր վայրահաչությունները բանակի հասցեին ու ՙպատասխան տալու՚ սպառնալիքը: Մնում է զարմանալ ու զարմանալ, որ ծաղրածուն իր կլոունությունով զբաղվելու փոխարեն փորձում է հանրությանը դասեր տալ: Ուստի, զարմանալով հանդերձ, նրան կառաջարկենք, որ հաջորդ անգամ թղթի փոխարեն տեսախցիկի առաջ ծամի այն ստեղնաշարը, որով հավաքել է այդ նյութը: Ինչ վերաբերում է ՙՀարսնաքարին՚, ապա ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ ԱՐՍԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ապշեցուցիչ մանրամասներ է բացահայտել: Պարզվում է, որ դեպքի վայրից ՙքիչ հեռու մենք քննչական գործողություն կատարեցինք` տեսագրությունն առգրավելու նպատակով, սակայն մեզ տեղեկացրին, որ տեսաձայնագրող սարքը վաղուց անսարք է եղել... Իսկ զննության ժամանակ պարզվեց, որ այն տեղանքը, որտեղ բուն դեպքն է տեղի ունեցել, այդ հատվածը չի տեսանկարահանվում՚: Զարմանալիորեն ստացվում է, որ ռեստորանային համալիրում կան տեսախցիկների տեսադաշտից միտումնավոր դուրս թողնված հատվածներ, եւ այսպես կոչված` ՙանվտանգության աշխատակիցները՚ շատ լավ էլ գիտեն, թե որտեղ զբաղվեն ՙսամասուդ անելով՚, որպեսզի այնուհետ տեսագրության տեսքով իրեղեն ապացույցներ չլինեն: Հիշում եք` հայտնի մուլտֆիլմի Վինի Թուխի խոսքը. ՙՍրանք սխալ մեղուներ են եւ պատրաստում են սխալ մեղր՚: Մուլտֆիլմի հերոսի այդ խոսքը զարմանալի ճշգրտությամբ համապատասխանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մոտեցումներին. ՙԺողովրդի քաղաքական զարգացվածության մակարդակն այնքան ցածր էր, որ նույնիսկ ես չէի կարող պատկերացնել` իմ ողջ ռեալիստական պատկերացումներով հանդերձ: Այստեղ ընդդիմության մեղքն էլ կա: Չկարողացանք համոզել ժողովրդին, որ հնարավոր է բան փոխել՚: Զարմանալի է` հիմա ինչ, սխա±լ ժողովուրդ ունենք, որ չեն կարողացել համոզել` ՀՅԴ-ին ձայն տալու: Ով ասես քիթը խոթել է մեր ընտրությունների մեջ, եւ հերթը հասավ բրիտանական ծագումնաբանությամբ եւ թուրքի փեսաներով հագեցած ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻՆ: Սույն աստվածատհաճ հիմնարկությունը հրապարակել է զեկույց, ուր հայտարարում է. ՙԵթե Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունները չանցնեն ազատ եւ արդար` հաղթողին շնորհելով հզոր քաղաքական մանդատ, իշխանությունը բավական լեգիտիմություն չի ունենա` բազմակողմանի բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար՚: Զարմանալի է, որ բազում հակահայկական ՙբաղադրատոմսերով՚ Արցախի հարցում քիթը խոթող այդ կառույցը ինչպես է հիմա էլ խցկվում ընտրությունների մեջ: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է իշխանությանն առաջարկել, որ այդ հիմնարկի ներկայացուցիչների մուտքը ՀՀ արգելեն, ինչպես նաեւ հետաքննեն` արդյոք Լեւոն Զուրաբյանի` այդտեղ որպես փորձագետ աշխատելը չի պարունակում պետական հանցագործությունների դրվագներ: