ԻՆՉՈՒ Է ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵՄՈՒԱՐՆԵՐ ՍԿՍԵԼ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ Է ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵՄՈՒԱՐՆԵՐ ՍԿՍԵԼ

ՀՀ ԱԳ նախկին նախարար եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ՙՄեդիամաքս՚-ում սկսել է իր քաղաքական գործունեության մասին մեմուարներ տպել: Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ պարոն Օսկանյանը քաղաքական ասպարեզից հեռանալուց առաջ իր վերջին ակորդներն է նվագում, որպեսզի խրվի հուշագրության մեջ: Մինչդեռ ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ձգտում է լավատես լինել:
- Ըստ Ձեզ, այս ամենից կարելի± է ենթադրել, որ Վարդան Օսկանյանն իր քաղաքական կարրերայի մոտալուտ ավարտն է ազդարարում:
- Ոչ:
- Իսկ ինչով է պայմանավորված մեմուարների հրապարակումը:
- Իմ հույսերով, ես հույս ունեմ, որ` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՐԹԻԿԻ ՏՈՒՖԻՆ


Արթիկյան մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ակտիվորեն կանաչ տարածքներ են վառվում այնտեղ, իսկ Արթիկ քաղաքը հայտնի էր իր խիտ անտառներով, կանաչ տարածքներով եւ ոչ միայն: Այս կապակցությամբ մեր աղբյուրները փոխանցում են, որ ինչ-որ մի օլիգարխ, գնելով տարածքներ ու սեփականաշնորհելով այն, ակտիվորեն վառում են կանաչ տարածքները, որպեսզի տիրանան տուֆի հանքերին: Ի դեպ, այդ գործողությունները առավել ակտիվացել են ԱԺ ընտրություններից հետո, իսկ թե ով է այդ օլիգարխը` կփորձենք պարզել առաջիկայում:


ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ՆԱԵՎ ՄԱՆԿԱՊԻՂԾ

Ըստ մեր հավաստի աղբյուրների` Իսպանիայում գործող ՙԽորան՚ աղանդի պարագլուխ Հրաչիկ Խաչատրյանը, ով օրեր առաջ ձերբակալվել էր Իսպանիայից Հայաստան 1,5 կիլոգրամ ոսկի տեղափոխելու պահին, որն ի դեպ հետո պարզ է դարձել, որ ամբողջությամբ գողացված է եղել, այս պահին գտնվում է ազատության մեջ 17 հազար եվրո գրավի դիմաց: Այն վճարել է կինը` Գայանե Խաչատրյանը: Այնուամենայնիվ, աղանդապետին Իսպանիայի ոստիկանությունը թույլ չի տալիս երկրից բացակայել: Այդ կապակցությամբ երկու հայ կանայք, որոնք ըստ այդ աղբյուրների եւս ՙԽորան՚ աղանդի ներկայացուցիչներն են, Իսպանիայի ոստիկանությանը հայտնել են, որ այդ ոսկեղենը իրենցն է, եւ որ Հ. Խաչատրյանը այն չի գողացել: Պարզվում է, որ նրանցից մեկը այն Լուսինե Սարդարյանն է, ով հայաստանյան ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպության համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի հասցեին անպատիվ ու սպառնալից խոսքեր էր ուղղում: Ի դեպ, կրկին ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հրաչիկ Խաչատրյանը Հայաստան էր գալիս ոսկեղենը ծախելու եւ երիտասարդի հարցերը ՙվերջնական լուծելու՚ համար:
Կան տեղեկություններ նաեւ, որ այդ աղանդապետիկը կասկածվում է հայ եւ ռուս երեխաների մանկապղծության եւ անչափահաս երեխաների շահագործման մեջ, ինչի մասին բարձրաձայնել են Իսպանիայի ռուսական համայնքի ներկայացուցիչները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ


Վերջերս մայրաքաղաքում լայնորեն քննարկվում է, թե ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի սեփականության տակ գտնվող ձեռնարկություններում համատարած հարկային ստուգումներ են սկսվել: Իհարկե, խոսակցություններից զատ, փորձեցինք եղելությունը պարզել Գ. Արսենյանից, սակայն. ՙԲաժանորդի հեռախոսն անջատված է...՚: Ի դեպ, ԲՀԿ գործընկերներին նույնպես չհաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ:
Ինչեւէ, այդ հարցի պատասխանը կփորձենք գտնել առաջիկայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում