ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԷԼ ԽԱՌՆՎԵՑ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Ինչպես տեղեկացանք, հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաների իրավուքները:
Վեց ամիս շարունակվող այս ծրագիրը իրականացվելու է Երեւանում եւ մարզերում, ներառելու է ընտանեկան բռնությունից տուժած բազմաթիվ շահառուների: Կանանց իրավունքների ոտնահարումները էլի ինչ-որ տեղ հասկանալի է, չնայած որ այդ նմանատիպ հարցերով, չգիտես ինչու, Հայաստանում հիմնականում զբաղվում են սովորական գրանտակերները, որոնք մի կողմից կանանց իրավունքները պաշտպանելու անվան տակ մեծ մասամբ մտահոգված են այդ գրանտները սեփական գրպանները տեղափոխելու գերխնդրով ու մի քանի ձեւական շոուներով, թե տեսեք գործ ենք անում, մյուս կողմից էլ երբեմն ՙանհասկանալի՚ մերձեցում են դրսեւորում գրանտակերների մեկ այլ խմբիª այսպես կոչված, սեռական փոքրամասնության խնդիրների պաշտպանների նկատմամբ: Բայց, այ, որ օմբուդսմենը ծրագրեր է սկսում նաեւ երեխաներին ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար, դա մի տեսակ նոր բան է: Ընդ որում. ՙչար լեզուները՚ ասում են, թե խոսքը ոչ թե Հայաստանում հազվադեպ հանդիպող այն դեպքերի մասին է, երբ ծնողը իրեն երեխայի նկատմամբ պահում է իսկական բարբարոսի պես, այլ նրանց, երբ նույն ծնողը մեկ-երկու ապտակով փորձում է երեխային ճիշտ ուղու վրա դնել: Դե դա աշխարհում համարվում է բռնություն, որի դեպքում երեխան հանգիստ խղճով կարող է հորը կամ մորը դատարանի դռները քարշ տալ: Կամ էլ, եթե այդ աշխարհի չափանիշներով ես ուզում առաջնորդվել, ապտակելու փոխարեն ինքդ պետք է դատի տաս, ասենք, վատ սովորող երեխային եւ դատարանը նրան ՙկպարտադրի՚ ուղղվել: Այդպես է աշխարհում, ու հիմա պարզվում է, որ ՙսրբազան դեմոկրատիայի՚ այդ ոչ պակաս ՙսրբազան՚ սկզբունքները նաեւ մեր օմբուդսմենն է փորձում ներմուծել Հայաստան: Եվ հանուն ինչի±...
Ծրագրի եւ մասնավորապես այդ վերջին հարցի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ՆԱԻՐԱ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՑ: Պատասխանն ամեն ինչ ասում է. հանուն փողի.
- Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի դեսպանության հետ համատեղ, տեւելու է 6 ամիս: Ծրագրի բյուջեն կազմում է 8 349 000 դրամ, որից 6 300 000 դրամը տրամադրում է Շվայցարիայի դեսպանությունը, իսկ 3 049 000 դրամը կազմում է պաշտպանի գրասենյակի ներդրումը: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից` հեռուստա եւ ռադիո հայտարարություններ եւ գովազդներ, իրազեկող նյութերի հրապատարակչություն եւ տարածում, ինչպես նաեւ իրավական եւ հոգեբանական օժանդակության եւ խորհրդատվության տրամադրում:
- Ծրագրի շրջանակներում, բացի Շվեյցարիայի դեսպանատունը, էլ ո±ւմ հետ եք համագործակցում:
- Համագործակցում ենք տարբեր հ/կ-ների հետ` ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚, ՙԿանանց իրավունքների կենտրոն՚, ՙՊրո Մեդիա Գենդեր՚:
- Նման ծրագրերը արդյոք չե±ն խախտի ավանդական հայ ընտանիքի հիմքերը:
- Մենք պետք է ինֆորմացիան այնպես տրամադրենք, որպեսզի իրական ընտանեկան բռնությունը տարբերակվի սովորական կենցաղային վեճերից կամ հարս ու սկեսուր ընտանեկան տարաձայնություններից: Այսինքն` իրական ընտանեկան բռնությունը հասարակությանը պետք է այնպես ներկայացվի, որպեսզի մարդիկ ճիշտ դեպքերում կարողանան դիմել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

