ՙՄԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՉԵՆՔ ԳՈՎԱԶԴՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՉԵՆՔ ԳՈՎԱԶԴՈՒՄ



Երեւի ընթերցողը կհիշի, որ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (AICA-Հայաստան), ՙԱնադոլու քուլթուր՚-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ tranzit.at-ի հետ համատեղ ներկայացրել էին ՙՔաղցր վարանմունք` քաղցր վաթսունականներ՚ նախագիծը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը Երեւանի ՙՆաիրի՚ կինոթատրոնում կազմակերպվել էր հայկական եւ թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ եւ կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս:
Մեր կարծիքով` այդ օրերին, երբ ադրբեջանցիները մեր սահմաններին դիվերսիաներ են կազմակերպում, իսկ թուրքական ղեկավարներն էլ հայ-թուրքական սահմանի բացման, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար որպես նախապայման` պարտադրում են ՙգրավյալ տարածքների՚ ազատագրումը, նպատակահարմար, ավելին` բարոյական չէ գովազդել թուրքական ֆիլմերը: Ընդ որում, դա անել ինչ-որ խուճուճ անվան տակ` հերթական դրամաշնորհը ստանալու ակնկալիքով:
Մենք ներկայացրել էինք մեր այս նկատառումներն ու ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղել հետեւյալ հարցը. ՙՎերոնշյալի վերաբերյալ` որպես երկրի մշակութային քաղաքականությունը իրականացնող մարմին, ի±նչ կարծիք ունի Մշակույթի նախարարությունը՚:
Մշակույթի նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՁեր հարցմանն ի պատասխան` ներկայացնում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պատասխանը.
- 2011 թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի արվեստի քննադատների ասոցիացիայի կողմից առաջարկություն ենք ստացել կազմակերպվելիք միջազգային մշակութային հետազոտական ՙՔաղցր վարանմունք-քաղցր 60-ականներ՚ կոնֆերանս-նախագծի շրջանակներում անցկացվող ծրագրին տրամադրել ցուցադրվելիք հայկական ֆիլմերի DVD տարբերակները: Նախագիծն իրականացվում էր Հայաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ մի շարք եվրոպական ու հետսովետական երկրների քննադատների ու փորձագետների մասնակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՙԵվրասիա՚ համագործակցության հիմնադրամի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ ՙAICA-Հայաստան՚-ի հովանավորությամբ: Ծրագիրը կազմված էր երկու կոնֆերանս-ցուցադրություններից, որտեղ ընդգրկված էին 60-ականների հայկական եւ  թուրքական ֆիլմերը: Առաջին կոնֆերանս-նախագիծը պետք է կայանար 2012 թ. հունվար-փետրվար ամիսներին` Երեւանում, երկրորդը ապրիլին` Ստամբուլում: Հետագայում գրությամբ ճշգրտում է մտցվել կոնֆերանսների անցկացման ժամկետների հետ կապված:
Առաջին կոնֆերանս-նախագիծն անցկացվել է մայիսի 17-20-ը` Ստամբուլի SALT Galata մշակութային կենտրոնում, որի ընթացքում ոչ կոմերցիոն հիմունքներով ցուցադրվել են չորս հայկական (Ֆրունզե Դովլաթյան, ՙԲարեւ, ես եմ՚, Հենրիկ Մալյան, ՙԵռանկյունի՚, ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՀայրիկ՚) եւ երկու թուրքական ֆիլմեր:
Երկրորդ կոնֆերանսը կազմակերպվել է Երեւանում` հունիսի 11-13-ը, որի ընթացքում ցուցադրվել են չորս թուրքական եւ երկու հայկական ֆիլմեր` ի պատասխան-համագործակցություն Թուրքիայում արդեն ցուցադրված հայկական ֆիլմերի:
Որպես բանախոսներ` հայկական կողմից ե°ւ Թուրքիայում, ե°ւ Հայաստանում ելույթ են ունեցել հետեւյալ մասնագետները. Հրաչ Բայադյան` մշակութաբան, Նազարեթ Կարոյան` Հայաստանի արվեստի քննադատների ասոցիացիայի նախագահ, Սիրանուշ Դվոյան` ԵՊՀ համեմատական գրականության դասախոս, գրականության քննադատ, Վիգեն Գալստյան` կինոքննադատ, լուսանկարչության տեսաբան ու համադրող` Սիդնեյից:
Ասոցիացիայի առաջարկության հետ ներկայացրել է նաեւ ամբողջական ծրագիրը` ընդգրկելով ինչպես ֆիլմերը, այնպես էլ կոնֆերանսի թեմաները, մասնակիցների վերլուծականները` կապված 1960-ականների մշակույթի եւ հատկապես կինոարվեստի հետ:
Երեւի ընթերցողը հասկացավ, որ այս պատասխանը ոչինչ չի ավելացնում իր` մամուլից իմացածին, եւ միայն նման նախաբանից հետո է նա անցնում մեր հարցի պատասխանին: Ահավասիկ.
- Նախնական պայմանավորվածության ժամանակ հայ-ադրբեջանական սահմանում դրությունը սրված չէր, եւ նրանց դիվերսիոն գործողություններն այսքան ագրեսիվ չէին, ինչպես այժմ է, բացի այդ, մայիսին հայկական ֆիլմերն արդեն ցուցադրվել էին Թուրքիայում, եւ, համապատասխանաբար, հունիսին էլ թուրքականները պիտի ցուցադրվեին Հայաստանում: Կարծում ենք, որ ճիշտ չէր լինի հայկական ֆիլմերի ցուցադրումից հետո այստեղ արգելել թուրքական ֆիլմերի ցուցադրումը եւ թուրք մտավորականների մուտքը Հայաստան:
Այսպիսով, իրականացված միջոցառման նպատակը ո°չ թուրքական ֆիլմերի գովազդն էր Հայաստանում, ո°չ էլ հայկականներինը` Թուրքիայում, միջոցառումը մշակութային վերլուծաբանական էր:
Երեւի ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ գովազդ կարող է արվել տարբեր ձեւերով, ու երբեմն թաքցված գովազդն ավելի վտանգավոր է լինում: Գովազդ ասելով` տվյալ դեպքում, նկատի ունենք այն հանգամանքը, որ ցանկանում են շարունակ հնչեցնել ՙթուրքական կինո՚, ՙթուրք ժողովուրդ՚ եւ նման բառակապակցություններ, որոնց կհետեւեն ՙթուրք բարեկամներ՚, գուցե նաեւ` ՙթուրք եղբայրներ՚ բառակապակցությունները` դրանով իսկ թուլացնելով հանրության զգոնությունը... Դե, իսկ թուրքը հենց դրան էլ սպասում է:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում