ՙՙԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է՚

Արխիվ 12-16

ՙԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է՚



Երեկվա մամուլում եղած հրապարակման համաձայն, շուրջ 70 տոկոսով կրճատվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը: Սակայն բուհի ռեկտոր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հերքեց այդ եւ վերջին շրջանում շրջանառվող այլ լուրեր:
- Ոչ մի հոգի պրոֆեսորադասախոսական կազմից չի կրճատվել: Մեկ ամիս առաջ էլ գրում էին, որ կոնսերվատորիայի շենքը վաճառվել է, բայց նման բան չկա:
- Իսկ ինչո±ւ են նման խոսակցություններ պտտվում:
- Կարծում եմ` դրա պատճառը կոնսերվատորիայի աննախադեպ ակտիվացումն է` սկսած շինարարական աշխատանքներից մինչեւ ուսումնական պրոցեսների զարգացումը, եվրոպականացումը: Մտնում ենք եվրոպական ընտանիք, որը ենթադրում է իր աշխատանքային չափորոշիչները: Ովքեր չեն համապատասխանում այդ չափորոշիչներին, ստեղծում են նման եղանակ: Բայց դա չի նշանակում, որ պետք է մի քանի մարդկանց պատճառով այդ եվրոպական զարգացման ուղղությունը չվերցնենք: Կոնսերվատորիան մեր իշխանությունների աջակցության կենտրոնում է` հանրապետության նախագահի, վարչապետի, կրթության ու մշակույթի նախարարների: Պատուհանների 80 տոկոսն արդեն փոխել ենք, տանիքն ենք վերանորոգում, գույք ենք ձեռք բերում: Որ 20 զուգարաններից 18-ը չէր աշխատում մոտ 30 տարի, ոչ ոք ոչինչ չէր գրում, բայց հենց սկսեցինք վերանորոգել, ակտիվացան:
- Գուցե պատուհանները վերանորոգվում են, դրա համար մտածում են, որ ինչ-որ մեկն արդեն գնե±լ է կոնսերվատորիան:
- Ոչ ոք չի գնել, մենք ենք պահպանում մեր շենքը, ուզում ենք, որ լավ վիճակում լինի: Երեւի դա ինչ-որ մարդկանց դուրեկան չէ: Ես մոտ 10 ամիս աշխատում եմ ռեկտորի պաշտոնում, ու մինչ այդ աշխատանքները ոչ մի ծպտուն չկար: Հենց շենքի հետ կապված ակտիվությունն ակնհայտ դարձավ, սկսվեցին խոսակցությունները, որ, իբր, շենքն են վաճառում: Հիմա էլ` թե դասախոսական կազմի 70 տոկոսը կրճատվել է: Եթե 70 տոկոսը կրճատվի, կոնսերվատորիան կդադարի գործունեություն ունենալ: Ենթադրում են, որ եթե 70 տոկոսը կրճատել են, շենքն էլ վաճառել են: Եթե շենքն էլ վաճառել են, ուրեմն 70 տոկոսին էլ կկրճատեն: Այսինքն` նույն մարդու ձեռագիրն է: Եթե դա իրենց սնունդ է տալիս, եւ կարող են հերյուրանքներով ապրել, թող ապրեն, բայց ցանկացած խոհեմ մարդ պիտի հասկանա, որ 90-ամյա պատմություն ունեցող կոնսերվատորիան երբեք չի կարող դադարել գոյություն ունենալ: Դա ո°չ ես եմ որոշում, ո°չ էլ որեւիցե մեկը: Չգիտեմ` մեր բուհական համակարգում որ բուհին է հաջողվում, որ իր կատարողական արվեստը կարողանա այնպես ներկայացնել եվրոպական չափանիշներին, ինչպես մենք: Հրապարակման մեջ գրված էր, որ դժգոհության մեծ ալիք կա: Հիմա մեր շենքում եք, դժգոհության ալիք տեսնո±ւմ եք: Ամբողջ դասախոսական կազմի հետ խոսել ենք, ոչ ոք տեղյակ չէր այդ հոդվածից:
- Ի±նչ եք պատրաստվում անել:
- Առավոտից փորձում ենք կապ հաստատել լրագրողի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքերով է գրել: Այդպես էլ չեմ կարողանում նրան գտնել ու պարզել`  գուցե կրճատել ենք, ես տեղյակ չեմ: Մոտավորապես հասկանում եմ, թե որտեղից կարող է դա լինել: Ունեինք նվագակցողներ, նվագակցողը եւ դասավանդողն ունեն նույն կրթությունը, բայց մինչեւ հիմա նվագակցողները ադմինիստրատիվ օրինական կազմի մեջ էին գտնվում, որը, ըստ աշխատանքային օրենսդրության, ենթադրում է շաբաթական 40 ժամ աշխատանք` առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 5-ը: Գիտխորհրդով որոշեցինք լուծարել  համակարգը եւ տեղափոխել ամբիոն: Այսինքն` իր աշխատանքը ոչ թե պետք է տարեկան լինի 1960 ժամ, ինչպես օժանդակ կազմի աշխատողներինը, այլ մեկ դրույք` 700-800 ժամ: Այդ կառույցը լուծարում ենք, եւ մտնում են ամբիոն, դառնում նվագակցող ասիստենտ: Կարծում եմ` այստեղից է ալիքը գալիս. երբ տեղափոխում ես պրոֆեսիոնալ դաշտ, դասախոսի նման իր աշխատանքն էլ է ենթադրում մրցութային կարգ, այսինքն` անժամկետ բանվոր չէ, որ անժամկետ պայմանագիր ունենա: Գուցե մարդիկ այդ մրցույթից սարսափել են, բայց դա է ենթադրում աշխատանքը: Ողջ աշխարհում է այդպես, եւ մրցույթը չանցնելու դեպքում կլինի կրճատում:
- Առջեւում ընդունելության քննություններ են, ո±ր բաժիններում է ակտիվություն նկատվում:
- Այս տարի բոլոր բաժիններն էլ ակտիվ են: Դիմումների ընդունման ժամկետը մինչեւ հուլիսի 2-ն է: Խորհրդային տարիներին, ասենք, դաշնամուրային մասնագիտության 40-50 դիմորդ էինք ունենում, վերջին 10 տարվա մեջ այդ թիվը նվազել է, ունենք 17 դիմում, 7-ը` պետպատվերի վրա: Եթե ընդունելության շեմը հաղթահարեն, բոլորն էլ կարող են ընդունվել. տեղեր ունենք: Լարային գործիքները նորմալ է: Այս տարի 9 ջութակահարի դիմում ունենք, 2` ալտիստի, 2` թավջութակի, 4` կիթառահարի, 1` կոնտրաբասի: Կոնտրաբասն ամեն տարի չէ, որ լինում է: Փողային գործիքներից այս տարի շատ են դիմորդները: 3-ը դիմել են ֆլեյտայի համար, մի քանի տարի հոբոյ չէր լինում, այս տարի ունենք, 3-ը` կլարնետ, 2-ը` ֆագոտ, դա էլ է շատ դիֆիցիտ գործիք, գալարափողը նույնպես դիֆիցիտ է, 3 դիմորդ ունենք: Հարվածային գործիքներից ունենք 2 դիմորդ: Ժողնվագարաններից առայժմ 6 դիմում ունենք` դուդուկի, 2-ը` շվիի, 1-ը` սրինգի, որը հազարից մեկ է լինում, 2-ը` քանոնի, քամանչայի համար երկար տարիներ դիմորդ չունեինք, այս տարի ունենք, 3 հոգի դիմել են ուդի համար, վերջին տարիներին չեմ հիշում` դիմորդ ունենանք: Վատ չէ դիմորդների թիվը, եւ համեմատած` դասական եւ ժողերգի դիմորդների թիվը կտրուկ աճել է: Ժողովրդական երգի համար առայժմ ունենք 4 կանացի, 7 արական ձայն: Դասական վոկալում ունենք 21 կանացի, 11 արական ձայն: Խմբավարներ ունենք 2 դիմորդ, զինվորական դիրիժորություն` 8, իսկ անցյալ տարի 2-ն էին: Կոմպոզիցիան է այս տարի քիչ` 1, երաժշտագիտությունը` 2, ջազ-վոկալ բաժնում` 11 դիմում:
- Քանի± ուսանող ունի կոնսերվատորիան:
- Մինչեւ ավարտելը ունեինք 1050 ուսանող: 80-ականների ամենապիկ ժամանակ, երբ հանրապետության բնակչության թիվը շատ էր, 600 ուսանող կար: Հիմա որ ունենք 1050 ուսանող, մի կողմից վատ չէ, մի կողմից էլ, եթե  շեմը բարձրացնենք միջազգային չափանիշներին համապատասխան, այդքան մարդ չի կարող ընդունվել: Միջին մասնագիտական կրթօջախների հետ սկսում ենք աշխատել. մեր կադրերն ի վերջո այնտեղից են գալիս: Պետք է պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնենք կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական ուժերով: Այդ կրթօջախներում պետք է նախնական կրթությունը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնենք, որ հետագայում բուհում սովորելու խնդիր չունենան:
- Հաճախ դրսում երաժշտական կրթություն ստացածները գալիս են մեր կոնսերվատորիա` սովորելու: Ինչո±վ է դա պայմանավորված:
- Որ ուզում են սովորել, ուրեմն գիտեն, թե ինչի համար են ուզում: Կարծում եմ` կոնսերվատորիան բարձր պրոֆեսիոնալ մակարդակը պահպանում է` ունենալով չափազանց ցածր աշխատավարձ: Իհարկե, ի վերջո պետք է ինչ-որ ձեւով աշխատողների թվի հետ կապված օպտիմիլիզացում կատարվի: Այդ մասին պարզ ասում եմ արդեն տասը ամիս, բայց դա մի բան է, 70 տոկոսին աշխատանքից ազատելը` այլ բան: Դա վուլգար, անհասկանալի հայտարարություն է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում