ՙՙՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ



Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության  եզրափակիչ փուլում մնացել են անցկացնելու կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները: Ինչպես այլ նման զանգվածային միջոցառումների ժամանակ, այնպես էլ այստեղ տեղի ունեցան բախումներ, ձերբակալություններ: Հատկապես աչքի ընկան լեհ եւ ռուս ֆուտբոլասերները, որոնց բախումների արդյունքում եղան վիրավորներ, ձերբակալվածներ... Բանը հասավ նրան, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը դիմեց լեհական իշխանություններին, որպեսզի նրանք թույլատրեն ռուս ֆուտբոլասերներին դատել իրենց հայրենիքում:
Հետո էլ ոմանք ասում են, թե սպորտը, մասնավորապես` ֆուտբոլը, քաղաքականություն չէ: Շատ լավ էլ քաղաքականություն է, ինչի մասին է վկայում նաեւ ռուսական մամուլից թարգմանաբար ներկայացվող այս հրապարակումը: ՙՍովերշեննո սեկրետնո՚ պարբերականում հրապարակված մի քանի էջանոց հոդվածը վերնագրված է ՙՖուտբոլային պատերազմները ԽՍՀՄ-ում՚:

ՓԱԽՈՒՍՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՑ

Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստների եւ մարզասերների մասնակցությամբ զանգվածային անկարգությունների առաջին դեպք կարելի է համարել 1947 թվականի մայիսի 15-ին Ստալինգրադում տեղի ունեցածը: ՙՎոլգայի վրայի բերդը՚ դեռեւս չէին հասցրել կարգին վերականգնել պատերազմից հետո, սակայն տեղի թիմն արդեն խաղում էր, ընդ որում, բարձրագույն խմբում` երկրի ամենալավ ակումբների դեմ: Այդ օրը Ստալինգրադի ՙՏրակտորը՚ ընդունում էր առաջնության առաջատարներից մեկին` մայրաքաղաքի BBC-ին, որը գտնվում էր Վասիլի Ստալինի անձնական հովանավորության ներքո: Օդաչուները, որոնց կազմում կային ապագա մեծ մարզիչներ (ճիշտ է, հոկեյի) Անատոլի Տարասովը եւ Բորիս Կուլագինը, ոչ մի կերպ չէր կարողանում կոտրել դաշտի տերերի դիմադրությունը եւ 2:2 հաշվի ժամանակ սկսեցին բացահայտ կոպիտ խաղալ: Դրա արդյունքում տրիբունաներից նրանց ուղղությամբ սկսեցին շպրտել շշեր, քարեր, փաթեթներ, զանազան սննդամթերք (այն ժամանակ տրիբունաներ մուտքը ապակե սպասքով եւ այլ առարկաներով թույլատրված էր): Այդ ամենն ավարտվեց նրանով, որ խաղի ավարտից յոթ րոպե առաջ մրցավարն ստիպված էր դադարեցնել հանդիպումը եւ թիմերի հետ, փրկվելով խաղադաշտ լցված հանդիսատեսից, բարիկադավորվել հանդերձարանում: Հուզումները մարզադաշտի սահմաններից դուրս չեկան, չնայած ինքը` մարզակառույցը, մի քիչ տուժեց. ջարդվել էին ապակիները վարչական տարածքներում, քանդվել էր տրիբունաների մի մասը, թալանվել էին տրիբունայի տակ գտնվող աշխատասենյակները:
Հետաքրքիր է, որ այդ ամենի արդյունքում ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերով միութենական կոմիտեն պարտություն գրանցեց BBC-ին: Մարզիչ Անատոլի Վլադիմիրովիչ Տարասովին հեռացրեցին մարզչական խորհրդի կազմից, իսկ Բորիս Պավլովիչ Կուլագինին որակազրկեցին 10 խաղով:  

ՄՐՑԱՎԱՐԻՆ ԹԱՔՑՐԻՆ ԼՈԳԱՍԵՆՅԱԿՈՒՄ

1953 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայի ամենամեծ ՙԴինամո՚ մարզադաշտում (Լուժնիկիի արենան այն ժամանակ դեռեւս կառուցված չէր) անցկացվում էր հանդիպում Մոսկվայի ՙՏորպեդոյի՚ եւ Թբիլիսիի ՙԴինամոյի՚ միջեւ: Առաջնության նախավերջին հանդիպումը որոշիչ էր մեդալների համար պայքարում: Եթե տորպեդոյականները հաղթում կամ ոչ-ոքի էին ավարտում հանդիպումը, ապա առաջին տեղն զբաղեցնում էր Մոսկվայի ՙՍպարտակը՚, իրենք էլ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստանում: Իսկ եթե հաղթում էին թբիլիսցիները, ապա նրանք Ստալինի մահվան թվականին դառնում էին չեմպիոն: Այնպես որ` երկու թիմի համար էլ կշեռքի նժարին շատ բան էր դրված: Եվ, հասկանալի է, տրիբունաներում ոչ միայն տորպեդոյականների եւ դինամոյականների, այլ նաեւ ՙՍպարտակի՚ երկրպագուներն էին:
Հանդիպման գլխավոր մրցավարը Պյոտր Բելովն էր: Խաղը կոշտ էր, երբեմն նույնիսկ` կոպիտ, ընդ որում, երկու թիմերն էլ աչքի էին ընկնում նման խաղով: Մրցավարի որոշ վճիռներ ստանում էին տրիբունաների սուր արձագանքը: Ֆուտբոլասերները համարում էին, որ մրցավարն արձանագրեց ՙՏորպեդոյի՚ դարպասի գրավումն արդեն այն բանից հետո, երբ գնդակը հատել էր եզրային գիծը, ապա մրցավարը ՙչնկատեց՚ թբիլիսցու` սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղը:
Խաղավերջում հանդիսատեսները, կարծես թե, բառացիորեն էլեկտրականացված էին: Տրիբունաներից արդեն հնչում էին ոչ թե առանձին հակավրացական ռեպլիկներ, այլ դրանք ստացել էին խմբակային վանկարկումների տեսք, իսկ մրցավարների ուղղությամբ նետվում էին քարեր ու շշեր: Եզրափակիչ սուլիչից հետո մի քանի հարյուր մարդ էլ  խաղադաշտ լցվեց, որի արդյունքում խաղացողները եւ մրցավարները ստիպված էին կաշիները փրկել փախուստի միջոցով: Ինչպես հետագայում հիշում էր այդ հանդիպման մասնակից, ՙՏորպեդոյի՚ եւ ԽՍՀՄ հավաքականի փայլուն ռմբարկու Վալենտին Կոզմիչ Իվանովը, ով կյանքից հեռացավ 2011 թվականի նոյեմբերին, թիմի խաղացողները մրցավարին օղակի մեջ էին առել, հանել խաղադաշտից, իսկ հետո թաքցրել իրենց հանդերձարանի լոգասենյակում: Երբ կատաղած երկրպագուների խումբը հայտնվեց տրիբունաների տակի սենյակներում, մրցավարական սենյակն արդեն դատարկ էր... Իսկ թբիլիսցիների հանդերձարանը հասցրել էին հսկողության տակ վերցնել ոստիկանության ջոկատները:
Հաջորդ օրը հայրենական սպորտի գլխավոր ղեկավար (վարչությունը առողջապահության նախարարության ենթակայության տակ էր) Նիկոլայ Ռոմանովը հրաման արձակեց, որն այն ժամանակ չհրապարակվեց: Այնտեղ նման տողեր կային. ՙՄրցավարներ Բելովի, Շիրյաեւի, Կուդրյավցեւի սխալները հարուցեցին հանդիսատեսի դժգոհությունը: Առանձին խուլիգանական տարրեր մարզադաշտում անկարգություններ հրահրեցին հանդիպման ավարտին: ՙԴինամո՚ մարզադաշտի տնօրինությունը չապահովեց կարգապահությունը...՚: Ապա հայտարարվում էր, որ ՙՏորպեդոն՚ բողոքարկել է, եւ հանդիպումը կվերախաղարկվի երկու օր հետո... Վերջիվերջո հանդիպումը վերախաղարկվեց, տորպեդոյականները հաղթեցին 4:1 հաշվով, ՙՍպարտակը՚ դարձավ ԽՍՀՄ առաջնության չեմպիոն, իսկ ՙՏորպեդոն՚` բրոնզե մեդալակիր: Ի դեպ, այդ իրադարձությունների վերաբերյալ որոշ չափով մանրամասն տեղեկատվություն մամուլում հայտնվեց միայն 1990-ական թվականների կեսերին:

ՋԱՐԴԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Եթե 1940-50-ական թվականներին ֆուտբոլային դաշտերում տեղի ունեցած անկարգությունները մեծ հաշվով քննարկվում էին ֆիզկուլտուրային գերատեսչություններում, երբեմն էլ` իրավապահ համակարգում, ապա հետագայում ամենալուրջ խնդիրներով սկսեցին զբաղվել նաեւ ԽՄԿԿ Կենտկոմում: Հատկապես կարեւոր էր համարվում միջոցառումների անցկացումը այն դեպքերում, երբ իրադարձությունները տեղի էին ունենում ազգային հանրապետություններում:
1955 թվականի հոկտեմբերի 12-ին Երեւանում խաղում էին տեղի ՙՍպարտակը՚ եւ Սվերդլովսկի ԿԺԿ (ՙՍպաների մարզային տուն՚) ակումբը: ԽՍՀՄ առաջնության այդ հանդիպումը, որտեղ որոշվում էր, թե երկու թիմերից որն է դուրս գալու A խումբ, անցկացվում էր հանրապետական մարզադաշտում` 25 հազար հանդիսատեսի ներկայությամբ: Շատ երկրպագուներ եկել էին գյուղական շրջաններից, այնպես որ` սոցիալական կազմը բավականին խայտաբղետ էր: Հանդիպմանը ներկա էր հանրապետության ողջ կուսակցական ղեկավարությունը, ինչպես նաեւ շատ արտասահմանյան լրագրողներ, ովքեր եկել էին Հայաստանի կաթողիկոսի ընտրությանը: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով տեղի ունեցածը ստացավ նման լուրջ արձագանք, եւ Երեւանի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասավ մինչեւ կուսակցական ամենավերին ատյաններ:
Իսկ մարզադաշտում տեղի էր ունենում հետեւյալը: Ինչպես հիշում էին ականատեսները, երկրպագուների մի մասը նախօրոք զինվել էր գլաքարերով, որոնք վերցրել էին մարզադաշտի կողքին գտնվող շինարարական օբյեկտներից: Դրանք, ամենայն հավանականությամբ, նախատեսված էին յուրայինների համար, քանի որ երեւանցի ֆուտբոլիստները, կրելով երկու անընդմեջ պարտություն, բարդացրել էին իրենց մրցաշարային վիճակը, որով առաջացրել էին իրենց ֆանատների զայրույթը: Պարտության դեպքում նրանք A խումբ չէին ընկնի, որը աղետ կլիներ ամբողջ հայկական ֆուտբոլի համար:
Մարզասերները տրիբունաներում տոնում էին  սպարտակցիների խփած առաջին գոլը, բայց Սվերդլովսկի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, ապա շուտով նաեւ առաջ անցան: Եվ հենց այդ ժամանակ սկսեցին քարեր նետվել հայ ֆուտբոլիստների ուղղությամբ: ՙՄանկավարժական ազդեցությունը՚ ստիպեց հայ ֆուտբոլիստներին արագ շարժվել եւ հավասարեցնել հաշիվը: Իսկ հանդիպումից յոթ րոպե առաջ մրցավար Նիկոլայ Շեւցովը (մրցավարական բրիգադը Մոսկվայի մարզից էր) չհաշվեց երեւանցիների խփած գոլը: ՙՔարաթափն՚ սկսվեց նոր ուժով: Հիմա ՙզինամթերքը՚ շպրտում էին ե°ւ խաղացողների, ե°ւ մրցավարների ուղղությամբ: Սակավաթիվ ոստիկանները չէին միջամտում նույնիսկ այն ժամանակ, երբ ջարդեցին եզրային մրցավար Վիկտոր Սամոլազովի գլուխը: Նա ավարտեց հանդիպումը արնաշաղախ դեմքով: Նույնիսկ դաշտի տերերի ֆուտբոլիստները հասկացան, որ կարող է ողբերգություն տեղի ունենալ եւ, շրջապատելով մրցավարներին, դուրս հանեցին նրանց խաղադաշտից, դեպի ուր շարժվում էին հազարավոր վրդովված երկրպագուները:
Հանդերձարանները, որտեղ փակվել էին ֆուտբոլիստներն ու մրցավարները, ենթարկվեցին երկարատեւ պաշարման: Մի քանի ժամ խուլիգանները ջարդում էին ապակիները, կոտրում` դռներն ու կահույքը, իսկ հետո իսկական մարտի մեջ մտան ժամանած ոստիկանների եւ հրշեջների հետ: Այրվեցին ոստիկանական եւ հրշեջ ավտոմեքենաներ եւ մոտոցիկլետներ: Իսկ շտապօգնության ավտոմեքենան, որով ցանկանում էին դուրս բերել վիրավոր մրցավարին, տեղի ֆիզկուլտուրային գերատեսչության ղեկավարի խոսքերով, վերածեցին ՙճմրթված պահածոյի տուփի՚: Ականատեսները պատմում էին երկու կողմից մեծաթիվ վիրավորների, նույնիսկ մարդկային զոհերի մասին...
Արդյունքում` ԽՄԿԿ Կենտկոմը ստիպված այնտեղ ուղարկեց հատուկ ստեղծված հանձնաժողով, որը տեղի ղեկավարության հետ (ընկերների խումբը` ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ս. Թովմասյանի գլխավորությամբ) պետք է միջոցներ ձեռնարկեր հետագայում մարզադաշտերում անկարգությունները կանխելու ուղղությամբ: ՀԿԿ ղեկավարությունը դիմեց Կենտկոմ` Երեւանին մերձակա գյուղական շրջաններում անձնագրային ռեժիմը տարածելու խնդրանքով: Բանն այն է, որ Երեւան ժամանած մարզասերների զգալի մասն ընդհանրապես որեւէ փաստաթուղթ չուներ, եւ, բնականաբար, ոստիկանությունը չէր կարող նրանց ճանաչել ու վերահսկել: Եթե քաղաքներում երեքամյա, հնգամյա եւ անժամկետ անձնագրեր կային, ապա գյուղացիներն ընդհանրապես նման փաստաթուղթ չունեին:
Վեց տարի անց Երեւանի ՙՍպարտակ՚ եւ ԲԿՄԱ հանդիպումն ընդհատվեց, եւ ստիպված եղան մոսկվացիներին էվակուացնել ռազմական օդանավակայան...
Այս ամենի եւ այլ հետաքրքիր իրադարձությունների մասին կպատմենք ՙՀետաքննության՚ հաջորդ համարում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում