ՙՙՙԵՍ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆԸ՚
Արխիվ 12-16ՙԵՍ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆԸ՚
Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, ՕԵԿ փոխնախագահª ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հիմնականում խոսելով կառավարության կողմից ներկայացված նոր ծրագրի մասին, ողջունեց այն եւ նշեց, որ բազմաբովանդակ քննարկման ենթարկվեց ծրագիրը խորհրդարանում տարբեր ուժերի կողմից: Պարոն Մարգարյանը կարեւորեց նաեւ այն, որ կոալիցիոն կառավարության ծրագրի հիմքում ընկած են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը: Հպարտությամբ նշեց, որ կշարունակվեն ավանդների վերադարձը եւ անվճար ծննդօգնությունը մեր ազգաբնակչությանը: Պատգամավորը շատ կարեւոր համարեց նաեւ անօթեւանության խնդիրը եւ լրագրողներին փոխանցեց, որ այլեւս հայտարարված 6800 անօթեւան ընտանիքներից այս պահի դրությամբ շուրջ 5 հազարը ստացել են բնակարաններª չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին:
Ինչ վերաբերվում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին Հ. Մարգարյանը առանձնացրեց յս ոլորտի հետ կապված մենք բազմիցս ասել ենք, որ անհետաձգելի բուժօգնությունը, կլինիկական ծառայությունը պետք է լինի անվճար եւ մենք դրան հասանք: Ինչպես հայտնի է, մեր երկրում վերջին տարիներին տարբեր պատճառներով շատացել է սրտանոթային հիվանդությունների թիվը: Շատ կարեւոր էր, որ սրա հետ կապված պետությունը քննարկման դրեց հարցը եւ հասանք նրան, որ երաշխավորվում է սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը, որը բավականին թանկ արժե: Կարեւոր է նաեւ այն, որ մինչեւ 10 տարեկան երեխաները անվճար բուժօգնություն են ստանալու, իսկ սոցիալապես անապահովների համար ինչպես կրթությունը, այնպես էլ բուժօգնությունը հիմնականում դառնում է անվճար:
Կարեւոր եմ համարում նաեւ կենսաթոշակների բարձրացման խնդիրը եւ, այս առումով, շատ է խոսվում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը, որը հնարավոր չէ միանգամից կրկնապատկել եւ դրան պետք է հասնել տարեցտարի:
Ինչ վերաբերվում է կրթությանը, ապա մինչեւ 9-րդ դասարանը անվճար էր, իսկ դրանից հետո, երբ աշակերտն ընտրում էր մասնագիտական ուղղվածությունª գնալով քոլեջ, ուսումնարան, այս դեպքում պետությունը ոչ բոլոր դեպքերում էր երաշխավորում: Իսկ հիմա, ըստ կառավարության նոր ծրագրի, այս տարվանից սկսած պետությունը երաշխավորելու է միջնակարգ կրթությունը, այդ թվում նաեւ 12-ամյա կրթությունըª ներառյալ մասնագիտական կրթությունը: ԲՈՒՀ-երում եւս լրջագույն ուշադրություն է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներինª վարձավճարների հարցում:
Բավական հատկանշական էր նաեւ հարկային ոլորտում փոփոխությունների անցնելը պարզեցված հարկին: Այս առումով մեր կուսակցությունը մշակել էր արտոնագրային վճարների մասին օրենքը, որը գործում է մոտ մեկ տարի եւ մենք ականատես եղանք, որ այս մեկ տարվա ընթացքում 30 հազարից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, օգտվեցին վճարման այս համակարգից: Սա նշանակում է, որ տալիս ես արտոնագրային վճարը եւ ազատվում ես որեւէ բյուրոկրատական քաշքշուկներից եւ որեւէ ստուգում հարկային մարմինները իրավունք չունեն անցկացնելու եւ միմիայն իրավունք ունեն ստուգել ելակետային տվյալները:
- Կարո±ղ եք հակիրճ նշել, թե որքանո±վ եք համարում իրականանալի կառավարության ծրագիրը այն դեպքում, որ խորհրդարանում 4 ուժեր դեմ են քվեարկել դրան:
- Այս նոր ծրագիրը համարում եմ հավակնոտ եւ միեւնույն ժամանակ իրատեսական: Պարզապես ծրագրին կյանք տալու համար, հարկավոր է, որ օրենսդրական դաշտը աշխատի կառավարության հետ, որպեսզի ծրագիրն իրականանա:
- Ինչպե±ս եք գնահատում 5-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը եւ, մասնավորապեսª ԲՀԿ-ի բռնած դիրքը, որն, ըստ էության, չի ընդունում որ ընդդիմադիր է, բայց ակնհայտ է, որ չմտավ կոալիցիոն կառավարություն:
- Ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց մեր գործընկերներին, պարզապես կավելացնեմ, որ ապագայում ավելի կհստակեցվի դիրքորոշումները: Ես կարծում եմ, որ մենք ունենք ընդդիմություն, ունենք ոչ ընդդիմություն եւ ոչ իշխանություն ի դեմսª ԲՀԿ-ի, որն առաջիկայում ավելի կհստակեցվի, քանի որ միջազգային պրակտիկայում կամ-կամ է լինում եւ չի լինում, կամ, համենայնդեպս, ես չեմ հանդիպել կառուցողական այլընտրանք տարբերակին: Հարգում եմ բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումներին, որոշումներին եւ ցանկացած քաղաքական ուժ ազատ է իր որոշման մեջ:
- Ձեր կարծիքով, ինչի±ն է սպասում ԲՀԿ-ն:
- Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք իրենց: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որքան ուժեղ ու առողջ ընդդիմություն ես ունենում խորհրդարանում, այնքան լավ որակյալ օրենքներ կարող են ստացվել, եթե, իհարկե, դրանք չլինեն վարկաբեկումներ: Կարծում եմ, որ այս անգամ եւս մեզ կհաջողվի ընդդիմության հետ նորմալ եւ օրինաստեղծ աշխատանք ծավալել խորհրդարանում, որը կբխի մեր ժողովրդի շահերից:
Պարոն Մարգարյանին ՙԻրավունքը՚ ուղղեց մի քանի հարց, մասնավորապես այն մասին, որ շուտով Գյումրիում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ եւ արդյոք ԱԺ պատգամավորը մտադրություն չունի± իր թեկնածությունն առաջադրելու` որպես գյումրեցի:
- Նշեմ, որ ՏԻՄ ընտրությունների մասին դեռ մեզ մոտ քննարկումներ չեն եղել եւ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կքննարկենք եւ որոշում կկայացնենք: Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ միշտ ակտիվ մասնակցել ենք Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին, ունենք ավագանու անդամներ, գյուղապետեր, այս անգամ եւս ունենալու ենք, մասնակցելու ենք:
- Ինչպես եք գնահատում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեությունը, եթե հաշվի առնենք նրա շուրջ անընդհատ պտտվող աղմկահարույց որոշ դեպքերը: Ի±նչ եք կարծում, արդյոք գյումրեցին այսօր հոգնե±լ է պարոն Ղուկասյանից:
- Ես դրական եմ գնահատում գործող քաղաքապետի գործունեությունը, քանի որ նա բազմաթիվ աշխատանքներ է կատարում: Չկա այնպիսի մարդ, ով թերացումներ ու բացթողումներ չունենա, սակայն պետք է մենքª պատգամավորներս, աջակցենք ու զորակցենք քաղաքապետին ու պահանջենք, որ աշխատանքը լինի շարունակական: Ինչ վերաբերում է տարբեր գնահատականներին, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը եւ կարող է դա արտահայտել, ուղղակի համադրելով այդ գնահատականները ընտրության հետ տեսնում ենք, որ գյումրեցիները վստահել են գործող քաղաքապետին եւ ձայներ են տվել:
- Կարո±ղ եք ասել, որպես գյումրեցի, շարունակվո±ւմ է այդ վստահությունը պարոն Ղուկասյանի նկատմամբ:
- Գիտեք, սխալ է գուշակություններով զբաղվելը, իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, կլինեն առաջադրումները, հարցումներ կլինեն ու արդյունքը պարզ կլինի:
- ԱԺ ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ ջախջախիչ հաղթանակ է տանելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, եթե հանկարծ որոշեն, որ նա պետք է իր թեկնածությունը դնի: Ինչո±ւ ջախջախիչ, այլ ոչ թե մրցակցություն:
- Ես քիչ առաջ ասացի, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու եւ չեմ ցանկանում, որեւէ կարծիքի գնահատական տալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

