ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՖՈԿՈՒՍՆԻԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՍՆ ԲՀԿ-Ի ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՖՈԿՈՒՍՆԻԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՍՆ ԲՀԿ-Ի ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Չէ, ՀԱԿ-ի հանրահավաքները, ինչպես ընդունված էր ասել Սովետական Հայաստանում, դարձան ՙնոր տարվա լիմոնադ՚: Սակավաթիվ լեւոնապաշտները գրեթե 2 ամիս սպասեցին այդ հանրահավաքին, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է սեպտեմբերին: Չնայած` ինչ-որ տեղ մարդասիրական մոտեցում է, զի հակառակ դեպքում ստիպված կլինեին շոգից տանջվել նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները եւ ԱԱԾ աշխատակիցները, մեկ էլ` բազմաչարչար լրագրողները:

ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ
ՙՊԱՐՏԻԶԱՆՈՒԹՅԱՆ՚ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հանրահավաքից առաջ ե°ւ լրատվական կայքերով, ե°ւ սոցիալական ցանցերով ու բլոգներով միանգամից տարատեսակ լուրեր տարածվեցին: Դրանց մի բլոկը` ընդհուպ մինչեւ ՙլուրջ վերլուծականները՚, նվիրված էին այն պնդմանը, որ հանրահավաքին ՀԱԿ-ը կհայտարարի, թե նախագահական ընտրություններին սատարելու է Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Իսկ մյուս խոշոր բլոկը բաղկացած էր պնդումներից, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հանրահավաքին պատկառելի արտաքին տեսք տալու համար կուղարկի բարգավաճող մասսաներ:
Բայց տեղի չունեցավ ո°չ մեկը, ո°չ էլ մյուսը: Օսկանյանի թեման հանրահավաքում ընդհանրապես շրջանցվեց` որպես այդպիսին (դե, հո Ազատության հրապարակում Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար սխալ չէին հանելու), իսկ ինչ վերաբերում է մասսաներին, ապա առկա էին չափազանց նոսր, բայց ամենեւին ոչ բարգավաճ մասսաներ, որ հավեսով արեւածաղկի սերմ էին չրթում, եւ լեւոնապաշտության հետ կապ չունեցող զուտ մասնագիտական պարտք կատարողներ` իրավապահներ ու լրագրողներ: Սակայն մեկ այլ` ակտիվորեն շրջանառվող լուր, որ վերաբերում էր ԼՏՊ-ի առողջական վիճակին, իր ազդեցությունն ունեցավ հանրահավաքի տրամաբանության վրա: Այս անգամ ՙազգընտիրը՚ եկավ ոչ թե ելույթ ունենալուց առաջ, այլ` հենց սկզբից, սակայն նրա արտաքին տեսքը բարվոք համարելու համար պետք է ահագին լավատես լինել...
Ինչեւէ, առանց զվարճանքի կարոտակեզ մասսաները չմնացին` ՀԱԿ-ի պատգամավորները որոշեցին պատգամավորական երդումը տալ հենց հրապարակում: Այնուամենայնիվ, ահագին առաջընթաց է, քանզի ԱԺ նախորդ գումարումներին ընդդիմադիրները խոր բոյկոտի պատճառով այդպես էլ աներդում էին մնացել: Ինչեւէ, խորհրդարանին ահագին գովք արվեց, բոլոր հռետորները հաճույքով գովում էին, թե այդ ինչ լավ խորհրդարան է, որ 47 դեմ քվեարկող պատգամավոր ունի, որ ինչքան քիչ էին դրանք նախորդ խորհրդարաններում, որ դա նշանակում է քաղաքական իրավիճակի էական փոփոխություն, որ դրանով թուլացել է Սերժ Սարգսյանի իշխանությունը (մի հարցնող լինի` ինչպես է թուլացել, եթե ՀՀԿ ներկայացվածությունն աճել է ու մեծամասնությունը դարձել առավել ծանրակշիռ):
Բայց այդ ամբողջը նախերգանքն էր ՙհիմնադիր նախագահի՚ դարակազմիկ ելույթի, եւ Լեւոն Զուրաբյանը նաեւ նախաբանով հանդես եկավ, թե ինչ հրաշալի համագործակցություն է լինելու աշնանը ՙ4 ընդդիմադիր ուժերով՚ ընդդեմ ՀՀԿ-ի եւ ՙավազակապետությանը՚:
Սակայն չմոռանանք Հայաստանի Հանրապետության վաստակավոր պարտիզան Վարդան Սիվիլիթասովիչին: Նրա գործերը իրոք բարդ են, հարկայինները ամբողջ ՙՍիվիլիթասի՚ ֆինանսական փաստաթղթերն են պահանջել, կարծես դա ամերիկյան ազդեցության գլխամասային հիմնարկ չէ, այլ` քաղաքի ծայրամասում գտնվող խեղճ ու կրակ ՙբուդկա՚, ջերմոցային պայմաններին սովոր աշխատակիցներին էլ հին ու բարի սովետական ժամանակների պես ՙանխնա՚ հրավիրում են ԱԱԾ հարցաքննությունների: Դե, դա ընդհանուր ֆոնն է, իսկ ինքը` Օսկանյանը, իր ՙպարտիզանությանը՚ գումարեց մի նորարարություն: ՙՄեդիամաքսի՚ կայքէջում հայտնվեց նրա մեմուարների առաջին բավականին պատկառելի կտորը: Թե ինչ է դա նշանակում` դժվար է միանշանակ ասել: Սովորաբար մեմուարներ գրում են թոշակի գնացած եւ քաղաքականությանը հրաժեշտ տված գործիչները: Միգուցե մարդը, իրոք, թոշակի է գնում` դրանով թեթեւացնելով իր հնարավոր ապագա պատժաժամկետը, բայց ոչ խիղճը, զի խիղճը թեթեւացնելու ձեւը ինքնախոստովանական ցուցմունքն է: Միգուցե դրանով Օսկանյանը յուրահատուկ բողոք է հայտնում ՙքեռի Սեմին՚, քանզի ամերիկացիք այդպես էլ չկարողացան համոզել կամ պարտադրել ՀՀ իշխանություններին, որ իրենց ՙռեզիդենտուրային՚ նեղացնել չի կարելի: Իսկ միգուցե ինչ-ինչ շրջանակների նա դրանով շանտաժի է ենթարկում` ակնարկելով, որ, իրոք, կգնա թոշակի ու անկանխատեսելի ձեւով կբացի իր բերանը, եթե...
Բայց, բոլոր դեպքերում, այժմ պայմաններն այնպիսին են, որ նա, ժողովրդի խոսքով ասած, ՙխելոք մնա՚: Իհարկե, իսպառ չի կարելի բացառել, որ նա կառաջադրվի նախագահական ընտրություններին` որպես միաժամանակ ԱՄՆ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածու, բայց, բոլոր դեպքերում, ինչպես դրա հավանականությունն է կտրուկ իջել, այնպես էլ օսկանյանական ակտիվության կտրուկ պակասի շնորհիվ էլ ավելի լղոզվում է ԲՀԿ-ի թողած ընդդիմադիր տպավորությունը: Ի վերջո, ո°չ Նաիրա Զոհրաբյանի կրակոտ ելույթները, ո°չ էլ Գուրգեն Արսենյանի` տարբեր ՀՀՇ-ականներից ՙքոփի-փեյսթ՚ արած ու ամբիոնից հնչեցրած տեքստերը Օսկանյանի թողած վակուումը չեն լրացնում:

ԼԵՎՈՆԸ ԵՐԴՎԵՑ, ՈՐ ԲՀԿ-Ն
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ


Եվ ահա ԼՏՊ-ի ՙդարակազմիկ՚ ելույթը: Անշուշտ, նրա սիրտը կճաքեր, եթե չսկսեր Արցախի հարցով ՙքըխ՚ բաներ ասել` իբր կամ մեզ կպարտադրեն ինչ-ինչ զիջումներ, կամ կլինի ահավոր ու սարսափելի պատերազմը: Պարզ է, որ հենց ամերիկյան ուղեծրի շրջանակում ՙմեծն առաջնորդը՚ պետք է փորձեր ՙականջներից ձգել՚ տրամաբանական շղթա` իբր շուտով Հայաստանի ու Ադրբեջանի հետ կսկսեն խոսել ուղղակի միջամտության ու պարտադրանքի լեզվով, ինչպես, ասենք, նախկին Յուգոսլավիայում: Դե, բնականաբար, նա ՙմոռացավ՚ այն փաստը, որ հարավսլավական տարբերակ չի կարող լինել այլ երկրում, որը ՀԱՊԿ անդամ է, եւ որի տարածքում ծանրակշիռ ռուսական ռազմական ներկայություն կա:
Ինչեւէ, ամենահետաքրքիրը` մամուլից արած` ընդարձակ մեջբերումներով հանդերձ, մեծն առաջնորդի ելույթի երկրորդ մասն էր: Իսկ դա գործնականում ամբողջովին վերաբերում էր նրան, թե ինչքան պուպուշ եւ ընդդիմադիր է ԲՀԿ-ն, ու կապ չունի` ԲՀԿ-ն ինքն իրեն ընդդիմադիր հռչակո±ւմ է, թե± ոչ. ՙՈմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը: Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք` առաջին. ՙԲարգավաճի՚ ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ ՙԲարգավաճ Հայաստանն՚ իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել՚:
Դրանից հետո ԼՏՊ-ն քիչ էր մնում ասեր` հորս արեւ, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ, ՙեւ Քոչարյանն ինքը հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ի հեղված արյան մեղքի տակ կքած Հայաստանի ամենասարսափած մարդն է՚: Դե ինչ, Հակոբ Տեր-Պետրոսյանը, որին Սիրիայի հայությունը ՙդավաճան Հակոբ՚ անունով էր կնքել, երեւի թե առանձնապես հեռակա չի նեղանա տարատեսակ կեղծ երդումներից: Դե, որդին էլ, եթե հանգիստ պաստրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ, որը Հալեպում նույն Հակոբին ահավոր հրապարակային նվաստացման էր ենթարկել, էլ ինչի մասին է խոսքը:
Բայց, ըստ էության, նկատվում է հետեւյալ պարզ տրամաբանությունը: Այս անգամ Ստրասբուրգում Հայաստանի ընտրությունների վրա ՙբոչկա գլորողը՚ եւ դավադիրների ՙմիասնական շտաբի՚ ՙահավոր կեղծիքների՚ մասին հայտարարություն տարածողը ոչ թե ավանդաբար սույն գործը կատարող Զարուհի Փոստանջյանն էր, այլ Օսկանյանի բերնին ՙփողերի լվացման՚ կապարակնիք դնելուց հետո ՙկրակոտ հեղափոխականի՚ գործառույթ ստանձնած Նաիրա Զոհրաբյանը: Դե, ՀԱԿ-ի սրտին այդքան հարազատ` Հայաստանի դեմ Ստրասբուրգում հայտարարություն անելու գործը ստանձնեց ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւը, քանի որ ՀԱԿ-ի պատգամավորներին այդպես էլ ԵԽԽՎ պատվիրակության կազմում չընդգրկեցին, դրա փոխարեն էլ ՀԱԿ-ի առաջնորդը ՙհոր արեւով՚ երդվեց, որ ԲՀԿ-ն ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ՙքըխ՚ անվան հետ, ու ընդդիմադիր է մեկից մեկ, եւ ոչ մի նշանակություն չունի` դրա մասին հայտարարում է, թե` ոչ:
Սակայն ինչ ակնկալիքներ ունի ԼՏՊ-ն` երգելով իր կեղծավոր սիրո սերենադները ԲՀԿ-ի հասցեին: Միգուցե ամերիկյան տերերը ՀՀՇ-ականներին արդեն հրամայել են պաշտպանել ցանկացած թեկնածուի, որին կպաշտպանի ԲՀԿ-ն: Իսկ միգուցե նա հույս ունի, որ քանզի ԲՀԿ-ի միակ քչից-շատից ՙնախագահացու՚ Օսկանյանին վնասազերծել են, ապա անձամբ ինքը կդառնա ԲՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուն: Բայց ԲՀԿ-ի պարագայում շատ կարեւոր է հենց Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը, որի անունը այդպիսի ջանասիրությամբ ԼՏՊ-ն ուրանում էր: Չէ± որ առանց ՀՀ երկրորդ նախագահի կամքի ԲՀԿ-ն չի որդեգրի արեւմտամետ, առավել եւս` ՙնարնջագույն՚ ամերիկամետ ուղեգիծ, իսկ որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանա ԲՀԿ-ով ԼՏՊ-ի թեկնածու պաշտպանել... այ, դրան գոնե առնվազն հիմա հավատալ չեմ կարող: Չնայած` ոմանք այնքան են քաղաքականությունը շփոթում աշխարհիս հնագույն մասնագիտության հետ (թող այդ համեմատության համար ներողամիտ լինեն մայրուղիների աշխատավորուհիները), որ 100 տոկոսով որեւէ բան իսպառ բացառել նույնպես չի լինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում