ԱՌՆՎԱԶՆ ՀԻՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ` ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՈՂՋԱԳՈՒՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսկական պատուհաս դարձած ՙՍիվիլիթաս՚ հիմադրամը փողերի լվացման մեղադրանքով քրեական գործընթացը հորով-մորով անելու փոխարեն, շարունակում է իրենց ու սեփական գաղափարների կնքահայր դարձած ԱՄՆ-ի հակահայկական շահերի սպասարկումը:
Օրերս ՙՍիվիլիթաս՚-ի հյուրն էր տխրահռչակ թուրքաադրբեջանասեր Գեորգի Վանյանի թուրքական տարբերակը: Այո, մի զարմացեք, Հելսինկիի կոմիտեի ներկայացուցիչ, Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգենը եկել էր Հայաստան ու նույն մուղամն էր քաշում: Վերջինս ՙՓորձենք հասկանալ Թուրքիան՚ խորագրով հանդիպման ժամանակ խորամանկաբար նշեց. ՙՀամոզված եղեք, որ հայկական խնդիրը մշտապես մնում է Թուրքիայի հանրային հետաքրքրության սահմաններում: Մնում է, չի շատ խորանում, որովհետեւ մեղքի զգացողություն կա, մի փոքր մակերեսը քերես` կբարձրանա ջրի երես: Դրա համար մենք պետք է հնարավորինս ֆիզիկական շփումներ ունենանք, ուզում եմ ասել, օրինակ, հայ բանաստեղծները կարող են գալ եւ պոեզիայի երեկոներ կազմակերպել Թուրքիայի հետ կամ երգի, պարի խմբեր թող գան, ամառային դպրոցներ թող կազմակերպվեն հայ եւ թուրք ուսանողների համար: Նման կոնկրետ ներկայությունը միշտ պետք է ապահովել: Սեփական փորձից կարող եմ ասել, դա բազմիցս զգացել եմ: Մի խոսքով, մենք պետք է այդ ուղղությամբ մտքներս սեւեռենք, երբեմն թեկուզ հիմարավարի ստեղծենք հավաքվելու առիթներ՚: Իրոք, պետք է համաձայնենք Մ.Բելգենի այն մտքին, որ առնվազն պետք է հիմար գտնվենք, որ նման առիթներ ստեղծենք ու ուրախանանք մարդասպանի հետ մշակութային ու հասարակական միջոցառումներ կազմակերպելով: Սա նույնն է, որ թոռը մի օր մոռանա իր պապին սպանողին ու սիլի-բիլի անի նույն մարդասպանի հետ: Միեւնույնն է Թուրքիային ու թուրքամետ կազմակերպություններին չի հաջողվի վերացնել հայի բնածին ատելությունը կենսաբանական թշնամի թուրքի նկատմամբ, քանի որ սերնդափոխությունը միջոց չէ, եւ վրեժի արդար զգացումը մշտապես արթուն է լինելու: