ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ՙԵՍ ԱՆՁԱՄԲ ԴԵՄ ԵՄ ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚
ՙԵս անձամբ դեմ եմ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսմանը, քանի որ խնդրով զբաղվում է Մինսկի խումբը՚:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը` նշելով, որ ԵԽԽՎ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Մինսկի խմբին առավել մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ. ՙԵս կարիք չեմ տեսնում եւս մեկ կառույց ստեղծել միեւնույն հարցը լուծելու համար, քանի որ մի քանի կառույցների աշխատանքը նույն խնդրի շուրջ կարող է խառնաշփոթ ստեղծել: Կարեւոր չէ, մենք հավատում ենք Մինսկի խմբին, թե` ոչ, սակայն այսօր այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը՚: ԵԽԽՎ նախագահը նաեւ շեշտել է, որ ենթահանձնաժողովի ստեղծման օրվանից ինքը դեմ է եղել դրա գործունեությանը, սակայն խնդրի առնչությամբ վերջնական որոշումը կայացնելու է ԵԽԽՎ Բյուրոն: