ՀԱՄԱՐՅԱ ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ
Արխիվ 12-16
ՀԱՄԱՐՅԱ ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ
ՙԸնդդիմություն ասելով, մեզանում հասկանում են քաղաքական ուժ, որի բոլոր ներկայացուցիչներն անխտիր պիտի պառկեն ռելսերի վրա՚:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՆԵՐՍՈՒՄ ՔԱՀԱՆԱ, ԴՐՍՈՒՄª ՍԱՏԱՆԱ
(ՀՅԴ-Ի ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅԴ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Բակո Սահակյանիª ՀՅԴ-ն Հայաստանում ընդդիմություն է, իսկ Արցախումª իշխանություն:
% % %
ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ ՍԻՆԴՐՈՄ
Ընտրությունների թանաքը դեռ չչորացած, Եվրոպայում արդեն բողոքի ելույթ են ունենում:
ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Молча едешь, дальше будешь.
% % %
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸª
ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Կրկին փորձիր:
% % %
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚
ՀՅԴ-Ի ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Կառավարության ծրագրին դեմ ըլլալով, կառավարությանը կողմ կըլլանք:
% % %
ՄԵԿԸ ՍՄՔՈՒՄ Ա,
ՄՅՈՒՍԸª ՑԱՄԱՔՈՒՄ
Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, եթե ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ հարվածից հետո ՀՀ-ում շինարարությունը սմքեց, ապա դոլարի բարձրացումից եւ գների թանկացումից ժողովուրդը ցամաքում ա:
% % %
ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՄԻ ԴՐԵՔ
Ըստ բլոգերների, վիրտուալ տիրույթում Վանո Սիրադեղյանի վերադարձի ստորագրահավաքը 1 մլն գերազանցելուց հետո մտադիր են դիմել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ՙԱրի տուն՚ ծրագրի շրջանակներում Վանոյին գոնե վիրտուալ տիրույթ վերադարձնելու խնդրանքով:
% % %
ՀՆԳԱՄՅԱԿԸª
ԻՆՆ ԱՄՍՈՒՄ
Ի հակադրություն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներիª կառավարությունից հայտնում են, որ այնպիսի հնգամյա ծրագիր են ներկայացրել, որ հնարավոր է 9 ամսում իրականացնել:

