ՙԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԱՂԱՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԱՂԱՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ



Մենք բազմիցս տարբեր առիթներով անդրադարձել ենք գրադարանների եւ գրախանութների, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Գրադարանների, գրախանութների շենքերը քանդելու կամ դրանք այլ նպատակներով ծառայեցնելու աշխատանքներն սկսվեցին ՀՀՇ-ի իշխանության տարիներին եւ շարունակվեցին հետագա իշխանությունների օրոք:
Գրախանութների մեծամասնությունը փակվեց, իսկ գրադարաններն այլեւս համալրում չէին ստանում:  
Երբ այսօր հատկապես մայրաքաղաքում մի գրադարան կամ գրախանութ են բացում, դա համարում են մեծ երեւույթ, սկսում են փառաբանել այդ գործն իրականացնողներին:
Բացի այդ, այս տարի մայրաքաղաքը հայտարարվել է գրքի խամաշխարհային մայրաքաղաք, դրա շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներկա են լինում երկրի ղեկավարները, այդ ամենը ներկայացնում են լրատվամիջոցները, իսկ թե ինչ է կատարվում հատկապես շատ մարզային գրադարաններում, ոչ մեկին չի հետաքրքրում:  
Aysor.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Գառնի գյուղի գրադարանի վարիչ ՄԵԼԱՆՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ  մասնավորապես նշել է, որ գյուղի գրադարանային ֆոնդն արդեն 20 տարի է` չի վերափոխվել. ՙՀիմնականում մնացել է սոցիալիստական գրականություն: Ժամանակներ են փոխվել, գրքեր են հրատարակվել, բայց այդ գրքերը չեն հասնում գրադարաններ՚: Հարցազրույցից պարզվել է, որ վերջին տարիներին Գառնիի գրադարանը ստացել է 50 կտոր գիրք, իսկ մնացած գրականությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին, անգամ Թումանյան, Աղայան գրադարանում գոյություն չունի: Տարիների ընթացքում գրադարանի գրքերը մաշվել, կորել են, մնացել է քիչ քանակությամբ գրականություն, եւ, հասարակական կյանքի փոփոխության հետ կապված մեծ քանակությամբ գրքեր այլեւս պիտանի չեն գործածության:
Մ. Հակոբյանը նշել է, որ աշակերտներն ամեն անգամ Թումանյան, Աղայան, Գրիմմ Եղբայրներ են ուզում, եւ ինքն արդեն ամաչում է ՙչէ՚ ասելուց. ՙԳրադարանի աշխատողներն արդեն դարձել են հին գրքի ֆոնդի պահակներ: Միայն պահակություն ենք անում՚: Ավագ դպրոց է բացվել, ծրագրային գրքեր, ուսանողներին ու աշակերտներին որոշակի գրականություն է անհրաժեշտ, սակայն ոչնչով չեն կարողանում օգնել, պատահում է նաեւ, որ տնից սեփական գրքի օրինակն են բերում` աշակերտներին ՙոչ՚ չասելու համար:
Մինչդեռ տարիներ առաջ տարեկան 100-120 անուն գիրք էին ստանում, անընդհատ ֆոնդը թարմացվում էր, հինը հանում, նորը ստանում էին:
Եվ այդ ամենի պատճառով գրադարանի հետ արդեն 20 տարի կապը կտրվել է. ՙԳրատպության 500-ամյակ են տոնում, գրքի երկիր են համարում, բայց գրադարաններին գիրք չեն տալիս, ընթերցողին չի հասնում... Ընթերցողի առաջ մենք գլուխներս կախում ենք: Գրադարանն իր ֆունկցիան կորցրել է՚:
Համոզված ենք, որ նույն կամ ավելի վատ վիճակ է տիրում շատ ավելի փոքր ու նույնիսկ մեծ համայնքների գրադարաններում, իսկ մենք համաշխարհային գրքի կամ էլ` գրքի համաշխարհային մայրաքաղաք ունենք:

ՙՋՐԱՇԽԱՐՀՆ՚ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ

Իսկ ահա Արցախի գրադարաններն անհրաժեշտ գրքերով հարստացնելու նպատակով մի ընկերություն ՙՋրաշխարհ՚ համալիրում ակցիա էր կազմակերպել: Ցանկացողները կարող էին անվճար մուտք գործել ՙՋրաշխարհ՚` փոխարենը առնվազն մեկ գիրք նվիրաբերելով Արցախին: Ընդ որում, այցելուները բերում են ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գիրք, եւ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ընկերության ներկայացուցիչները կարողացել են հավաքել մեծ թվով գրքեր: Թեեւ իրենք նախապես հայտարարել էին, որ ցանկալի կլինի այցելուներն իրենց հետ բերեն մանկական, պատմական գրականություն եւ մշակութային ոլորտին վերաբերող գրքեր, սակայն ընդունվում էին բոլոր տեսակի գրքերը:
Ընդ որում, գրքերը բաժանվելու են ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաեւ շրջկենտրոնների գրադարաններին:
Իհարկե, կարելի է նաեւ նման միջոցառումներով գիրք հավաքել ու հարստացնել գրադարանները, բայց մի±թե հնարավոր չէ այդ ամենն իրականացնել հատուկ պետական ծրագրով: Թե± համակարգիչներն արդեն լիովին ՙկերել են՚ գրքերը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում