ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ՆԱՎԹԻՑ ԷԼ ԹԱՆԿ ՋՈՒՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ՆԱՎԹԻՑ ԷԼ ԹԱՆԿ ՋՈՒՐԸ



ՀՀ Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստում, բացի կառավարության ծրագրից, քննության առավ մի շարք այլ օրինագծեր եւս: Այդ օրենսդրական փոփոխությունների ցանկում գտնվող Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելուն եւ այդպիսով ընդհանուր ջրառն այս տարի 320 մլն խմ-ի հասցնելու թեմայի հրատապությունը, իհարկե, տեսանելի էր. մինչեւ ԱԺ-ի առաջիկա` աշնանային աշխատանքները դեռ երկու ամառային շոգ ու կրակ ամիս կա եւ, համենայնդեպս, ինչպես վստահեցնում է կառավարությունը, առանց Սեւանի լրացուցիչ ջրերի Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական հսկայական հողատարածքներ պարզապես կչորանան...

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀՈՂԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Սակայն երբ խոսքը Սեւանի ջրերի մասին է, հաշվի առնելով լճի կենսական նշանակությունը Հայաստանի համար` տվյալ խնդիրը միշտ էլ պետք է գտնվի լրջագույն ուշադրության կենտրոնում: Իսկ այս անգամ մի կողմից կշեռքի նժարին էր դրված Սեւանի ջուրը, մյուս կողմից` Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական բերք լինել չլինելու, ասել է թե` տասնյակ հազարավոր մարդկանց ապրուստի, ինչպես նաեւ գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների թանկ ու էժանի հարցը: Հասկանալի է` այստեղ առանձնապես մտածելու բան էլ չկա. իհարկե մարդկանց պետք է միանշանակ ջուր տալ, առավել եւս, որ Սեւանի մակարդակն օրենքով սահմանված ծրագրով սահմանվածից շատ ավելի արագ է աճում: Փոխարենը, առաջ ընկնելով նշենք, որ այլ էր ՀՅԴ, ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ ¥չնայած հանուն արդարության նշենք, որ բուն ՙԺառանգություն՚ կուսակցությունից բացակայում էին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը, այնպես որ այս անգամ խմբակցության դիրքորոշումը դրսեւորվեց նորաթուխ ժառանգական Ռուբեն Հակոբյանի եւ նախկին ՀՀՇ-ական եւ վերջերս ազատ դեմոկրատական կաշի հագած Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը¤ խմբակցությունների տեսակետը, որոնք այդ դիլեման լուծեցին ի վնաս հողագործի. այս խմբակցությունները դեմ քվեարկեցին Սեւանից ջուր բաց թողնելու առաջարկին`ը չառաջարկելով որեւէ այլընտրանքային տարբերակ, թե այս պահին ինչպե±ս պետք է մարդկանց դաշտերն ու այգիներն ապահովել չորանալուց: Իսկ ահա ԲՀԿ-ն, ի տարբերություն կառավարության ծրագրի, այս անգամ արդեն ՀՀԿ-ի կողքին էր:
Ընդհանուր առմամբ այդ նիստն արդեն լայնորեն լուսաբանվել եւ մանրամասների մասին կարիք չկա կրկին խոսել:
Սակայն որոշ պահերի, այնուամենայնիվ, կցանկանայինք անդրադառնալ: Օրինակ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքում ներկայացված այս մտքի հետ չես վիճի. ՙՋուրը թանկ ռեսուրս է, աշխարհում ջրի միջին գինը գերազանցում է նավթի գնին մոտ 20 տոկոսով: Այնպես չէ, որ Հայաստանը աղքատ է Ադրբեջանից, մենք ջուր ունենք, ճիշտ տնօրինեք ջուրը: Պետք է ճիշտ ռեֆորմ անենք, այլապես անընդհատ Սեւանից ջուր կուզենք՚:

ԲԱ ՈՒՐ ՄՆԱՑ ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՙԼԵՎԻ ՀՈՍԱՆՔԻ՚ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շատ էլ ճիշտ է ասում, սակայն սա այն դեպքերից է, երբ նաեւ պետք է նայել, թե այդ ճշմարտությունն ով է ասում: Տեսնես պարոն Բագրատյանը հիշո±ւմ է իր վարչապետության օրերը. հաստատ, սակայն երբեմն նման հիշողությունները կարող են եւ ձեռք չտալ: Ուստիեւ մի փոքրիկ հիշեցում, անյուամենայնիվ, ներկայացնենք: Սեւանի մակարդակը մինչ 1933թ. գտնվում էր 1915,57 մ նիշի վրա, իսկ ծավալը կազմում էր 58,5 խկմ, հայելու մակերեսը` 1416 քկմ: Թե ինչու Խորհրդային տարիներին որոշեցին իջեցնել Սեւանի մակարդակը, նույնիսկ ցամաքեցնել այն, հայտնի պատմություն է: Ընդգծենք միայն, որ արդյունքում 1933-1991թթ. լճի մակարդակը նվազեց ավելի քան 20 մետրով: Սակայն այստեղ կա մեկ էական հանգամանք. Խորհրդային տարիներին ի վերջո հասկացան, թե Հայաստանի համար բոլոր տեսանկյուններից ինչ աղետ է Սեւանի մակարդակի անկումը:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1982-1990թթ. լճի մակարդակը  բարձրացավ 1,2 մետրով: Հետո մեյդան եկավ ՀՀՇ-ն, եւ 1991թ.-ին նորից սկսվեց լճի անխնա շահագործումը: Արդյունքում մինչեւ 2001-ը այն այն կրկին նվազեց 2,2 մետրով, ինչը լիճը գրեթե հասցրեց այն շեմին, որ արդեն սկսվում էր անշրջելի գործընթաց` լճի ճահճացում եւ էկոհամակարգի իսպառ ոչնչացում: Այս բարբարոսությունը այն ժամանակների վարչապետ Հրանտ Բագրատյանը հաստատ էլի կբացատրի պատերազմով, տնտեսական շրջափակումներով եւ այլն: Չենք ուզում վիճել, բայց... 1995թ.-ին թեեւ վերագործարկվեց ատոմակայանը, սակայն Սեւանի մակարդակը շարունակում էր նույն տեմպերով նվազել: Այդ ՙտարօրինակության՚ վրա նույնիսկ այն ժամանակներում մի պահ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած եւ ներկայումս էլ բնապահպանական հարցերով զբաղվող Կարինե Դանիելյանն էլ է զարմանում: Այսպես, անցած տարի իր հարցազրույցներից մեկում նա փաստում է. ՙ1995 թվականից հետո, երբ ատոմակայանը սկսեց աշխատել, պետք է, որ դադարեցվեր Սեւանա լճի մակարդակի անկումը: Բայց, ի զարմանս մեզ, Սեւանի մակարդակի անկումը շարունակվել է մինչեւ 2001թ.-ը՚:
Իհարկե հիմա էլ պարոն Բագրատյանը կասի, թե ես ի±նչ կապ ունեմ 1998-2001 թվականների հետ, երբ ՀՀՇ-ն իշխանության չէր: Ճիշտ է, սակայն Սեւանի ջրերով ՙլեւի՚ էլեկտրաէներգիա սարքելու ՀՀՇ-ի մոգոնած այդ բարբարոսական համակարգը մեկ օրում չէ, որ հնարավոր էր վերացնել: Էլ չասած, որ այդ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից շատերը հասցրել էին կաշիները փոխել եւ նույն տեմպերով լճի ջրերն էլեկտրաէներգիայի վերածել ու գրպանները լցնել:
Ինչեւէ, իրավիճակը սկսեց փոխվել 2001-ից հետո, եւ հենց այդ փաստով էլ պարոն Բագրատյանին ԱԺ-ում հակադարձեց բնապահպանության նախկին նախարար եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` նշելով, թե Սեւանի մակարդակը բարձրացել է միայն 2002 թվից հետո` 4 մ 12 սմ-ով, որը 5,5 մլրդ խմ ջուր է: ՙ5 մլրդ խմ ջուր տվել են, 2-րդ անգամ են ջուր ուզում` 170 մլն խմ եւ 350 մլն խմ: Տա±նք, թե± չտանք: 1 սմ-ը հավասար է 13,5 մլն խմ ջրի: Ինչի± մասին ենք խոսում: Այսինքն` հիմա գյուղացուն ջուր է պետք, մենք չտա±նք: Մայր Սեւանի գաղափարախոսությունը դրա մե±ջ է՚:
Հա, մեկ հանգամանք եւս: Ներկայացնենք գիտական ուսումնասիրությունների վրա կազմված փոքրիկ տեղեկանք` մատչելի լեզվով ասած Սեւանում սիգ ձկան միջին տարիքի հետ կապված:
Տարիներ    Միջին տարիք
1991            3,1
1998            2,1
1999            1,8
2004            1,1
2005            1,6
Կոպիտ ասած, եթե 1991թ-ին Սեւանից որսում էին միջինը 3,1 տարեկան, այսինքն` համապատասխան քաշով եւ քանիցս վերարտադրված սիգ, ապա պարոն Բագրատյանի ՙփառապանծ՚ ղեկավարման տարիներին դա կիսով չափ նվազեց: Այսինքն` ձուկն այնքան էր քչացել, որ արդեն որսում էին հիմնականում նոր-նոր վերարտադրման տարիքի հասածներին: Իսկ դա նշանակում էր ձկնապաշարների ոչնչացում: պարոն Բագրատյանից հետո եկած չինովնիկներն էլ խժռեցին այն խղճուկ պաշարները, որ ժառանգություն էին ստացել, եւ, խնդրեմ, Սեւանի սիգը պետք է ՙկարմիր գիրք՚ մտցնել:
Այնուամենայնիվ, եթե 1995թ.-ից ատոմակայան կար, էլ ո±ւմ էր պետք շարունակել Սեւանի հերն անիծել: Հենց տիկին Դանիելյանն է բացում այդ հանելուկի փակագծերը. ՙԹվերը կամ սխալ են, բայց դա քիչ հավանական է, կամ ուղղակի ՙձախ էներգիա՚ է արտադրվել, դուրս է բերվել, որովհետեւ թվային տվյալները իրար չեն համապատասխանում: Բայց Սեւանի մակարդակը շարունակել է իջնել, եւ ամենացածր մակարդակը մենք ունեցել ենք 2001 թվականի վերջին 2002 թվականի սկզբին՚: Եվ, նկատենք, որ այսօր էլ պարոն Բագրատյանը խորհուրդ է տալիս. ՙՊետք է սահմանել Սեւանի ջրի մեծածախ գին եւ ջուրը Սեւան-Հրազդան կասկադին վերավաճառել...՚: Այս ի±նչ ՙկպչուն նոստալգիա՚ է. Սեւանի ջուրը ՙբիրիքով՚ վաճառել կասկադին: Չնայած, իհարկե, ջուրը ապրանք է, իսկ կասկադն այդ 150 մլն խմ-ից փող է աշխատելու: Այս առումով ճիշտ է պարոն Բագրատյանը. նման չնախատեսված դեպքերում, երբ Սեւան-Հրազդան կասկադը պետական ջրի հաշվին կարող է ստանալ չնախատեսված մեծ եկամուտներ, պետությունը պետք է մտածի իր բաժինը ստանալու մասին: Բայց նաեւ, որ Սեւանի ջրերն էլի չվերածվեն ՙլեւի հոսանքի՚:

ԱՆԻՄԱՍՏ ԿՈՐՉՈՂ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ

Ամեն դեպքում ընդունենք, որ պարոն Բագրատյանի հիշատակված խոսքում կար ճշմարտության մեծ հատիկ. այո°, ջրի միջին գինն աշխարհում թանկ է նավթի գնից: Իսկ դա նշանակում է, որ Սեւանից բաց է թողնվում մոտ 150 մլն խմ լրացուցիչ ջուր: Իսկ 1 խմ ջուրը նավթային չափանիշով մոտ 6,3 բարել է: Ընդունելով նավթի մեկ բարելը մոտ 100 դոլար միջին գին` դժվար չէ հաշվել, թե 150 մլն խմ ջուրն ինչ գին կունենա: Նկատենք նաեւ, որ ադրբեջանյան փառապանծ Բաքու-Ջեհյան նավթամուղի առավելագույն թողունակությունը օրական 1 մլն բարելն է, թեեւ այդ ցուցանիշը երբեք չի ապահովվում եւ այդ ուղով արտահանման ծավալներն էլ գնալով պակասում են: Մի խոսքով, այստեղ էլ մաթեմաթիկական պարզ հաշվարկներով կարելի է ստանալ, թե իրականում 150 մլն խմ լրացուցիչ ջուրն ինչ արժեք ունի: Իսկ այս տեսանկյունից հարցը ոչ թե այս տարի Սեւանից հավելյալ 150 մլն խմ ջուր թողնել չթողնելուն է վերաբերում, այլ նրան, թե առհասարակ Հայաստանն ինչպե±ս է տնօրինում իր ջրային պաշարները: Բերենք ընդամենը մեկ փաստ, որը մասնավորապես Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրային պաշարների հետ կապված ԱԺ-ում հնչեցրեց Ա. Անդրեասյանը. ՙԱյս ավազանից շուրջ 1,7 մլրդ խմ ջուր ենք հանում, եւ ոռագման համակարգը եթե օգտագործում է, ապա շուրջ 100-150 մլն խմ՚:
Այսինքն` Արարատյան դաշտավայրում գետնի տակից ամեն տարի հանում են մոտ 1,7 մլրդ խմ ջուր, որից միայն 100-150 մլն խմ-ն է ծառայում ոռագման համար: Մնացած մոտ 1,5-1,6 մլրդ խմ ջուր հանում են, ձուկ աճեցնում, ապա այդպես անիմաստ այդ ջուրը գնում-լցվում է Արաքսն ու հասնում Կասպից ծով: Էլի պարզ թվաբանություն է հաշվարկելը, թե այդ ջուրը քանի բարել նավթի է համարժեք եւ աշխարհում ինչ գին ունի, եւ թե այն քանի անգամ է գերազանցում այդ ջրի միջոցով աճեցված ձկան արժեքին: Եվ ամենաահավորը. այդպես անիմաստ կորցնում ենք այս տարի Սեւանից վերցվելիք 320 մլն խմ-ից 5 անգամ ավել ջուր: Ինչո±ւ: Այս հարցին կանդրադառնանք ՙԻրավունք-Հետաքննության՚ մեր վաղվա համարում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում