Կարծես թե ՙՆաջարյանը փոշմանել ա՚: Օրերս ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ ՙԺառանգությունը՚ ոչ թե կառավարությանն է դեմ քվեարկել, այլ կառավարության ներկայացված ծրագրին:
Միթե չի ստացվում, որ ՙԺառանգությունն՚ այդ քայլով փաստացի լքեց ընդդիմադիրների շարքը: Բայց, այս տխուր, թե ուրախ փաստն ընդդիմադիրներին այնքան էլ չի հուզում: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վերոնշյալ հարցին պատասխանելու փոխարեն նշեց. -Իրենց զանգահարեք հարցրեք: Մենք մեր ասելիքը խորհրդարանում ասել ենք յոթ ելույթով եւ մնացածն էլ կասենք մեր հանրահավաքում: ՙԺառանգությունն՚ արդեն պարզ է ինչ կպատասխաներ եւ մենք փորձեցինք մեր զրուցակցից պարզել, թե ՀԱԿ-ն արդյոք ընդունելի է համարում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խիստ մարտական դիրքորոշումը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի քրեական գործի հարցում. - Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք բազմիցս... - Իսկ, եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, Դուք անձամբ եւ ՀԱԿ-ը կո±ղմ, թե± դեմ եք քվեարկելու: - Ես եթե-ներով չեմ խոսում, վաղը եկեք հանրահավաքի բոլոր հարցերի պատասխանները կունենաք: Իհարկե, պարզ է, որ մեր հարցերին պատասխանելու փոխարեն պարոն Մանուկյանը մի քանի անգամ ուզում էր նշել իրենց հանրահավաքի տեղն ու ժամը, բայց հասկանալի չէ այն, թե խորհրդարանում յոթ ելույթից ավելի էլ ի±նչ ունի ՀԱԿ-ը հանրությանն ասելու: Դե իսկ եթե-ներով էլ մեր տեսակետը չհայտնենք, բայց հիշեցնենք, որ առաջինը Նիկոլ Փաշինյանն էր, որը հայտատարել էր, թե եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ապա ինքը կողմ է քվեարկելու: