Չնայած նրան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության նոր ծրագրին, միեւնույն ժամանակ, ըստ որոշ լրատվամիջոցների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Իսկ, թե ինչ է վերջինս փոխանցել իր խմբակցության անդամներին հանդիպման մասին` հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ: -Ես ասել եմ եւ նորից կասեմ, որ լինելով ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատրաստ եմ մեկնաբանել եւ տալ ինֆորմացիա ու բացատրել այն ամենը, ինչ անում է ԲՀԿ-ն: Իսկ ասեկոսեների, կարծիքների, եւ, իբր, հավաստի աղբյուրների համաձայն գրում են թերթերը. ես չեմ ուզում մեկնաբանել: - Նույնիսկ չեք ուզում ասել, եղե±լ է հանդիպում, թե± ոչ: - Ես կոնկրետ պատասխանեցի, բայց այդուհանդերձ, եթե հետաքրքիր է` ասեմ, որ հանդիպում կարող է ե°ւ լինել, ե°ւ չլինել, Դուք կարծում եք, որ մեր առաջնորդը այլ ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ չի± ունենում: - Մենք բնավ էլ այդպես չենք կարծում, բայց եթե եղել է այդ հանդիպումը, ցանկանում ենք տեղեկանալ, թե ի±նչ է խոսվել եւ ի±նչ է փոխանցվել Ձեզ: - Ես միայն կարող եմ ասել, որ մեզ ոչինչ չի փոխանցվել, որը հստակ է, այդ թվում հասկանալով Ձեր հարցի ենթատեքստը, կասեմ, որ որեւէ բան մեզ չի ասվել: - Անկախ ամեն ինչից` իմ հաջորդ հարցը եւս լրատվամիջոցներից եկած ինֆորմացիային է վերաբերվում, որտեղ ասվում է, որ ԲՀԿ-ն միայն ու միայն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, հավանություն չտալով կոնկրետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ստացվում է, որ ԲՀԿ-ի խնդիրը կապված է վարչապետի անձի հե±տ: - Ոչ, չկա նման բան, եւ մենք դեմ ենք արտահայտվել ե°ւ գործող վարչապետի թեկնածությանը, ե°ւ հատկապես ծրագրին, որի առումով բազմաթիվ պատճառաբանություններ ենք բերել: - Այսօր տեղի կունենա ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, հնարավո±ր է, որ ԲՀԿ-ն եւս մասնակցի այդ հանրահավաքին, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դուք պատրաստվում եք ստեղծել միասնական ճակատ այլ ուժերի հետ: - Նաիրա Զոհրաբյանը երբ խոսում էր միասնական ճակատ ստեղծելու մասին, շատ կառուցողական մտքով է հանդես եկել, առհասարակ` կոնստրուկտիվ քաղաքական ուժերի հետ համագործակցելու մասին, ինչը շատ տրամաբանական է եւ ընդունված է ողջ աշխարհում, բացառապես այն դեպքերում, երբ գերակա է ՀՀ-ի ու ժողովրդի շահերը: Ինչ վերաբերում է հանրահավաքին մասնակցելուն, դա ոչ մի կերպ չի տեղավորվում իմ արտահայտած մտքերի շրջանակին: