ՙՙԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՋԱՎԱԽՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԹԵՄ ԿՈՒՆԵՆԱ՚
Արխիվ 12-16ՙԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՋԱՎԱԽՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԹԵՄ ԿՈՒՆԵՆԱ՚
-Ջավախքում առկա են եւ սոցիալական եւ կրթական եւ այլ խնդիրներ եւս: Օրինակ` խնդիր ունենք, որ այսօր Ջավախքում ՙՀայկազյան՚ դպրոցի առկայությունը միշտ լինի բարձր մակարդակի վրա, որովհետեւ Ջավախքը հայաշատ ու մեր պատմական հայրենիքն է, որը մեզ է տվել շատ նշանավոր մարդկանց, ինչպիսին է Տերյանը, ով մաքուր ոսկեղենիկ հայերենով էր գրում: - Անցյալ տարի եղան խնդիրներ հայերեն լեզվով գրքերի հետ կապված Ջավախքում, լուծվե±լ է արդյոք այդ խնդիրը:
- Ինչպես հիշում եք, այդ առիթով, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անցյալ տարի Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ որոշակի խնդիրներին լուծում տվեց եւ ձեռք բերեց պայմանավորվածություններ: ԿԳ նախարարությունը դասագրքերի հետ կապված անում է ամեն ինչ, որպեսզի ապահով տեղ հասնեն ու կիրառվեն, ինչ վերաբերվում է հայերեն դասաժամերին, այդ առթիվ եւս կա պայմանավորվածություն եւ դրա հետ կապված կարծես չկա արդեն խոչընդոտ:
- Հայաստանը խնդիրներ ունի նաեւ եկեղեցիների հետ կապված, թե Վրաստանում, եւ թե Ջավախքում: Ի±նչ լուծումներ են տրվել դրանց:
- Պետք է ուրախությամբ նշեմ, որ այս առումով ընթացքը դրական է, որովհետեւ ամեն տարի Ջավախքում նշվում է Ջիվանու օր, նրա ծննդավայրª Կարծաղ գյուղում, եւ հունիսի վերջին կիրակին, իսկ այս տարի այն հավանաբար երկու շաբաթով կհետաձգվի եւ միջոցառումը կզուգորդվի նույն գյուղում եկեղեցու բացման արարողության հետ: Այդ վերաբացվում է համագյուղացիների բարեգործության արդյունքում: Եկեղեցի է վերակառուցվում նաեւ Կորբ գյուղում եւ շուտով կհանձնվի մեր հայ հավատացյալներին, ինչպես նաեւ իմ հայրենիք փոքր Գոնդուրա գյուղում կրկին եկեղեցու վերանորոգման աշխատանքներ են սկսվելու: Պետք է ասեմ նաեւ, որ ակնկալիքներ ունենք, որ առաջիկայում Ջավախքը առանձին թեմ կունենա, ոչ թե վիրահայոց ընդհանուր թեմում հանդես գա:
- Այդուհանդերձ, որո±նք են այսօր ջավախքցիների հիմնական հուզող հարցերը:
- Բնականաբար դա աշխատատեղերի խնդիրն է, եւ արտագնա աշխատանքը ինչպես գիտենք մինչեւ հիմա կա: Խնդիրը բարձրաձայնելուց նշում եմ նաեւ լուծումները եւ պետք է նշեմ, որ անցյալ տարի բացվեց գարեջրի գործարան, որտեղ աշխատում են 120 հոգիª Ախլքալակ քաղաքում, որը կրկնապատկման հեռանկար ունի: Այնուամենայնիվ, այս խնդիրը ե°ւ ՀՀ-ի, ե°ւ Վրաստանի համար պետք է մտահոգիչ լինի, որպեսզի ջավախքցին չմեկնի արտագնա աշխատանքի, հատկապես այն դեպքում, որ ՌԴ եւ Վրաստան փոխհարաբերությունների արդյունքում հնարավոր չէ, որ Վրաստանի քաղաքացին հանգիստ մեկնի Ռուսաստան:
- Վերջին շրջանում ջավախքցիներն ահազանգում են այն մասին, որ շատերը լքում են իրենց հայրենիքը, որոնց փոխարինում են թուրքերն ու ադրբեջանցիները: Ի±նչ է արվում այս ուղղությամբ:
- Իհարկե դա գերխնդիր եմ համարում, բայց չեմ կարող ասել, որ նրանք բնակվում են: Կազմակերպվում են աշխատանքներ, որտեղ մասնակցում են նաեւ ադրբեջանցիներ, որտեղ շինարարական մրցույթը, կապված երկաթուղու հետ, հաղթել է ադրբեջանական մի կազմակերպություն, բայց չեմ կարող ասել, որ նրանց ներկայացվածությունը կարող է ստիպել տեղացիներին, բնիկ հայերին, որ լքեն Ջավախքը: Իսկ թուրքերի ու ադրբեջանցիների այնտեղ հայտնվելը մի նոր իմունիտետ է առաջացնում մեր մեջ, որով կսպառվի արտագաղթի փաստը:
- Կարո±ղ եք նշել, բնակչության թիվը, ինչպես նաեւ կա± արդյոք ծնելիության աճ:
- Ընդհանրապես Վրաստանում այսօր 400 հազարից ավել հայեր կան եւ ամենահայահոծ տարածքը, բնականաբար, Ջավախքն է, եւ չնայած արտագաղթին կարող եմ փաստել, որ վերջին տարիներին նվազել է արտագաղթը եւ նույնիսկ կան Ջավախք վերադարձի շատ դեպքեր` տարբեր պատճառներով: Իսկ ծնելիության հետ կապված կարող եմ նշել, որ ջավախքցին հայի այն տեսակն է, որ միշտ բարձր է պահել այն: Ճիշտ է Հայաստանում ծնելիության հետ կապված կա պետական աջակցություն եւ հուսով եմ, որ դրա հետ կապված գոնե Ջավախքում գործարարների կողմից աջակցություն կաստանանք:
- Կա կարծիք այն մասին, որ ՀՀ իշխանությունները խթանում են, որպեսզի Ջավախքն այսօր դատարկվի, տալով նրանց երկքաղաքացիության հնարավորություն: Ի±նչ է արվում այդ ուղղությամբ:
- Ես իհարկե դեմ եմ այդ տեսակետին, որովհետեւ դա բացարձակ կեղծիք է, եւ ինչպե±ս կարող է ՀՀ իշխանությունները նպաստեն, որ Ջավախքը դատարկվի: Դա չի նպաստում մեր ազգային պետական շահերին, այլ ճիշտ հակառակը` կխաթարի մեր ազգային անվտանգությունը: Ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, ապա այդ օրենքը չի ընդունվել միայն ջավախքցու համար, պարզապես լավ օրից չի, որ ջավախքցին դիմում է երկքաղաքացիություն ստանալու համար` ելնելով վրաց-ռուսական հարաբերություններից, այդ առթիվ քաղաքացիություն ստանալու դիմումները շատ են: Կարծում եմ դրա համար չի կարելի այդ փաստը վերնագրել, որ մեր իշխանությունները ամեն բան անում են Ջավախքը դատարկելու համար:
ՙԻրավունք՚-ը մի քանի ներքաղաքական հարցեր ուղղեց պարոն Վարդապետյանին մասնավորապես, թե արդյոք գոհացնո±ւմ է կառավարության նոր ծրագրում ընդգրկված Ջավախքի հետ կապված հարցերը, որին ի պատասխան պատգամավորը նշեց.
- Դա ավելի պարզ կլինի, երբ կքննարկվի բյուջեի հարցը, իսկ այն ինչ նախատեսված է, հայապահպանություն եւ այլն, դա գոհացնում է: Մեր կառավարությունը մշտապես հատուկ տող էր հատկացնում Ջավախքի դպրոցների վերանորոգման համար, բայց վերջին երկու-երեք տարիներին, կապված, համաշխարհային ճգնաժամի հետ, կարծես մի փոքր նվազել է աջակցությունը կապված դասագրքերի եւ գույքի հետ կապված: Ջավախքցի պատգամավորներս նորից հանդես կգանք առաջարկներով, որպեսզի այս բյուջեում ներառվի վերը նշված խնդիրները
- Պարոն Վարդապետյան, ի±նչ եք կարծում, խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, դրանով ցանկանում էր ցույց տալ, որ իրոք ծրագիրը լավը չէ±, թե± կա մեկ այլ ենթատեքստ այդտեղ:
- Բնականաբար կառավարության ծրագիրը լավն է, պարզապես կարծում եմ, որ դա ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական դիրքորոշումն էր, որին նույնպես հարգանքով եմ վերաբերվում: Իսկ 5-րդ գումարման խորհրդարանը գնահատում եմ հաջողված, որովհետեւ ինքներս ե°ւ տեսանք, ե°ւ զգացինք, որ կա բազմակարծության ամբիոն եւ տեղի ունեցան ամենաբազմակողմ քննարկումները: Դրան ես փիլիսոփայորեն եմ վերաբերվում, քանի որ փիլիսոփայության մեջ հակադրությունների պայքարի ու զարգացման օրենք կա, որ պետք է զարգացում ծնվի եւ առողջ ընդդիմությունն ու առողջ քննադատությունը եւ առողջ առաջարկությունները ընդդիմության կողմից եւս կընդունվի:
- Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է քվեարկում եւ արտահայտվում կառավարության նոր ծրագրին, չե±ք կարծում, որ նրանք արդեն իսկ ընդդիմադիր կեցվածք ունեն, չնայած, որ իրենց համարում են այլընտրանքային ուժ:
- Նույնպես հարգանքով եմ վերաբերվում նրանց այդ որոշմանը, որովհետեւ, եթե ԲՀԿ-ն չունենար այդ խնդիրը, նա, հավանաբար, չէր հրաժարվի կոալիցիայի մաս կազմելուց: Այսինքն` իրենք համարում են, որ իրենց ներկայությունը իշխանության կամ կառավարության մեջ հարմար չէ եւ դա իրենց քաղաքական տեսակետն է: Իսկ մնացած խմբակցությունները հայտարարեցին, ըստ ԱԺ կանոնակարգի, իրենց ընդդիմադիր լինելու մասին: Այդ առումով ԲՀԿ-ն, ոչ մի հայտարարություն չի արել, ինչ վերաբերում է այլընտրանքին, ապա ակնկալում եմ, որ կառուցողական օրենսդրական աշխատանքի պետք է լծվեն իրենք, իսկ մնացած քաղաքական վերադասավորումները ժամանակը ցույց կտա:
- Չե±ք կարծում, որ նրանք խորհրդարանում այսօր ընդդիմադիրից ավելի ընդդիմադիր կեցվածք են ցույց տալիս:
- Չեմ կարծում, քանի որ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, բայց կողմ քվեարկեցին այլ օրենսդրական նախաձեռնություններին, օրինակ` վարկային ծրագրին ի տարբերություն խորհրդարանում ընդդիմադիր այլ ուժերի, որոնք դեմ քվեարկեցին ամեն ինչին: Ամեն դեպքում ակնկալում եմ, որ ԲՀԿ խմբակցությունը պետք է օրենսդրական լուրջ աշխատանքի լծվի եւ որպես այլընտրանք չեմ կարծում, որ ընդդիմադիր ուղղվածություն պետք է ունենա: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն չի անի մի բան, որը չի բխի մեր ժողովրդի շահերից, որը իմ լավատեսությունն է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

