ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՀԵՆՑ ԻՐ ԴԵՄ ՇՈՒՌ ԳԱԼ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՀԵՆՑ ԻՐ ԴԵՄ ՇՈՒՌ ԳԱԼ



Վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված կառավարության այդքան աղմուկ բարձրացրած ծրագրում ներկայացված է նաեւ այն ուղղությունները, որով ՀՀ կառավարության պատկերացմամբ պետք է ընթանա մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Ծրագրում դա ունի այս տեսքը.
ՙէապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը:
Եվրամիության հետ սկսել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները՚:

ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՕՐԱԿԱՐԳ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

ՀՀ կառավարության ծրագրի ներկայացված հատվածը նշանակում է մեկ բան. մեր երկիրը, ըստ դրա, նախատեսում է գլոբալ առումով Եվրամիության հետ աշխատանքներ տանել հիմնական մեկ ուղղությամբ` համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ: Բայց ահա ԱՊՀ տարածաշրջանում ծրագիրը նախատեսում է համագործակցության շատ ավելի լայն դաշտ: Եվ չմոռանանք, որ ԱՊՀ տարածաշրջանում հիմնական զարգացումները ներկայումս վերաբերում են, կոպիտ ասած, ԽՍՀՄ-ը վերականգնելու պուտինյան նախաձեռնությանը, եւ եթե Հայաստանը մտածում է ԱՊՀ-ում իր հարաբերությունների մակարդակը էականորեն բարձրացնելու մասին, ապա հազիվ թե դա հնարավոր լինի իրականացնել առանց Եվրասիական միության ծրագրերի մեջ ինչ-որ կերպ ինտեգրվելու: Եվ վերջապես, կառավարության ծրագրում տեղ գտած հիշատակված դրույթները հավելյալ անգամ խոսում է այն բանի օգտին, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը գնալով ավելի ընդգծված ձեւով է ուղղվում դեպի Ռուսաստան:
Իսկ դրան զուգահեռ կարելի է տեսնել նաեւ  ԱՄՆ-ի հետ գնացող ավելի ընդգծված դարձող հակասություններ: Զօրօրինակ` ՙամերիկյան պարտիզան՚ Վարդան Օսկանյանի ու նրա ՙՍիվիլիթասի՚ շուրջ պատմությունը: Եվ նկատենք, որ անգամ այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը գրեթե անթաքույց հայտարարեց, թե Օսկայանն ու ՙՍիվիլիթասը՚ իրենցն է, մեկ է` այս ուղղությամբ քննությունը գնալով ավելի ու ավելի է խորանում: ԱՄՆ-ին ՙատամներ ցույց տալու՚ մեկ այլ դրսեւորում էլ կարելի է համարել հայ-թուրքական խնդրի շուրջ վերջին ձախողումները: Հայտնի է, որ հատկապես ԱԺ ընտրություններից հետո ԱՄՆ-ն քանիցս փորձեց կրկին մեյդան բերել Ցյուրիխյան արձանագրությունների թեման, եւ դրա հետ կապված մեր եւ թուրքական գրանտակերների միջոցով կազմակերպեց բավականին տափակ մշակութային եւ այդ տիպի միջոցառումների մի ամբողջ շարք: Սակայն էֆեկտն այդպես էլ չի երեւում: Մի կողմից թուրքերն են մի գլուխ շարունակում արձանագրությունների վավերացումը կապել Ղարաբաղի հետ: Այս իրավիճակը շտկելու փորձ կարող էր լինել, եթե Հայաստանի նախագահը մեկներ Թուրքիա: Առիթը կար. հունիսի 26-ին Ստամբուլում տեղի է ունենալու ՙՍեւծովյան տնտեսական համագործակցության երկրների՚ հոբելյանական գագաթաժողովը, որին մասնակցելու հրավեր էր ուղղված նաեւ ՀՀ նախագահին եւ արտգործնախարարին: Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր որոշ աղբյուրներ վստահեցնում էին, որ ամերիկացիները բավականին ջանք ու եռանդ թափեցին, որ նախագահն այդ հրավերն ընդունի: Սակայն ի հայտ են գալիս ոչ պաշտոնական տվյալներ, որ Ստամբուլ կմեկնի նույնիսկ ոչ թե ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, այլ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը քանիցս աչքի է ընկել հակաադրբեջանական կոշտ ելույթներով: Իսկ դա իր հերթին է խոսում այն մասին, որ չնայած ԱՄՆ-ի համառ ջանքերի, Ցյուրիխյան արձանագրությունների թեման ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Հայաստանում այդպես էլ քաղաքական օրակարգ վերադառնալու նշաններ անգամ ցույց չի տալիս:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Ի դեպ, Ստամբուլում կայանալիք այդ գագաթաժողովին  միայն հատուկենտ երկրներ է, որ ներկայացված կլինեն նախագահի մակարդակով, եւ Ռուսաստանն այդ երկրների ցանկում չէ: Ավելին, կան որոշ նախանշաններ, որոնք խոսում էին այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին լուրջ փորձության շեմին են հայտնվել: Խոսքը Սիրիայի մասին է:
Արդեն ավելի ու ավելի տեսանելի է դառնում այն հանգամանքը, որ Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու հարցում բավական լուրջ մրցակցային վիճակ է ստեղծվել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ու ԱՄՆ-ն էլ կարծես թե հակվում է Իսրայելին աջակցելու ծրագրի հետ: Մեր նախորդ համարում այս մասին խոսելու առիթ ունեցել էինք` ցույց տալով, որ եթե Թուրքիան չկարողանա միջազգայինի անվան տակ իր զորքերը մտցնել Սիրիա, ապա շատ մեծ է դառնում այն բանի հավանականությունը, որ Սիրիա այլ բնույթի ներխուժում իրականացնելու դեպքում Թուրքիային սահմանակից սիրիական քրդաբնակ շրջանները կհռչակեն առնվազն ինքնավարության, եւ շատ հավանական է նաեւ Մեծ Քուրդիստան ստեղծելու մասին: Իսկ դա Իսրայելի համար կարծես թե դառնում է օրախնդիր: Բանն այն է, որ Եգիպտոսի նախագահական ընտրություններում եւս իսլամիստները հաղթելով արդեն իսկ հասցրել են խոսել Եգիպտոսի եւ Իսրայելի խաղաղության պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Նման վարքագիծ քիչ-քիչ կարող են ցույց տալ ՙգունավոր հեղափոխությունով՚ անցած արաբական մյուս երկրները, իսկ այդ թշնամական իրավիճակը Իսրայելը կարող է չեզոքացնել Մերձավոր Արեւելքի կենտրոնում քրդական պետության ստեղծմամբ: Եվ ահա այդ ծրագրերի շուրջ ներկայումս քրդերն ակտիվորեն բանակցում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ: Եվ այս վերջին միջադեպը եկավ հուշելու, որ Թուրքիան իրոք այդ խնդիրն իր համար համարում է կենսական նշանակություն եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի` իր միջոցով Սիրիայում ռազմական ներխուժում հրահրելու համար: Խոսքը հունիսի 22-ին Միջերկրական ծովի Սիրիայի ափամերձ հատվածներում թուրքական F-4 ռազմական ինքնաթիռի կործանման մասին է: Միջադեպից շատ չանցած` Սիրիան պարզաբանեց, որ ինքն է խփել թուրքական ինքնաթիռը այն բանից հետո, երբ վերջինս մուտք է գործել Սիրիայի օդային տարածք. Սիրիայի ԱԳ նախարար Ջիհադ Մագդիսին հավաստիացնում է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի օդային տարածքում եւ այն ընկել են իր երկրի տարածքային ջրերում`  ափից առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Դա գրեթե անվիճելի փաստ է, քանի որ հենց նշված հատվածում էլ հայտնաբերվել են բեկորները: Սակայն թուրքերը վաղօրոք փորձեցին ՙմածունը սեւ ներկայացնել՚` հայտարարելով, թե անզեն օդանավը պարզապես շեղվել էր ուղուց եւ խփվել է չեզոք ջրերի վրա: Ու դրա հիման վրա էլ թուրքերը աշխարհով մեկ վայնասուն են բարձրացրել, թե իրենք Սիրիայի կողմից հարձակման են ենթարկվել: Նախ` Սիրիային բողոքի նոտա փոխանցեցին` զգուշացնելով սպասվող ՙվճռական գործողությունների՚ մասին, ապա դիմեցին ՆԱՏՕ-ին, թե վերջինս պարտավոր է անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել: Եվ այդ հողի վրա բավականին կոշտ, բայց նաեւ մի տեսակ ձեւական հայտարարություն լսվեց պետդեպարտամենտից. Հիլարի Քլինթոնը, բնականաբար, դատապարտեց ՙամբարտավան՚ Սիրիային, թե ՙանընդունելի՚ քայլ է կատարել. ՙԴա հերթական անգամ ցույց է տալիս, որ սիրիական իշխանությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը, մարդկային կյանքը, խաղաղությունը եւ անվտանգությունը՚: Հետաքրիքր է, թե տիկին Քլինթոնը ամերիկյան օդային տարածք այլ երկրի ինքնաթիռ մուտք գործելու դեպքում դրա ոչնչացումը նույնպե±ս ՙմիջազգային իրավունքի նորմերի՚ խախտում կգնահատեր: Սակայն էականն այստեղ դա չէ. մրջադեպի հետ կապված թուրքական վայնասունի մեջ է մտնում նաեւ այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն զինված ուժերի եւ հետախուզության հրամանատարության հետ 2 ժամ քննարկել է այդ միջադեպը` հետագա գործողությունների ծրագիր կազմելու համար: Ընդ որում, կան վերլուծաբաններ, որոնք ենթադրում են, թե այդ ծրագրերը կարող են լինել Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու փորձի տեսքով: Ավելին, քիչ չեն նաեւ այն վերլուծաբանների թիվը, ովքեր միանշանակ պնդում են, թե ինքնաթիռի այդ պատմությունը պարզապես ամենասովորական թուրքական սադրանք էր, որը ռազմական ներխուժման հող նախապատրաստելու նպատակ էր հետապնդում: Մասնավորապես այն հիմնավորմամբ, թե ի վերջո ի±նչ էր կորցրել թուրքական ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում: Այն հիմնավորումը, թե ինքնաթիռն անզեն էր, էական չէ, քանի որ անզեն ինքնաթիռն էլ կարող է ռազմական բնույթի հանձնարարություններ կատարել, ասենք` հետախուզություն:
Ինչեւէ, ամենամոտ ապագայում այս հարցի շուրջ հանգուցալուծումներն արդեն տեսանելի կդառնան: Սակայն այս պահին էլ արդեն մի շարք վերլուծաբաններ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ինքնաթիռը խփվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի մաս կազմող հրթիռով, որը ռուսական ծագման է: Ավելին, կա այն հեռուն տանող ենթադրությունը նաեւ, որ վերջին ժամանակներս Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերը ¥այդ թվում` ռադարային կայանքները¤ ոչ միայն ռուսական են, այլ նաեւ ժամանակակից ու սպասարկվում են հենց ռուս մասնագետների կողմից: Դավութօղլուն, իհարկե, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ եւս խոսել է այս միջադեպի հետ կապված: Իհարկե, հազիվ թե Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից իր ռուսաստանյան գործընկերոջը հղված նույնիսկ ակնարկներ լինեին այդ հեռախոսազրույցի մեջ, թե ձեր համակարգերի միջոցով է մեր ինքնաթիռը խփվել: Սակայն այս փաստը գալիս է նաեւ հիմնավորելու, որ Սիրիայի ռազմական ներխուժումը այնքան էլ հեշտ չի լինի: Բանն այն է, որ մի շարք ռազմական փորձագետներ, քննարկելով այս հարցը, նախ ուշադրություն են հրավիրել ՆԱՏՕ-ական բոլոր նմանատիպ ներխուժումների վրա` սկսած Հարավսլավիայից եւ Իրաքից, վերջացրած Լիբիայով: Բոլոր դեպքերում էլ հիմնական ծանրությունը բաժին էր ընկնում օդուժի վրա, որից հետո միայն, այն էլ` որոշ դեպքերում միայն հարձակման էր անցնում ցամաքային զինուժը: Եվ ահա հիշատակված փորձագետները թուրքական F-4-ի կործանման օրինակով գալիս են այն հետեւությանը, որ Սիրիայում տեղակայված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պարագայում հարձակման դեպքում ՆԱՏՕ-ական օդուժը մինչեւ հասցնի քիչ թե շատ շոշափելի արդյունքներ ձեռք բերել, կարող է լրջագույն կորուստներ կրել: Իսկ դա եթե անգամ չձախողի ողջ ռազմական օպերացիան, կարող է Արեւմուտքում այնպիսի բուռն բողոքի ալիք բարձրացնի, որը նախագահական ընտրությունների շեմին հազիվ թե որեւէ կերպ ձեռք տա Բարաք Օբամային: Ուստիեւ, վերլուծաբանները հիմնականում հակված են այն մտքին, որ առերեւույթ Թուրքիային աջակցելով հանդերձ, ԱՄՆ-ն հազիվ թե Սիրիային լայնածավալ ձեւով հարվածելու ծրագրին հավանություն տա:  
Ճիշտ է, կա նաեւ տեսակետ, որ Թուրքիան կարող է փորձել նախ դիմել ինքնուրույն քայլերի ու դրանով պարտադրել ՆԱՏՕ-ին` իրեն օժանդակել: Սակայն այս դեպքում էլ հիշատակված մասնագետներն այն կարծիքին են, որ հենց հարձակման առաջին ալիքի ժամանակ Թուրքիան կարող է այնպիսի լուրջ կորուստներ կրել, որի ֆոնին առաջացած սկանդալի պայմաններում Իսրայելի համար շատ ավելի հեշտ կդառնա ամբողջ թափով միացնել ՙՄեծ Քուրդիստան՚ ծրագիրը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում