ԱՄՆ պետքարտուղարի հետ շփվելը վտանգավոր է...

Արխիվ 12-16

ԱՄՆ պետքարտուղարի հետ շփվելը վտանգավոր է ձեր ներաշխարհի համար՚,- երեւի թե այդպիսի զգուշացումը այժմ ավելի կարեւոր է, քան նույնիսկ ծխախոտի տուփի վրա գրված առողջապահության նախարարության զգուշացումը ծխելու վտանգավորության մասին: Զորօրինակ` ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ հետ շփվելը եւ նրանից խրախուսական խոսք լսելը շատ վատ է անդրադարձել բնապահպան Մարիամ Սուխուդյանի վրա: Մենք արդեն նշել էինք, որ Մարիամը հաջողացրել է սկսել պայքար` ընդդեմ Նանսենի թանգարանի կառուցման, եւ ահա շատ չանցած ՙՖեյսբուքում՚ գրում է այսպիսի բան. ՙՄենք` հայերս, վրացիների եղունգի կեղտի չափ էլ չկանք՚: Դա արդեն, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, ՙուրիշ մասնագետի՚ անհրաժեշտություն է ենթադրում, սակայն հայ բլոգերները Ռոբերտ Սեդրակիչից անհամեմատ ավելի հանդուրժող գտնվեցին, եւ պարզապես համացանցում ֆլեշ-մոբ սկսեցին` տարածելով հետեւյալ տեքստը. ՙՄարիամիկ, ամուսնացիր պրծնենք՚: Ճիշտն ասած` չենք հավատում, որ ամուսնությունը կկարողանա այդ ակտիվիստուհուն ազատել Քլինթոնի թողած վնասակար ազդեցությունից, բայց...
Հիշո±ւմ եք` խորհրդային ժամանակների անեկդոտը: Մի տղամարդ գազազած տաքսի է վերցնում, որ գնա իր հին ծանոթին սպանի: ՙԻնչի± համար՚,- հարցնում է տաքսու վարորդը: ՙՈրովհետեւ 10 տարի առաջ նա ինձ կոկորդիլոս անվանեց՚,- պատասխանում է փրփրած հաճախորդը: ՙԲայց չէ± որ 10 տարի առաջ էր, ինչո±ւ նոր որոշեցիր սպանել՚: ՙՀենց նոր գազանանոցում եղա ու տեսա, թե կոկորդիլոսն ինչ բեջուռա կենդանի է՚,- հնչում է պատասխանը: Այդ անեկդոտը հշեցինք, քանի որ ՙՖեյսբուքում՚ հայտնաբերեցինք ՙԺառանգություն՚ խմբակցության նախկին, այժմ անմանդատ մնացած ղեկավար, հույժ լոնդոնասեր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ գրառումը, որ գյուղից նոր է վերադարձել ու որոշել է դատի տալ ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթին: Թե ինչու հենց հիմա է նա որոշել դիմել այդ քայլին, թեեւ թերթը նրան վաղուց է նախշում, մնում է անհասկանալի: Միգուցե գյուղում ե°ւ քաղաքականությունից, ե°ւ ՙՖեյսբուքից՚, ե°ւ լրատվական դաշտից կտրված լինելու շնորհից սույն անգլիասերը ժամանակ է ունեցել մտածելու, վերլուծելու, եւ նո±ր է գլխի ընկել, թե իր մեղսավոր ՙժառանգական՚ կյանքից ինչպիսի ՙբեջուռա՚ դրվագներ են հայտնվել թերթում: Ինչեւէ, մարդիկ, որպես կանոն, բնության գրկում հանգստանալուց հետո դառնում են ավելի բարի ու հանդուրժող, սակայն Ստյոպիկ Սաֆարյանի մոտ զարմանալիորեն տրամագծորեն հակառակը ստացվեց:
Հա, որ խոսք գնաց մամուլի մասին, չենք կարող չհիշատակել Կալիֆոռնիայի ՙԹԱՅՄՍ ՍՏԱՆԴԱՐՏ՚ թերթի հետ կատարվածը: Առաջին էջում դրել էին համալսարանի շրջանավարտների խմբակային նկարը, եւ մեկ էլ արդեն մի քանի հազար օրինակ տպելուց հետո հայտնաբերել, որ շրջանավարտ երիտասարդներից մեկի արեւային ակնոցի վրա հայհոյանք է գրված: Դե ինչ, աննախանձելի է ամերիկյան մամուլի վիճակը: Եթե մեր թերթերի համար հիմնականում պրոբլեմներ են ստեղծվում օլիգարխներն ու քաղաքական գործիչները, ապա ամերիկացոց գլխին փորձանք բերողները ուսանողներն են, որոնք հաստատ բազմակի ավելի շատ են, քան քաղաքական գործիչներն ու օլիգարխները: Դե ինչ, զարմանալով հանդերձ, արձանագրենք, որ մեր բուհերի շրջանավարտների մեջ հաստատ այդպիսի անպարկեշտ ակնոց կրող չես հայտնաբերի, մեր ուսանողները հաստատ ամերիկյաններից մի գլուխ բարձր են:
Որ խոսքը գնաց օլիգարխների մասին, չի խանգարի հիշատակել Գերմանիայի դեսպան ՀԱՆՍ-ՅՈԽԵՆ ՇՄԻԴՏԻ զարմանալի խոստովանությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի հիմնական պրոբլեմը օլիգարխիան է, որ բազում հանդիպումների ժամանակ հաճախ անդրադարձել է օլիգարխ կառույցները քանդելու անհրաժեշտությանը, բայց նրան խոսքով իրեն գրեթե միշտ պատասխանել են, որ Հայաստանն օլիգարխների կարիքն ունի: Այն, որ օլիգարխան մեզ խանգարում է, դա փաստ է, սակայն ինչ-որ օտարերկրացի չէ, որ պետք է մեզ ասի, թե ինչպես վարվենք մեր օլիգարխիայի հետ` ազիզացնենք դնենք գլխների±ս, թե± տանք սատկացնենք: Դա բացառապես մեր ներքին գործն է, իսկ Գերմանիայի դեսպանը ավելի ճիշտ կվարվի, եթե մտահոգվի Գերմանիայի գլխին եկած փորձանքով` քաղաքներում միլիոններով վխտացող թուրքերով:
Ապշեցուցիչ, բայց միաժամանակ օրինաչափ արդյունքներ է արձանագրել ՙՀՐԱՆՏ ԴԻՆՔ՚ հիմնադրամը` անցկացնելով հետազոտություն թուրքական մամուլում հայատյաց հրապարակումների քանակի վերաբերյալ: Մենք միշտ էլ գիտենք, որ արցախցու ասած ՙթորքը մնում է թորք՚, բայց զարմանալիորեն այդ ակնհայտ ճշմարտությունը մոռացողներ կան: Եվ այդ մոռացողները թող ծանոթանան ՙՀրանտ Դինք՚ հիմնադրամի հետազոտության արդյունքներին: Այսպես, 2011-ի հունվարից ապրիլ թուրքական մամուլում տպագրվել են 38 հայատյաց հոդվածներ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 115: Այնպես որ, թուրքի ՙքաղաքակրթվելը՚ միայն մի ուղղությամբ էր ընթանում` դրանք գնալով ավելի հայատյաց են դառնում: Եվ մի ուրիշ զարմանալի պահ էլ` թուրք մամուլը հայերի հանդեպ ավելի մեծ ատելություն է դրսեւորում, քան անգամ քրդական զինյալ խմբավորումների:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում