ՙԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը երեկ բարի ու անմեղ տիկնիկային ներկայացումներ դիտած եւ այսօր արդեն չափահաս դարձած հանրությանն առաջարկում է հրաժարվել կարծրատիպերից եւ առողջ սեքսով զբաղվել: Oրերս կայացած ասուլիսի ժամանակ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը առաջարկել էª մարմնավաճառներին, ըստ օրենքի, բերել հարկային դաշտ, ինչպես նաեւ ստուգել ծառայություն մատուցող ՙապրանքը՚, քանի որ այն կարող է վնաս հասցնել սպառողին:
Այդքան էլ լավ չպատկերացնելով, թե ՀԴՄ կտրոններ պետք է տրվեն մարմնավաճառների մատուցած ծառայության համար, կամ միգուցե ԱՊՊԱ-ն պետք է զբաղվի դրանով, դիմեցինք ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ով քիչ հավանական թվացող այս տարբերակը շատ էլ հնարավոր է համարում ու առաջարկում հետեւյալը.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ

-Ինչպես որ առեւտուրն են բերել հարկային դաշտ: Կարծում եմ պայքարել այդ երեւույթի դեմ անիմաստ է, քանի որ ամենահին մասնագիտությունն է: Սա այն վտանգավոր մասնագիտություններից է, որը իր մեջ պարունակում է ռիսկային էլեմենտ հանրության համար: Նկատի ունեմ ե°ւ հիվանդությունները, ե°ւ հազար ու մի բան: Ճիշտ է, որ դա լինի որոշակի վերահսկողության տակ: Դա նշանակում է գործունեության լիցենզավորում, որտեղ միայն առողջ մարդիկ իրավունք կունենան ստանալ այդ: Նրանք ժամանակ առ ժամանակ պետք է անցնեն բժշկական հետազննում, ինչպես նաեւ դրա համար հատկացնեն աչքից հեռու հատուկ վայրեր:
- Առաջարկում եք հասարակաց տներ բացել:
- Այո, կարծում եմ, եթե ինչ-որ բան հնարավոր չէ վերացնել, իսկ դա հնարավոր չէ, միանշանակ ճիշտ է այդ գործը կարգավորելը:
- Իսկ աճող սերնդի համար ինչ օրինակ կծառայի դա, բա մեր նամուսն ու աբո±ւռը:
- Սրա համար կան բազմաթիվ արգելակներ, ինչպես քաղաքակիրթ երկրներում, օրինակ, արգելված է մինչեւ 20 տարեկանին ոգելից խմիչք վաճառելը կամ, ասենք, ծխախոտի վաճառքը մինչեւ 18 տարեկանին: Սա արդեն քննարկելու հարց է, որովհետեւ հիմա ջայլամի պես աչքերը փակել եւ ասել, որ դեմ ենք այդ երեւույթին եւ մատը մատին չխփելª ճիշտ չէ: Ինքն իրեն երեւույթը չի վերանա, ինչքան էլ մենք ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգանքª ելնելով ազգի, ժողովրդի եւ պետության շահերից: Գործել է պետք, եւ շատ հավանական էª նաեւ որոշակի սխալներ լինեն, բայց, համենայն դեպս, խնդիրը պարզ է: Հնարավորին չափով պետք է հասարակության առողջ մասին զերծ պահել հիվանդ մասից: Վերջիվերջո, այստեղ իրավունքների խախտում չկա, որովհետեւ նրանք, ովքեր ուզում են առողջ միջավայրում ապրել, այն ծնողները, ովքեր ուզում են իրենց երեխաների հետ այգիներում հանգիստ զբոսնել, նրանք էլ են չէ± մարդ, նրանք էլ իրավունքներ ունեն:
- Բայց չէ որ այսպիսի բարենպաստ պայմանները կդրդեն, որ մարդիկ սկսեն կանոնավոր կերպով գնալ մարմնավաճառների մոտ:
- Նախ սա բարդ խնդիր է: Այստեղ նաեւ գալիս է մեր սեքսուալ դաստիարակության հարցը, վերջիվերջո, մարդավարի սեքսուալ կյանքով ապրելն էլ որոշակի մշակույթ է եւ հիգիենա: Մի շատ հասարակ օրինակ, հաճախակի լսած կլինեք նման բան. աղջիկը տանն ասում է ծնողներին. ՙԵս այսօր գիշերը կմնամ ընկերուհուս մոտ՚, եւ ծնողները շատ հանգիստ են ընդունում դա: Բայց, երբ աղջիկն ասում է. ՙԱյսօր գիշերը չեմ վերադառնա եւ կմնամ ընկերոջս տանը՚, սա արդեն ողբերգություն է: Ի±նչ ենք մենք դրանով քարոզում այդ աղջկան, հանգիստ համաձայնվում ենք, որ նա ընկերուհու հետ մտնի նույն անկողնու մեջ, իսկ ընկերոջ հետª արգելում ենք: Սա կոմպլեքսային հարց է, այստեղ պետք չէ փակել աչքերը, ընդունել ամոթխածի տեսք, այլ լուրջ հասարակության մակարդակի վրա այս ամենը քննարկել: Շատ հավանական է, որ ես շատ հարցերում սխալվում եմ: Բայց այն, որ ինչ-որ բան պետք է ձեռնարկել, կարծում եմ ակնհայտ է:
Ինչեւէ, մենք էլ ենք ուզում հուսալ, որ պարոն Բաբայանը սխալվում է, այլապես վաղը ստիպված կլինենք մեր երեխաներին բացատրել, որ որոշ հաստատություններ կարող է այցելել միայն հայրիկը, այն էլ` բժշկական ստուգումից հետո ու գիշերային ժամերին:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում