ՙ50 ԼՅՈՒՔՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ

Արխիվ 12-16

50 ԼՅՈՒՔՍԻՑ ԱՎԵԼԻՆ
ՎՆԱՍՈՒՄ Է ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ



Ապրիլի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում Հայ տպագրության 500-ամյակին նվիրված ՙԳրի հավերժություն՚ խորագրով բացառիկ ցուցահանդես է բացվել: Եզակի անգամ միասնական ներկայացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանի (17 ցուցանմուշ), Հայաստանի պատմության թանգարանի (15 ցուցանմուշ), Մատենադարանի (37 ձեռագիր), Ազգային գրադարանի (34 հնատիպ գիրք) հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական եւ վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ:
Ցուցահանդեսի նախագծի, ձեւավորման հեղինակն իտալացի Ալբերտո Տորսելոն է: 103 նմուշները ներկայացնում են գրի ակունքները, ուրարտական գիրը, նախամաշտոցյան գիրը, գրերի գյուտը, ձեռագիր մատյաններ եւ մանրանկարչություն, գրատպության սկիզբը եւ հայերեն հնատիպ գրքեր (մինչեւ 1899թթ.):
Հայերեն առաջին գիրքը լույս է տեսել Գուտենբերգի գյուտից 60 տարի անց: Սակայն Հակոբ Մեղապարտի վենետիկյան տպագիր շարքին` Ուրբաթագրքին, Պատարագատետրին, Աղթարքին, Պարզատումարին ու Տաղարանին նախորդել են հայ ձեռագիր մատյաններն ու նախամաշտոցյան գրերը:
Մատենադարանի եւ Ազգային գրադարանի հավաքածուներից այստեղ տեղ են գտել հազվագյուտ ձեռագրեր ու մատյաններ: Մեծադիր ու փոքրադիր հայերեն ձեռագիր մատյանները տարբեր տվյալներով հաշվվում են մինչեւ 30.000 միավոր ամբողջ աշխարհում, իսկ հնատիպ գրքերն աշխարհում հաշվվում են 1000-ից ավելի: Հայաստանի ազգային գրադարանում կա 500-ից ավելի անուն հնատիպ գիրք, որոնք պահվում են գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արխիվային գրականության բաժնում: ՙԳրի հավերժություն՚ ցուցահանդեսը ներկայացնում է հայկական գրավոր ժառանգության համապատկերը` սկսած ժայռապատկերներից մինչեւ վիրտուալ գրադարան. սա ցուցադրության ժամանակային ահռելի ընդգրկումն է: Ցուցահանդեսում հնագիտական, մատենագրական, վիմագրական եւ վավերագրական նմուշներով կներկայացվի հայ գրքի պատմությունը:
Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են գրի ակունքները (նախագրային շրջան` Ք.ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար), ուրարտական գիրը (ուրարտական շրջան` Ք.ա. 9-րդ դարից 6-րդ դար), նախամաշտոցյան գիրը` շրջանառված գրատեսակներ` Ք.ա. 6-րդ դար-301 թիվ` քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը` 405 թ.-8-րդ դար` վաղ հայերեն գրի նմուշներ, գրչության տեսակները` վաղագույն գրի նմուշներ, ձեռագիր մատյաններ եւ մանրանկարչություն` ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ., գրատպության սկիզբը` հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր, համաժամանակյա ձեռագրեր եւ գրքերի մետաղական կրկնակազմեր 1512-1699-ական թթ., հայերեն հնատիպ գրքեր` գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700-1799 թթ. եւ 1800-1899 թթ., ձեռագրից մինչ վիրտուալ գրադարան` Հեթումի ճաշոցի ձեռագիր ու դրա թվայնացրած տարբերակի ցուցադրում:
ՙԳրի հավերժություն՚ ցուցահանդեսը կգործի մինչեւ  սեպտեմբեր:
Ըստ տարածված խոսակցությունների, թանգարանի լույսի հզորությունը գերազանցում է ձեռագրերի, գրքերի պահպանության համար նախատեսված թույլատրելի նորմը: Խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով դիմեցինք Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն ԻՎԵՏԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ով միանգամից հերքեց դրանք.
- Ընդհակառակը, բողոքում են, որ մութ է: Բայց լուսավորությունը պետք է այդքան լինի: Լույսի հզորությունը 50 լյուքսից ավելի չէ, պարզապես մերոնք սովոր են, որ պիտի ջահերը վառված լինեն, իսկ թանգարանները չեն սիրում նման բան: Ջահերը վառված չեն, ցածր լուսավորությամբ լուսավորված են առարկաները, որպեսզի գրքերը, ձեռագրերը չվնասվեն... Կարող եք ստուգել, 50 լյուքսից ավելի չէ: Ի դեպ, մեր մյուս տարածքներ էլ մտնում, ասում են` մութ է: Մութ չէ, դրանից ավելի լույսը վնասում է առարկաներին:
- Իսկ գրքերի, ձեռագրերի, առարկաների հիմնական պահպանման վայրերում լուսավորությունը 50 լյուքսից ավելի չէ±:
- Պետք է դրանից ավելի չլինի:
Դե ինչ, հույս ունենանք, որ այդ հազվագյուտ նմուշների հետ ոչինչ չի պատահի, եւ դրանցով կշարունակեն հիանալ նաեւ դարեր անց:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում