ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼ

Թուրգութ Օզալի մահվան հանգամանքների ուսումնասիրության այդ սկանդալային թեման միակ տհաճ իրավիճակը չէ, որի հետ այս օրերին բախվում է Թուրքիան: Բանն այն է, որ վերջին ժամանակներս բավականին բուռն զարգացումներ են նկատվում սիրիական խնդրի շուրջ, որը կարող է բումերանգի էֆեկտով նույն կարգի լուրջ հարված դառնալ Թուրքիայի համար:
Ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած G-20 գագաթաժողովում մի շարք առանցքային հարցերի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չկարողացան լեզու գտնել: Խոսքը, մասնավորապես, սիրիական խնդրի մասին է. ՌԴ նախագահը գագաթաժողովում հայտարարեց, որ եթե նույնիսկ Սիրիայում իշխանափոխություն տեղի ունենա, ապա այն կարող է կատարվել միայն սահմանադրական ճանապարհով: Իսկ ահա Օբաման շարունակում է պնդել, որ Ասադի մնալու դեպքում իրավիճակի փոփոխության հնարավորություն չի տեսնում, որ Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունը եւ պետք է հեռանա, որն այս դեպքում հավասարազոր է ռազմական միջամտության արդյունքում Ասադին հեռացնելուն:
Դրանից զատ, մի ուշագրավ փոփոխություն եւս նկատվում է Սիրիայի հետ կապված. բանն այն է, որ եթե ժամանակին Իսրայելը մի տեսակ չեզոք դիրք էր զբաղեցրել, ապա այսօր հայտարարություններ է հնչեցնում, թե պետք է Սիրիայում իշխանափոխություն կատարել: Եվ, փոխարենը, Թուրքիան, որ մինչ վերջերս պահանջում էր օր առաջ զորք մտցնել Սիրիա, այսօր սկսել է կամաց-կամաց կարծիքներ ներկայացնել, որ եթե դա թուրքական զորքը չլինի, ապա ինքը կարող է եւ առհասարակ հրաժարվել Ասադին հեռացնելու մտքից: Իսրայելի եւ Թուրքիայի վարքագծի նման փոփոխությունը բավականին տրամաբանական բացատրություն ունի:  Բանն այն է, որ  այս օրերին բավականին ուշագրավ խմորումներ են սկսվել Սիրիայի քրդաբնակ շրջաններում, որոնք, ինչպես հայտնի է, հիմնականում սահմանակից են Թուրքիային: Այսպես, սիրիական քրդերի մի զգալի մասը սկսել է խոսել այն մասին, որ պետք է համագործակցել սիրիական աբստամբների հետ` Ասադին տապալելու ուղղությամբ: Ճիշտ է, մասնավորապես  Սիրիայի քրդական ազգային ասամբլեայի նախագահ Շերկոխ Աբբասը քննադատում է այդ մոտեցումը, սակայն քրդական բոլոր շրջանակներն էլ ընդունում են, որ Ասադի տապալման դեպքում  պետք է միանգամից  Սիրիայի քրդաբնակ հատվածները  ինքնավարություն եւ նույնիսկ անկախություն հռչակեն: Ընդ որում, Սիրիայի քրդական ասամբլեայի ղեկավարներն անցած շաբաթ բավական հետաքրքիր հանդիպումներ են ունեցել Պետդեպարտամենտի մի շարք ներկայացուցիչների ու Սիրիայի գծով Օբամայի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ֆրեդ Հոֆի հետ, եւ այդ հանդիպման ընթացքում բավական լուրջ կերպով քննարկվել է Սիրիայի քրդաբնակ տարածքների վրա պետականության եւ, նույնիսկ, այդ հիմքովª Մեծ Քուրդիստանի հռչակման թեման: Ընդ որում, ի հայտ են գալիս նաեւ փաստեր, որ նույն թեմայով Աբբասը բավականին լուրջ շփումներ ունի նաեւ Իսրայելի հետ, եւ այդ քննարկումների ընթացքում առաջ է տարվում նաեւ այն միտքը, որ եթե Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի քրդաբնակ շրջանների վրա ձեւավորվի Մեծ Քուրդիստան, ապա այն կդառնա ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Իսրայելի հավատարիմ դաշնակիցը, ընդ որում, այդ կերպ նաեւ էականորեն կնվազեն Իսրայելի հետ լրջագույն հակասությունների մեջ մտած Թուրքիայի հնարավորությունները: Եվ, ինչպես հաղորդում են քրդական տարբեր աղբյուրները, գործնականում հավանություն ստացվել է ե°ւ ԱՄՆ-ից, ե°ւ Իսրայելից: Իսկ դա արդեն միանգամայն տրամաբանական է դարձնում  Ասադին տապալելու այն կոչերը, որ ներկայումս լսվում են Իսրայելից:
Նկատենք, որ այս կերպ հասկանալի է դառնում նաեւ այն գնալով աճող կոշտությունը, որ ԱՄՆ-ը եւ Բրիտանիան այս օրերին սկսել են ցույց տալ Սիրիայի նկատմամբ: Բանը հասել է նրան, որ թեեւ Ռուսաստանի եւ Չինաստանի բավականին ակտիվ ընդդիմանալուն, շատ վերլուծաբաններ սկսել են 50x50 համարել Սիրիային ամռան վերջերին-աշնան սկզբներին ռազմական հարված հասցնելու հարցը: Ի դեպ, այդ մասին է ակնարկում նաեւ այն փաստը, որ այս օրերին Ռուսաստանը սկսել է քայլեր ձեռնարկել Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկրից դուրս բերելու կապակցությամբ: Խոսքը պաշտոնական տվյալներով մոտ 100 հազար մարդու մասին է, եւ այս պահին կարծես թե արդեն իսկ սկսվել է Տարտուս նավահանգստային  բազայում բնակվող զինծառայողների ընտանիքները դուրս բերելու գործընթացը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում