ՙՙՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է՚
Արխիվ 12-16ՙՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է՚
Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել հայկական հենակետեր: Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակը որքանով կապ ունի Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչով են պայմանավորված վերջին տարիներին հրադադարի խախտման դեպքերը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ:-Ինչով են պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները:
- Դիվերսիաներն իրագործելը Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն է: Դրանով նա նպատակ է հետապնդում ուժի կիրառմամբ վերադարձնել այն տարածքները, որոնք ժամանակին մենք ազատագրել ենք: Եվ երկրորդ` նա ամբողջ աշխարհին ցանկանում է ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր երկիր է, իսկ հայերը` այն ժողովուրդը, որն իրականացրել է Խոջալուի եղեռնը: Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում, եթե ինչ-որ մի պաշտոնյա որեւէ դիրքորոշում է արտահայտում, դա դառնում է հասարակության կարծիքը, դիրքորոշումը: Եկեք չմոռանանք, որ հակահայկական քարոզը նրանց մոտ պետական մակարդակի վրա է: Մինչ վերջերս նրանք դիվանագիտական ուղիներով էին փորձում այդ քաղաքականությունը վարել, բայց հիմա փորձում են այդ քաղաքականությունը տեղափոխել ռազմական դաշտ: Փորձում են լարվածություն պահել սահմաններում, դիվերսիոն գործողություններ են իրագործում, բայց վստահեցնում եմ ձեզ, նրանց մոտ ոչինչ չի հաջողվել եւ ոչ էլ կհաջողվի: Իլհամ Ալիեւը ռազմական այդ հիստերիան շարունակում էր 3 օր անընդմեջ, դրանով նրանք փորձում էին ապացուցել, որ պատրաստ են պատերազմի: Բայց եկեք չմոռանանք ու հիշենք, որ պատերազմի պատրաստ որեւէ երկիր դրա մասին չի բարձրաձայնում: Պարզապես նրանց մոտ հակահայկական քարոզը օր օրի ավելի է խորանում: Այս վերջին իրադարձություններն էլ վաղուց պլանավորված քաղաքականություն է, որը իրականացնում է Ադրբեջանի ղեկավարությունըª Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Ես կցանկանայի ընդգծել, որ մեր բանակը ուժեղ է, հզոր եւ պատրաստ է ցանկացած թշնամու արժանի հակահարված տալ:
- Ամեն դեպքում, հայկական կողմից եղան զոհեր, դա նշանակում է, որ սահմանների այդ հատվածը լավ չի± պաշտպանվում, թե± խնդիրն այլ է:
- Իհարկե, թերություններ կան: Սահմանները մեծ են եւ, բնականաբար, կլինեն նաեւ թույլ պաշտպանված սահմանում օղակներ: Այդ թերությունները շտկելու ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում ՊՆ-ում: Հիմա սահմանամերձ գոտիներում աշխատում են մասնագիտացված խմբեր, որոնք էլ ավելի կնպաստեն սահմանների հզորացմանը: Իսկ այս վերջին իրադարձությունները մեզ համար պետք է դաս լինեն:
- Ըստ Ձեզ` պատահակա±ն էր, որ այդ դիվերսիաները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցի հետ:
- Ես չեմ կարծում, որ պատահականություններ լինում են հատկապես այս պարագայում: Միջազգային հարաբերություններում կա բանակցությունների մի պրոցես, որտեղ ցանկացած հարցի վերջնական լուծումը տալիս է ԱՄՆ-ը: Մինսկի խմբում կան ե°ւ Ռուսաստանը, ե°ւ Ֆրանսիան, սակայն բոլորին էլ հայտնի է, որ վերջին վճռական խոսքը ԱՄՆ-ինն է: Մինսկի խմբում կա մեկը, որն անմիջապես ենթարկվում է Հիլարի Քլինթոնին: Գործողությունները, որ ներկայումս կատարվում են Կովկասում, կարող ենք տարանջատել երկու մասի: Այսպես. ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հանդիսանում է միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն` եթե կողմերը գան որեւէ համաձայնության, միջնորդը պետք է օգնի դրա իրագործմանը: Իսկ այսօր կա Հայաստան, կա Ադրբեջան, բայց չկա փոխհամաձայնություն: Հայաստանը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքների մասին, իսկ Ադրբեջանը` տարածքային ամբողջականության: Սա է մեր այսօրվա իրականությունը: Իսկ այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչ է ուզում ԱՄՆ-ը եւ նրա պետքարտուղար Քլինթոնը: Նրանց քայլերը նախապես խորը մտածված են: Քլինթոնի այցը տարածաշրջան մեզ պետք է հուշի, որ նրանք արդեն ունեն կանխավ մտածված հստակ դիրքորոշում: Նրանք այդ դիրքորոշումը մեզ չեն ասի, ինչպես նաեւ չեն ասի, թե ինչ են ուզում կամ մտածում: Այսօր սահմանի լարված իրավիճակը ձեռնտու է ԱՄՆ-ին: Հայաստանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է միջանցիկ երկիր, որի միջոցով նա կարող է լուծել իր միջազգային խնդիրները, իրագործել հետագա նպատակները: Այսօր ԱՄՆ-ի առաջնային նպատակը Սիրիայի եւ Իրանի հարցերը լուծելն է, ապա` Վենեսուելայի եւ Նիկարագուայի: Իսկ հայկական հարցը նրանց համար հարց չէ: Նրանք կարող են Հայաստանի համար այսօր մի դրական բան անել, վաղը` բացասական: ԱՄՆ-ը եւ Օբաման ամբողջ աշխարհին ներկայանում է ժանդարմի կերպարով, նրա ենթակայության տակ է ողջ աշխարհը: Այ, Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը ջանք չի խնայի եւ ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ պատերազմական իրավիճակ չստեղծվի:
- Ինչո±ւ ՀԱՊԿ-ն չմիջամտեց կամ գոնե հայտարարությամբ հանդես չեկավ:
- Պետք է ասեմ, որ ՀԱՊԿ-ն նոր ստեղծվող ուժային կառույց է, եւ խոսել այն մասին, որ նա պատրաստ է ինչ-որ ռազմական գործողություններ իրականացնել, դեռ վաղ է: Եվ բնական է, եթե նա այսօր համապատասխան ուժ չունի, գերադասում է լռել: ՀԱՊԿ-ն չի դարձել ինքնուրույն միավոր, որպեսզի կարողանա հանդես գալ համապատասխան հայտարարություններով: ՀԱՊԿ-ն ԶԼՄ-ների միջոցով փորձել է համեստ հայտարարություններով հանդես գալ, բայց դա, իհարկե, պատիվ չի բերում նման կառույցին: Ավելի լավ էր լռեր: Հատկանշական է միայն ՀԱՊԿ-ի նախագահ Բորդյուժինի հայտարարությունը. նա ասել է, որ ագրեսիայի դեպքում, պարզ է, որ կաջակցեն Հայաստանին:
- Ադրբեջանին ակտիվորեն զինում են, հատկապես` Իսրայելը, դրանով իսկ խախտելով սպառազինությունների հավասարակշռությունը: Ինչի± կարող է հանգեցնել դա:
- Իսրայելը վարում է հետաքրքիր քաղաքականություն: Օգնում է Ադրբեջանին եւ միաժամանակ որոշում հայերի Ցեղասպանության ճանաչման հարցը: Հայտնի է, որ Իսրայելի Սենատում ակտիվորեն քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը, եւ մեծեմասնությունը կողմ է նրան, որ Ադրբեջանը ճանաչի Ցեղասպանության փաստը: Իսրայելը նպատակասլաց երկիր է, նրանք չունեին պետություն, բայց ունեին նպատակ, որն էլ իրականություն դարձրեցին` ստեղծելով Իսրայել պետությունը: Իսրայելը այսօր վարում է երկակի քաղաքականություն, օգնում է մեզ բարոյապես, իսկ նյութապես աջակցում է Ադրբեջանին: Այն է` նա Ադրբեջանից գնում է օդանավակայան, որոնք Ադրբեջանում շատ-շատ են, իսկ փոխարենը` գումարի դիմաց նրան ակտիվորեն զինում զինամթերքով: Ի դեպ, Ադրբեջանում գտնվող օդանավակայաններից մեկը գտնվում է ՌԴ-ի ենթակայության տակ, իսկ մերոնք չեն էլ գրում կամ անդրադառնում դրան: Հստակ ասել, թե ինչ քաղաքականություն է ուզում Իսրայելը, դժվար է, քանի որ բացառված չէ, որ պատերազմի ժամանակ նրանք այդ օդանավակայանները կարող են օգտագործել Հայաստանի դեմ:
Զրույցըª ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

