ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ ՍԿՍՎԵՑ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ ՍԿՍՎԵՑ



Կառավարության գործունեության ծրագրի քննարկմամբ նոր Ազգային Ժողովը սկսեց իր պրակտիկ գործունեությունը: Ծրագիրը, ինչպես հայտնի է, երեկ ընդունվեց 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Սակայն նկատենք, որ ինչպես այս առաջին նիստերը ցույց տվեցին, խորհրդարանական կյանքը սկսում է բավականին հետաքրքիր դառնալ:

ԽՈՍՏՈՒՄՆԵ¯Ր ԱՌԱՋԻԿԱ ՀՆԳԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Նախ քննարկված թեմայի մասին: Ըստ ընդդիմության` հիմնական թերությունն այն էր, որ ներկայացված փաստաթուղթը ծրագիր, որպես այդպիսին, դժվար էր համարել: Սակայն այդ փաստաթղթում հիմնականում ձեւակերպված էին քաղաքական ընդհանուր մոտեցումներ, ակնկալիքներ, թե ցանկանում ենք այսինչ-այսինչ ուղղությունները զարգացնել, այսպիսի արդյունքներ ապահովել եւ այլն: Իսկ բուն մեխանիզմները, որոնք պետք է դրվեն այդ ուղղությունները զարգացնելու եւ դրանցից ակնկալվող արդյունքներն ապահովելու հիմքում, հիմնականում ներկայացված չէին: Եվ, բնականաբար, դրանից էլ բխում են տարբեր հարցեր: Օրինակ` ինչո±ւ ըստ ծրագրի պետք է ապահովվի, ասենք, տարեկան տնտեսական 7 տոկոս եւ ոչ, ասենք, 8 կամ 9, ինչո±ւ պետք է աղքատությունը նվազի 8-10 տոկոսային կետով, եւ ոչ 7 կամ 11 եւ այլն: Այսինքն` ինչո±վ են հիմնավորված ներկայացված թվերն ու ծրագրային նպատակները, եւ, որ շատ ավելի էական է, ասենք ֆորսմաժորային իրավիճակներում կամ չկանխատեսված զարգացումների պարագայում ի±նչ լրացուցիչ քայլեր են նախատեսված, որոնք հնարավորություն կտան ծրագիրն ապահովել:
Ու, թերեւս, այդ հաշվարկային, ապացուցողական մասի բացակայությունն է, որ ծրագրի իրատեսական, ոչ իրատեսական լինելու հետ կապված հնչեցին տարաբնույթ մեկնաբանություններ: Կոալիցիան, հասկանալի է, որ ծրագիրը համարում է իրատեսական եւ համապատասխան Հայաստանի տնտեսական պոտենցիալին եւ նույնիսկ` ինչ-որ տեղ հավակնոտ: ՙԱվելի հավակնոտ նպատակներ ենք մեր առջեւ դնում եւ դրա համար ունենք օբյեկտիվ հիմքեր: Մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը մտել է վերականգման փուլ՚,- ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ժառանգական Արմեն Մարտիրոսյանն էլ երեկ հայտարարեց, թե ծրագիրը չի իրականանա: Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հակառակ համոզմունքին է. ՙԵս անգամ մտածել եմ, որ երկրում առկա պոտենցիալի պայմաններում այդ թվերը կարող էին եւ ավելի բարձր լինել: Կառավարությունը լիովին հաղթահարելի նշագիծ է սահմանել, որը 5 տարում կարելի է գերազանցել՚: Փոխարենը դեռ քննարկումների առաջին օրը ԲՀԿ-ի խորհրդարանական խնբակցության անունից հայտարարվեց ողջ կազմով դեմ քվեարկելու մասին... Մի խոսքով` նման հակասական մտքերի պակաս ԱԺ-ում վերջին երկու օրերին չէր զգացվում:
Լավ, մի կողմ թողնենք թղթի վրա գրվածը, առավել եւս, որ Հայաստանի անկախացումից հետո այնքան չքնաղ, սակայն երկրին ոչինչ չտված ծրագրեր ենք տեսել, որ արդեն գեղեցիկ գրվածքներով ոչ մեկին չես զարմացնի: Ծրագրում ներառված թվային մասն ու զարգացումների հիմնական ուղղություններն այս օրերին այնքան է ներկայացվել, որ իմաստ չունի կրկնելը: Ընդհանուր առմամբ` այդ թվերը վատը չեն: Սակայն, Վ. Բոստանջյանի ասածի պես, թերեւս պետք էր էլ ավելի բարձր թիրախներ վերցնել: Թեկուզեւ այս օրինակով փորձենք համոզվել. ծրագրով նախատեսված է ՙպետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում` տարեկան համախառն ներքին արդյունքի 0,3 - 0,4 տոկոսային կետի չափով՚: Մինչդեռ, նկատենք, որ նույնիսկ կառավարության անդամներն են քանիցս հայաստանյան ստվերային տնտեսությունը գնահատել 40-60 տոկոսի կարգի, իսկ ծրագրում հնչում են խոստումներ` ստվերային տնտեսության դեմ բեկումնային պայքար սկսել: Իսկ այդ դեպքում եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը պետք է աճի շատ ավելի բարձր տեմպեր ունենալ, քան ներկայացված 0,3-0,4 տոկոսն է:

ՀՆԳԱՄՅԱԿԸ... 9 ԱՄՍՈՒՄ

Սակայն խնդրին մոտենանք մեկ այլ կողմից: Առհասարակ ի±նչ է իրենից մեր երկրում ներկայացնում կառավարության հնգամյա գործունեության ծրագիր կոչվածը: Նկատենք, որ նախորդ նման ծրագիրն ընդունվել էր... 4 տարի առաջ` 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո: Ինչքանով է այն այս տարիներին կատարվել կամ չկատարվել, հարցի մյուս կողմն է: Հարցն այն է, որ գալիք տարվա սկզբներին նախագահական ընտրություններ են, ապա` կձեւավորվի նոր կառավարություն, որն էլ, ինչպես գործող օրենսդրությունն է պահանջում, կներկայացնի նոր հնգամյա ծրագիր: Եվ նկատենք, որ ոչ մի օրենսդրական պարտադրանք չկա, որ այս ծրագրի չկատարված մասը պետք է անպայման տեղափոխվի հաջորդ կառավարության ծրագիր: Ուրեմն ի±նչ, այս հնգամյա ծրագիրը պետք է իրականացվի 8-9 ամսո±ւմ. դա էլ է, բնականաբար, աբսուրդ: Գլոբալ առումով սովետական հնգամյակներին նմանվող նման երկարաժամկետ ծրագրավորմամբ կամաց-կամաց սկսել են իրենց տնտեսությունը կառավարել աշխարհի շատ երկրներ: Իսկ մեզ մոտ հիմնական տնտեսական քաղաքականությունն ու փաստաթուղթը դեռ մնում է տարեկան պետական բյուջեն, ինչը, հասկանալի է, շատ ավելի լավ են գիտակցում խորհրդարանականները: Եվ այդ առումով մի տեսակ ՙանհասկանալի՚ է այն բուռն բախումները, որի ֆոնին էլ ընթացավ կառավարության ծրագրի քննարկումը: Ընդհանուր տպավորությունն այն էր, որ քննարկվող թեմայի բնույթից ակնկալվող զուտ մասնագիտական քննարկումը հիմնականում քաղաքական հարթությունում էր: Դա էլ կարելի է հասկանալ. նոր ԱԺ-է, շատերն իրենց ի ցույց դնելու, նոր կարգավիճակին հարմարվելու եւ նման տարբեր այլ խնդիրներ ունեն: Սակայն տեսանելի էին նաեւ գլոբալ քաղաքական հակամարտությունների նմանվող դրվագներ...
Սկսենք ԲՀԿ-ից: Մեղմ ասած, տարօրինակ էր Նաիրա Զոհրաբյանի ելույթի, ասենք, այս միտքը. ՙՈրեւէ լրջագույն փոփոխություն չի կատարվել: Նույն թիմը, նույն վարչապետի գլխավորությամբ, նույն քաղաքականությամբ, նույն փիլիոսոփայությամբ հավակնում է շարունակել այն գործը, որում չի հաջողել նախորդ կառավարության ծրագիրը իրականացնելիս՚: Լավ, եթե անգամ մի կողմ թողնենք այն չարչրկված հարցը, որ այդ ՙնույն թիմի՚ կազմում 4 տարի եղել են նաեւ տիկին Զոհրաբյանը եւ իր կուսակցական գործընկերները: Բայց չէ± որ նրախորհրդարանական գործընկերներն ու անձամբ տիկին Զոհրաբյանն է այն նույն 4 տարիներին մշտապես կողմ քվեարկել այդ ՙնույն թիմի՚ ներկայացրած պետբյուջեի նախագծերին, այսինքն` այն փաստաթղթերի, որոնք էլ որոշում էին երկրի ողջ տնտեսության անցուդարձը:
Իսկ ահա ժառանգական Արմեն Մարտիրոսյանն այսպես է մեկնաբանում ԲՀԿ-ի ՙդեմ՚ դիրքորոշումը. ՙԸստ էության, ՙԲարգավաճ Հայաստան՚-ը հանդես է գալիս ոչ թե ամբողջ իշխանության, այլ կառավարության, իսկ ավելի ճիշտ` վարչապետի անձի դեմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչպիսին էլ որ դրանք եղել են, ՙԲարգավաճ Հայաստան՚-ը  ձեւավորել է խորհրդարանում իր մեծությամբ 2-րդ խմբակցությունը եւ կարծում էր, որ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Սակայն դա տեղի չունեցավ եւ հենց դրանով էլ պայմանավորված էր ՙԲարգավաճ Հայաստան՚-ի որոշումը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին՚: Այսինքն, որ ծրագրին դեմ լինելու պատճառը ոչ թե դրա լավ կամ վատ լինելն էր, այլ, պարզապես, քաղաքական հաշվա±րկը: Բայց չէ± որ խոսքը, ի վերջո, մի օրինագծի մասին է, հենց որն էլ, գոնե տեսականորեն, պետք է մատնանշի, թե առաջիկա 5 տարիներին ինչպե±ս է ապրելու երկիրը: Հասկանալի է, միշտ էլ կարելի է ցանկացած տնտեսական փաստաթղթի դեմ քվեարկել: Բայց միայն հենց այդ` տնտեսական բնույթի արմատական անհամաձայնություններից ելնելով, այն էլ, եթե կոմպրոմիսի գնալ հնարավոր չէ: Փոխարենը, երբ տնտեսական ծրագրերը ընդունվում կամ մերժվում են քաղաքական դրդապատճառներից ելնելով, դա չի կարող ոչ մի լավ բան խոստանալ երկրին: Այ, օրինակ ի±նչ պակաս քննադատություն էր ՙամենաազատ դեմոկրատ՚ Ալեքսան Արզումանյանի խոսքը. ՙՎստահ եմ, որ Ձեր տնտեսական բլոկի նախարարները ի վիճակի էին ներկայացնել փաստարկված ու հիմնավորված ծրագիր, այլ ոչ թե նման կենացներով մի փաստաթուղթ: Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, եւ կնունքի ու քեֆերի սեղաններին նման արտահայտություններ ու ցանկություններ հնչում են...՚: Ինչպես ասում են` ամեն մեկն իր ճաշակով ու փչացածության աստիճանով է ընկալում կառավարության ծրագիրը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում