Հունիսի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Էրեբունիի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ՙՀայփոստ՚ բաժանմունքի վրա:
Հարձակումից տուժել են ՙՀայփոստ՚ բաժանմունքի պետ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը եւ Մուշավան թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Փորձեցինք մանրամասներ իմանալ ՙՀայփոստի՚ աշխատակիցներից, որոնք էլ պատմեցին. - Հարձակումը տեղի է ունեցել ցերեկըª ժամը 3-ին: Հարձակվել են բաժանմունքի պետի վրա, սկոչով կապել են բերանը եւ ձեռքերը, որպեսզի ձայն չհանի: Ծեծել, հետո պահանջել են գումար, սակայն բաժանմունքի պետը չի ենթարկվել: Տեսել է, որ պետը ոչինչ չի տա, վերցրել են նրա դրամապանակը, որի մեջ կար Nokia մոդելի հեռախոս: Հետո հասել է Սվետլանան, որն էլ կասեցրել է փախուստը: Տեղեկացանք նաեւ, որ նույն օրը գիշերը ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել եւ ձերբակալել ավազակային հարձակման մեջ կասկածվող 28-ամյա Սահակ Կարապետյանին, որը բնակվում է Բանգլադեշում: Ոստիկանությունից տեղեկացնում են նաեւ, որ ձերբակալելու ընթացքում Սահակը իր մոտ եղած 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին եւ դեն նետել դանակը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Կան տվյալներ, որ խոսքն աննշան վերքերի մասին է: