ՙՙՙՙՙՙՙՙՙՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿԵՆԱՑՆԵՐԸ ՆՈՐԸՆՏԻՐ ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿԵՆԱՑՆԵՐԸ ՆՈՐԸՆՏԻՐ ԱԺ-ՈՒՄ



Ասում են ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան տասը անգամ լսես: Երկու օր է ինչ մեր հայրենակիցները լսում կամ դիտում են կառավարության կողմից ներկայացված նոր ծրագրի քննարկումներն ու ելույթները` խորհրդարանում: Եթե ամփոփելու լինեն քաղաքական ուժերի տրամադրություններն ու տրամադրվածությունները ապա ստացվել է հետեւյալ պատկերը: Նախ նշենք, որ երկու օրվա նիստին այդպես էլ ներկա չգտնվեցին ՙԺառանգություն՚ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները եւ ներկա էր միայն ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով իրեն պարբերաբար միայնակ զգալով հաճախակի լքում էր նիստերի դահլիճը:
Բայց նա իր ամփոփիչ ելույթում հայտարարեց. ՙ20 տարի մենք չենք ունեցել նորմալ իշխանություն՚: Ստացվում է, որ Ռ. Հակոբյանը տարիներ շարունակ աննորմալ իշխանության հյուպատոսն էր Սանկտ Պետերբուրգում:
ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից, 1-ին օրը` ծրագրի ներկայացումից հետո, խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ սկսեցին հարցեր ուղղել պարոն Սարգսյանին եւ ամենաուշագրավն այն է, որ երբ ՀԱԿ խմբակցության անդամ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ամենայն ոգեւորությամբ բարձրաձայնեց իր հարցերը, այդ պահին խորհրդարանում հնչեց ընդմիջման ՙզանգը՚: Դե ինչ արած, այդպես ստացվեց, բայց դա դեռ վերջը չէր: Ընդմիջումից հետո ՀՀ վարչապետը սիրով պատասխանեց Ն. Փաշինյանի հարցերին, որը սակայն, բնականաբար, չբավարարեց ՀԱԿ անդամին: Ինչեւէ, հնչեցին հերթական հարցերն ու պատասխանները, որից հետո սկսեցին ելույթ ունենալ տարբեր պատգամավորներ` արտահայտելով իրենց կարծիքները, մոտեցումները կառավարության նոր ծրագրի մասին: Իսկ այս դեպքում ամենաուշագրավն էր ԱԺ ԲՀԿ քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ չափազանց ընդդիմադիր կեցվածքն ու ելույթը, այն կարգի, որ խորհրդարանում արմատական ընդդիմություն ներկայացնող ՀԱԿ-ը անգամ նման բացասաբար չէր տրամադրված կառավարության նոր ծրագրին, չնայած որ առաջին ընդմիջումից հետո ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ կուլիսներում կիսացածր ձայնով հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ծրագրին:
Իր ելույթի ժամանակ տիկին Զոհրաբյանը բարձրաձայնեց ու հիշատակեց մի բան, որի պահպանման ժամկետն արդեն վաղուց էր անցել: Վերջինս, չգիտես ինչու, հիշեց 2009 թվականի 14 տոկոս տնտեսական անկման մասին, այն էլ այն դեպքում, որ հենց այդ տարի, աշխարհում տիրում էր համաշխարհային ճգնաժամ: Դեռ սա էլ մի կողմ թողնենք, մի հարցնող լինի, բա էդ ո±ւր էր ԲՀԿ-ն 2009 թվականին, երբ գրանցվեց մեր երկրում տնտեսական անկում, ո±ւր էին ԲՀԿ նախարարները, եւ, առհասարակ, ինչո±ւ սկսած այդ թվականից մինչ 2012 թվականի կառավարության նոր ծրագրի ներկայացնելը մի բառ անգամ չխոսվեց ու չհիշատակվեց Հայաստանում գրանցված 14 տոկոս տնտեսական անկման մասին: Սրանք հարցեր են, որոնք պահանջում են պատասխաններ: Սակայն ամենացնցողը Զոհրաբյանի ինքնախոստովանությունն է, որ իրենց իշխանության օրոք գրանցվել է կոռուպցիայի աճ:

ՙՈՐՁ ԿՈՎԵՐԻ՚ ՄՈՀԻԿԱՆԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ի դեպ, մոռացանք նշել, որ մինչ Ն. Զոհրաբյանի առավել քան ռմբարկու ելույթը, իր անհասկանալի խոսքով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ անդամ եւ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ով կարծես մրցակցության մեջ էր մտել ներկայիս վարչապետի հետ, եւ փորձեց մի մեծ ու խուճուճ դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչպես է պետք կառավարել կառավարությունը, եւ ընթացքում հուշեց ներկայիս վարչապետին, որ երկրում կան 74 հազար գործազուրկներ, բայց, չգիտես ինչու, կառավարությունը ներկայացրել է 100 հազար աշխատատեղ բացելու մտադրություն: Այ մարդ, դե թող շատ լինի, քիչ չլինի, քիչ են անում ասում եք քիչ է, շատ են անում էլի վա±տ եք զգում: Ինչեւէ, շարժվենք առաջ ու ասենք, որ ելույթ ունենալու համար գրանցված Նիկոլ Փաշինյանի բախտը երկրորդ անգամ չբերեց: Պատգամավորը միտինգյան ոգեւորությամբ, երբ սկսեց իր ելույթը, այդ պահին կրկին հնչեց երկրորդ ընդմիջման ՙզանգը՚ եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նկատելով պարոն Փաշինյանի խռոված ու զարմացած հայացքը, բարյացակամորեն նշեց, որ օրակարգն է պահանջում այդպես եւ, որ ելույթը կշարունակեն լսել ընդմիջումից հետո:
Իսկ ահա երեկ, երբ արդեն պետք է տեղի ունենար քվեարկությունը, կրքերը մի փոքր ավելի թեժացել էին եւ տվյալ պարագայում ՀԱԿ-ը արդեն խուճապի մեջ էր: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը քանի որ նվիրված էր բացարձակապես մեր երկրի բնությանն ու կենդանական աշխարհին, ցավով նշում էր, որ արդեն անհնար է փրկել մեր բնությունը: Նա նույնիսկ Սյունիքում ապրող երեխաների մազերի մեջ ինչ-որ օտարածին երեւույթի է հանդիպել, որի մասին բարձրաձայնելուց միայն ինքը հասկացավ, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ահա մեր կառավարությունն այդ մասին անգամ չի հիշատակել ծրագրում: Ամոթ, ամոթ մեր կառավարությանը: Տիկին Սարգսյանը հավանաբար մոռացել է, կամ հիշողության հետ խնդիրներ ունի, մոռանալով այն տարիները, երբ այդ նույն ՀՀՇ-ները մարդկանց դրդում էին միլիոնավոր ծառեր հատելուն: Ինչեւէ, ելույթի ժամանակ դահլիճը լքեցին ՙԱզատ դեմոկրատները՚ եւ միայն վերադարձան այն ժամանակ, երբ ավարտվեց բնապահպանական ելույթը:

ԿԵՆԱՑԱՍԵՐ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Իր հերթին ՙԱզատ դեմոկրատ՚ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ բոլորին զվարճացրեց ամեն ինչի մեջ կենացներ լսելու իր զարմանահրաշ ունակությամբ, երբ նա հայտարարեց, որ առաջադրված ծրագիը ծրագիր չէ, այլ կենացների հավաքածու: Բացի այդ, Արզումանյանն ապշեցրեց այն նորամուծությամբ, թե. ՙԿառավարության ֆունկցիան չէ խթանել ծնելիությունը՚: Բացի այդ, դեմոկրատ Ալիկը շատ էր վհատված, թե ինչու չի փակվում ատոմակայանը:
Իսկ ահա ՀԱԿ անդամներ  ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, խորհրդարանի ամբիոնը վերածել էին միտինգի տեղի, մոռանալով, թե որտեղ են գտնվում, ինչի համար եւ ինչ պետք է անեն: ՀԱԿ համակարգողը ելույթի վերջում հիշեցրեց առաջիկա իրենց հանրահավաքի մասին, նշելով` օրը, տեղն ու ժամը, իսկ ՀՀՇ նախագահը հաթաթա տվեց կառավարությանը, մատը թափ տալով ասաց. ՙՄենք ձեզ ասում էինք չէ±, որ ձեզ համար հեշտ չի լինելու, դուք դրան պիտի պատրաստ լինեք՚: Այ մարդ, խոսում ես, լավ ես անում, բա մա±տդ ինչու էս թափ տալիս` էդ չե±նք հասկանում: Իսկ պարոն Ջհանգիրյանը մի շնչով արտահայտեց այն, ինչ արտահայտում է միշտ հանրահավաքների ժամանակ, որ օրենքն անկատար է, մարդկանց թալանում են, արդարություն չկա: Բա իհարկե արդարություն չկա, պարոն Ջհանգիրյան, եթե արդարություն լիներ, ուրեմն դուք ընդհանրապես չպետք է խոսեիք թալանից, կոռուպցիայից ու հատկապես` օրենքից:Ամենատխուրը եւ մտազբաղը, պարզվեց, ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆՆ էր: Նա ելույթ ունենալիս խոստովանեց, որ երեք օր ու գիշեր մտածում էր, թե ինչ խոսի կառավարության ծրագրի հետ կապված: Բայց դե հիմա, որ եկել հասել էր ամբիոնի մոտ, պիտի խոսեր, ու վերջը խոսեց ու մաղթեց կառավարության նոր ծրագրին բարի կատարում եւ սկսեց պատմել այն մասին, թե ինչ է կատարվում մեր խեղճ ու կրակ երկրում: Փաստորեն պարոն Արսենյանենք, երբ հաճախում են մարզեր, այդ այցելություների ընթացում ներկա են գտնվում բացառապես կանայք եւ տարեցներ: Այս կապակցությամբ պարոն պատգամավորի սիրտը շատ է ցավում ու չգիտի ինչ անի: Լավ, մինչեւ Արսենյանը կմտածի, թե ինչ անի, մենք շարժվենք առաջ ու ասենք, որ պարոնայք դաշնակների կարծիքով այս ծրագիրը ճիշտ եւ ճիշտ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է: Այ մարդ, դե դուք էլ եք հետաքրքիր, բա հո ձեր ծրագիրը չէր լինելու, դհոլ-զուռնա զարկելով ու ՙհայ ֆիդայի՚ երգելով:
Ամենախրատական ելույթը ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆՆ էր, ով պարզապես որոշ քաղաքական գործիչների հորդորեց անկախ քաղաքական կամ կուսակցական պատկանելությունից անցնելիս բարեւ տալ, իսկ հաց ուտելիս միմյանց բարի ախորժակ մաղթել, որը կնպաստի բարիդրացիական հարաբերություններ ստեղծելուն կամ կառվարության ծրագիրը համատեղ ուժերով իրագործելու հարցում:
Իր ամփոփիչ ելույթում ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐԻՉԸ ընդդիմությանը ոգեւորեց նրանով, թե. ՙՄենք ձեր խոստումներն էլ ենք կատարելու՚: Իսկ ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կատակով զգուշացրեց պարոն Սահակյանին, թե նման բաներ ասել պետք չէ, քանի որ. ՙՄեզ մեղադրելու են նաեւ իրենց խոստումները չկատարելու մեջ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում