ՙՙՙՙՙՙՙՙՙՙՊԱՐՈՆԱՅՔ ԼԻԲԵՐԱԼՆԵՐ, ԴՈՒՔ ՄԵԶ ԹՈՂԵՑԻՔ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔ՚ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 21.06.2012 ՀՀ ԱԺ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՙՊԱՐՈՆԱՅՔ ԼԻԲԵՐԱԼՆԵՐ, ԴՈՒՔ ՄԵԶ ԹՈՂԵՑԻՔ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔ՚
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
21.06.2012 ՀՀ ԱԺ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի գործընկերներ, նշեմ, որ ես կողմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ այն ամբողջությամբ համընկնում է ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանը:
Ցավոք, այս երկու օրերի ընթացքում այստեղ շատ քիչ են քննարկվել ծրագրի կոնկրետ կետերը, սակայն մենք պետք է հենց այս փաստաթուղթը քննարկեինք, այլ ոչ թե ծավալվեինք քաղաքական ոլորտներում: Իսկ փաստաթուղթը ասում է հետեւյալը. օրինակª որպես կառավարության ծրագրի իրագործման հիմնական արդյունք նշված է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումը: Ով է դրան դեմ: Կամ ո±վ է դեմ, որպեսզի մենք զարգացնենք նախադպրոցական կրթությունը, բարձրացնենք 135 տոկոսով կենսաթոշակները, ստեղծենք 100 հազարից ավելի աշխատատեղեր: Այդ նպատակները, որոնք առաջադրել է կառավարությունը, գովելի են եւ օգտակար մեր ժողովրդի համար: Սակայն քննարկումը գնաց ոչ թե այս նպատակների, այլ նախորդ կառավարության արած-չարածի վերաբերյալ: Եվ զարմանալի դրույթներ հնչեցին մեր գործընկերների ելույթներում: Մասնավորապես, զարմացրեց մեր հարգարժան գործընկեր ԲՀԿ-ի դիրքորոշումը, երբ նրանք հայտարարեցինª նախորդ քաղաքական թիմը ձախողվել է: Բայց չէ± որ նախորդ քաղաքական թիմում ԲՀԿ-ն զբաղեցնում էր շատ կարեւոր եւ պատասխանատու դիրքեր: Եվ եսª որպես ՍԻՄ-ի ներկայացուցիչ, որը նոր քաղաքական ուժ է խորհրդարանում, կարող եմ հարցնել ԲՀԿ-ին, իսկ արդյոք վերջին 5 տարիների ընթացքում, որոնք դուք եք համարում ձախողվածª բարձրացրե±լ եք ձեր անհամաձայնության ձայնը կառավարության նիստերին, Ազգային ժողովում կամ մամուլում:
Էլ ավելի ինձ զարմացրեց ընդդիմության դիրքորոշումը: Ես ձեր տեղը չէի հիշի պատմությունը, իսկ դուք կոչ եք անում հիշողություն ունենալ: Մեր ժողովուրդը շատ լավ է հիշում պատմությունը եւ ես ֆարս եմ համարում, երբ ընտրակեղծարարներըª այսինքն ՀՀՇ-ն, այսօր խոսում են ընտրություններում կեղծիքների մասին: Եթե պետք է, ավելի մանրամասն կարող ենք հիշեցնել, կոնկրետ օրերով, ժամերով, դեպքերով, ձերբակալվածներով եւ ընտրություններում մասնակցությունից զրկվածների անուններով: Իսկ երբ ընդդիմությունը խոսում է կառավարությունում հին ու նոր դեմքերի մասին, տպավորություն է ստեղծում, որ ընդդիմության շարքերում նստած են մարդիկ, ովքեր առաջին անգամ են հայտնվել խորհրդարանում, երբեք չեն եղել կառավարությունում կամ քաղաքականության մեջ, եւ հենց նոր են դուրս եկել ժողովրդի ծոցից ու հրամցնում են մեզ այն պարզ իրողությունները, որ ժողովուրդը վատ է ապրում: Մենք բոլորս գիտենք խնդիրները, դժվարությունները, որոնց առջեւ հայտնվել է մեր ժողովուրդը: Սակայն ո±վ է ստեղծել այդ դժվարությունները, ո±վ է բերել-հանգեցրել այս իրավիճակին: Արդյոք ներկայիս կառավարությունը ստացե±լ էր նույն ժառանգությունը, ինչ դուք 1990 թվականինª ծաղկող տնտեսություն, բարձր մակարդակի գիտություն ու կրթություն: Սա± են ստացել ձեզանից հետո:
Նշենք, որ ներկայիս մեծ դժվարությունների առաջին պատճառը բյուջեն է, քանի որ առանց համապատասխան բյուջետային մուտքերի մենք չենք կարող իրականացնել բոլոր անհրաժեշտ ծրագրերը: Սակայն բյուջեն քայքայվեց 90-ականներին անմիտ սեփականաշնորհման արդյունքում կործանված տնտեսության պատճառով: Ոչնչացվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: Հայաստանի տնտեսությունը մի քանի տարիների ընթացքում նահանջեց մինչեւ 1965-70 թվականների մակարդակը:
Այստեղ խոսվեց ծնելիության մասին: Հիշեցնենք, որ 1990 թվականին ունեինք 81 հազար ծնված երեխա, 5 տարի հետո երկու անգամ նվազեց այդ թիվը: Այնուհետեւ հասավ գրեթե 30 հազարի: Ո±վ է պատասխան տալու:
Արտագաղթի մասին. 860 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներովª 1 մլն մարդ արտագաղթեց 90-ականներին: Այդ ժամանակ արտագաղթեցին ամենաակտիվ, կրթված մեր հայրենակիցները: Իսկ այսօր մենք ունենք բարձրորակ ինժեներների, կրթության, մշակույթի ոլորտի գործիչների պակաս: Ով է ասում, որ այսօր չեն գնում: Սակայն եթե համեմատենք տեմպերը եւ սոցիալական կազմը, ապա դուք կհասկանաք որտեղ է այսօրվա դժվարությունների արմատը: Խոսում եք աղետի գոտուց, իսկ ո±վ էր դուրս վռնդում այնտեղից ԽՍՀՄ տարբեր ծայրերից օգնության եկած շինարարներին: Այնպես որ, պարոնայք ՀՀՇ-ականներ, լավ կլինի չհիշեցնեք ձեր օրոք կատարվածը:
Այնուամենայնիվ, վերադառնանք ներկայացված ծրագրին, որտեղ կան շատ կարեւոր նոր սկզբունքներ: Պետք է ողջունել պետության ակտիվ մասնակցությունը արդյունաբերական քաղաքականության մեջ: Պարոնայք լիբերալներ, երբ որ դուք թողեցիք ամեն ինչ ինքնահոսի, ստացանք քանդված տնտեսություն, ոչնչացված տարածք: Այո, պետությունը պետք է անմիջականորեն զբաղվի արդյունաբերությամբ, պետք է ուղղակիորեն ներդրումներ կատարի: Սա է այսօրվա տնտեսության զարգացման համաշխարհային տենդենցը: Ֆիզիկական էկոնոմիկայի սկզբունքները պետք է դարձնենք հիմք մեր տնտեսության վերականգնման համար: Իսկ ծայրահեղ լիբերալները պետք է հիշեն իրենց կատարած ավերածությունները եւ հերիք է խորհուրդ տաք սուբսիդավորել սպառողին, այլ ոչ թե արտադրողին: Մենք պետք է պետականորեն գործուն եւ արդյունավետ օգնություն ցուցաբերենք մեր արդյունաբերությանը:
Եվս մեկ թեզ պետք է փաստենք, այն, որ այսօր նոր խորհրդարանում այսպիսի բազմաբովանդակ բանավեճ է ծավալվում, դա այն քաղաքականության արդյունք է, որը հռչակվել է երկրի Նախագահի, կառավարության, ՀՀԿ-ի կողմիցª բիզնեսը եւ քաղաքականությունը միմյանցից տարանջատելու ուղղությամբ:
Ծրագրի կետերից հատկապես ողջունում ենք տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՎՐԱԶԵՍԻ ուղղությունը: Ողջունում եմ կրթության ոլորտում դասագրքերի ու ուսումնական ծրագրերի բարելավման ուղղությունը առավել եւս, որ որոշ մասնավոր դպրոցներ չեն բավարարում ազգային դաստիարակման կոնցեպցիային: Մշակույթի ոլորտում կարեւորում եմ այն դրույթը, ըստ որի, պետական պատվերի տեղադրումը պետք է նպաստի ազգային արժեքների տարածմանը: Այո, դիտելով մեր հեռուստաեթերը, ֆիլմերը, թատերական ներկայացումները, երբեմն չես հասկանում, թե ինչու է դա կոչվում հայկական եթեր: Մենք պետք է մաքրենք մեր եթերը, իսկ հոգեւոր սնունդը պետք է հիմնվի ազգային արժեքների վրա:
Շնորհակալություն:

