ՙՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ՚



Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կառավարության կողմից ներկայացված նոր ծրագրի քննարկումները եւ քվեարկությունը: Արդեն հայտնի է, որ 72 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ քվեով կառավարության նոր ծրագիրը արժանացել է հավանության: Սակայն մինչ քվեարկությունը, տարաբնույթ ելույթներից ու կարծիքներից արդեն իսկ պարզ էր, թե որ քաղաքական ուժը ինչպես է քվեարկելու: Արդեն երկրորդ օրն է ինչ խորհրդարանում իրեն այլընտրանքային ուժ ներկայացնող ԲՀԿ-ն ամենաընդդիմադիր ելույթներն է ունենում, իսկ ՀԱԿ-ի ելույթներում գերիշխում էր նոստալգիկ տրամադրությունները` անընդհատ հիշատակելով անցած-գնացած օրերը եւ մոռանում էին, որ պետք է խոսվի կառավարության ծրագրերից: Իսկ ահա, խորհրդարանում այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներից ԱԺ ԲՀԿ քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, այս օրերին իր հայտարարություններում նշել է. ՙՈմանք իրենց ճղճղում են, բայց կապեր են հաստատում կառավարության հետ, իսկ մենք ճիշտ քննադատություններ ենք կատարում՚: Այս եւ այլ հայտարարությունների հետ կապված դիմեցինք հենց տիկին Զոհրաբյանին:
- Կարո±ղ եք նշել այն քաղաքական ուժի կամ գործչի անունը, որոնք, ըստ Ձեզ, սերտ կապերի մեջ են կառավարության հետ, բայց իրենց ընդդիմադիր են համարում:
- Այս պահին չէի ցանկանա կոնկրետ անուններ հնչեցնել, ես պնդում եմ իմ դիրքորոշումը, եւ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց հորջորջում են ընդդիմություն, բայց իրականում շատ հստակ պորտալարով կապված են համապատասխան շենքի հետ, քաղաքական ուժեր, որոնց համամասնական ցուցակները ճշգրտվել է կոնկրետ շենքում, այնուհետեւ ընտրություններից հետո դուրս եկած պատգամավորների անձեր ճշգրտվել են որոշակի հաստատությունում, այսօր ԱԺ-ի ամբիոնից հորջորջում են ընդդիմություն: Անհրաժեշտության դեպքում ես կնշեմ, թե որ քաղաքական ուժին նկատի ունեմ:
- Տիկին Զոհրաբյան, այս օրերին, ԲՀԿ անդամները եւ մասնավորապես Դուք բավականին ընդդիմադիր կեցվածքով եք ելույթներ ունենում, հայտարարություններ կատարում, բացարձակ հավանություն չեք տալիս կառավարության ծրագրերին: Այդ դեպքում, ինչո±ւ Ձեզ ընդդիմադիր չեք հռչակում:
- Մենք լուրջ այլընտրանք ենք, եւ այն ինչ ես ասում եմ, դա շատ ավելի լուրջ է, քան նրանք, որ հայտարարեցին, որ ընդդիմություն են, որովհետեւ ես ասացի, որ կարող ես լինել ընդդիմություն, բայց իշխանության հետ անընդհատ եւ մշտապես, բոլոր ժամանակներում գործարքի գնաս: Իսկ ԱԺ-ի կանոնակարգում իմպերատիվ պահանջ չկա, որ դու պարտավոր ես նման հայտարարություն անել, ով ցանկանում է օգտվել ընդդիմության համար ԱԺ-ի օրենքով սահմանված արտոնություններից, այն է` հարցերի ժամանակ ունենալ առաջնահերթություն, նրանք կարող են հայտարարել: Մենք նման խնդիր չունենք եւ գործելու ենք օբյեկտիվ կառուցողական դաշտում: Երկու օր առաջ մեր հասցեին մեղադրանք հնչեց, թե ինչու ԲՀԿ-ն, որը դեմ է կառավարության ծրագրին, պատրաստվում է կողմ քվեարկել կառավարության բերված մի նախագծին, այն է` Սեւանից որոշ քանակով ջուր բաց թողնելուն: Ես ասում եմ, որ մեր տարբերությունը այն քաղաքական ուժերից, որոնք իրենց ընդդիմություն են հռչակում, մենք ինքնանպատակ չունենք ընդդիմանալ միայն այն պատճառով, որ ծրագիրը բերել է կառավարությունը, եւ ռելսերի վրա չենք պառկելու միայն նրա համար, որ դրա հեղինակը մենք չենք, այլ կառավարությունը: Այո, մենք գտնում ենք, որ այս տարի, որը իրապես չորային տարի է, լինելով մարզերում քարոզարշավին, հանդիպել ենք ժողովրդի հետ, տեսել ենք, թե որքան կարեւոր խնդիր է ոռոգման ջուրը, գտնում ենք, որ դա պարտադրված ու անհրաժեշտ քայլ է: Եվ դեմ քվեարկել միայն այն պատճառով, որ այդ նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, ապա մենք կնմանվենք այն քաղաքական ուժին, որոնք տարիներ շարունակ տեսել են, թե ինչպես են այս ամբիոնից բղավում, պառկում ռելսերի վրա, իսկ օրվա երկրորդ կեսին գնում համապատասխան շենք ու ստանում իրենց վճարը:
- Դուք նաեւ նշել, եք, որ 2008-12թթ. քաղաքական թիմը հաջողված չի եղել, չնայած որ այդ նույն ժամանակաշրջանում ԲՀԿ-ն համարվել է խոշոր քաղաքական թիմի ներկայացուցիչ եւ պատասխանատու: Չե±ք կարծում, որ եթե չի կայացել այդ թիմը, ուրեմն ԲՀԿ-ն եւս ունի թերություններ:
- Այո, մենք ասել ենք, որ մեր պատասխանատվության բաժնից երբեք չենք հրաժարվելու եւ միշտ պատրաստ ենք մեր չափով կրել պատասխանատվություն, բայց նիստի ժամանակ հնչեցին ելույթներ, որի հետ կապված նախ ես խորհուրդ եմ տալիս, որ մենտորական տոնով ինչ-որ դաստիարակչական ելույթներ չհնչեցնել, խորհուրդ եմ տալիս ավելի կոռեկտ ու զուսպ լինեն իրենց գնահատականներում, բայց որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է ԲՀԿ-ն վերցնի ավելի մեծ պատասխանատվություն, քան ունեցել է իրական լիազորություն եւ քան ունեցել է որոշում ներկայացնելու վրա ազդեցություն:

Կառավարության նոր ծրագրի տարաբնույթ գնահատականների ու ելույթների հետ կապված զրուցեցինք ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:
- Քննարկումները ինձ վրա դրական տպավորություն են թողնում, բացառությամբ մեկ-երկու ելույթի, եւ մենք կարողացանք խուսափել անձնական վիրավորանքներից, ագրեսիայից, չնայած որ քաղաքական ամբողջ ներկապնակը չխուսափեց պոպուլիզմից, սուբյեկտիվությունից, բայց դրանք քաղաքական պայքարում ընդունելի, կամ հանդուրժելի խնդիրներ են: Անհանդուրժելի են վիրավորանքը, բացահայտ սուտը, չարությունն ու անհանդուրժողականությունը: Կարծում եմ, որ այս փորձության շնորհիվ խորհրդարանը կոփվեց, որովհետեւ կարեւորագույն քաղաքական փաստաթղթի քննարկման մասնակցում են քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ ավանդական ուժերը, բացառությամբ Կոմկուսի, որը չանցավ խորհրդարան եւ վստահ եմ, որ կառավարության ծրագիրը արժանանալու է հավանության, իսկ գալիք տարիներին մեզ սպասվում է հետաքրքիր աշխատանք քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք կան խորհրդարանում:
- Պարոն Աշոտյան, Նարիրա Զոհրաբյանը ասել է, որ 2008-12թթ. քաղաքական թիմը կայացած չի եղել: Ի±նչ կասեք այս մասին:
- Ես իմ գնահատականը արդեն ասել եմ, եւ ԲՀԿ-ն իշխանության մեջ է եղել 2007-2012թթ. եւ հարյուր տոկոսանոց իշխանություն է եղել այդ հինգ տարիների ընթացքում: Այդ հայտարարությունները համարում եմ քաղաքական պայքարի միջոց, որի տակ լուրջ փաստարկների դաշտ չկա, որովհետեւ լինելով իշխանության մեջ, ունենալով չորս նախարարներ, բազմաթիվ փոխնախարարներ, մարզպետներ, տնօրինելով պետական բյուջեի 35 տոկոսը եւ նման հայտարարություն` ավելի լուրջ քաղաքական նստվածք ու հետեւանքներ չեն կարող ունենալ:
- ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, իր ելույթի ժամանակ, կառավարության աշխատանքը համեմատեց թուրքերի եւ Շահ Աբասի հետ: Ինչպե±ս կմեկնաբանեք:
- Ես չեմ ցանկանում մեկնաբանել առանձին պատգամավորների ելույթները, ես չեմ կարծում, որ Գուրգեն Արսենյանը դա էր ուզում ասել, որովհետեւ նա մի քանի անգամ ելույթում խնդրեց իրեն ճիշտ հասկանալ եւ հասկանալ, որ դա բարեկրթություն է:
- Այսինքն` Շահ Աբասի կամ թուրքի հետ համեմատելը բարեկրթությո±ւն եք համարում:
- Լավ կլինի իրեն հարցնեք, իսկ մենք, եթե տեսնենք, որ դա գործելաոճ է, ապա, բնականաբար, մեր արձագանքը կլինի համարժեք: Ես կարծում եմ, ճիշտ ընկալեցի պարոն Արսենյանի ելույթը` որպես քաղաքական գործչի, եւ հուսով եմ, որ նա եւս որպես քաղաքական գործիչ ճիշտ ընկալեց իմ ելույթը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում