ՙՙՙՙԻՀԱՐԿԵ, ԵՍ ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԵԻ՚
Արխիվ 12-16ՙԻՀԱՐԿԵ, ԵՍ ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԵԻ՚
Արդյոք նախորդ հինգ տարիների քաղաքական թիմը կայացած չէ, ինչպես հայտարարել է ԱԺ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, եւ արդյոք ԲՀԿ-ն լինելով այդ նույն ՙչկայացած՚ քաղաքական թիմում կրում է ավելի նվազ պատասխանատվություն, քան մյուս թիմերը եւ, ի վերջո, միթե այդքան ՙքըխ՚ է կառավարության նոր ծրագիրը, որին այդքան ընդդիմացավ ԲՀԿ-ն: Սրանք հարցեր են, որոնք պահանջում են տրամաբանական պատասխաններ, եւ, այդ կապակցությամբ, ՙԻրավունք՚-ը զրուցեց 4-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ, ով հանդիսացել է նախորդ հինգ տարիների ակտիվ քաղաքական գործիչ եւ նույն թիմի անդամ:-Ես չեմ մտածում, որ նախրոդ հինգ տարիները, քաղաքական թիմի առումով, եղել են ձախողված: Բայց անկեղծ ասած ես չեմ հասկանում քաղաքական թիմ ասելով ինչ նկատի ունի Ն. Զոհրաբյանը, բայց, այնուամենայնիվ, բացարձակապես համաձայն չեմ նրա հետ, եւ չեմ կարծում, որ նրա ասածները հիմք ունի եւ համապատասխանում է իրականությանը: Մենք ունեցել ենք այնպիսի քաղաքական թիմ կամ համակարգ, որպիսին որ կարող էինք ունենալ: Եվ ընդհանրապես, խոսքը ոչ միայն քաղաքական համակարգին է վերաբերվում, այլ ցանկացած պարագայում մեր ունեցած վիճակների վերաբերյալ, երբեւիցե պետք է պեսիմիստական մտքեր չարտահայտել: Բացի այդ, ոչ միայն մենք, այլ բոլորը ունենում են այն ինչ որ այդ պահին պետք է ունենային ու չէին կարող այլ բան ունենալ: Ինչ վերաբերվում է ՀՀ քաղաքական դաշտին, կամ խորհրդարանական թիմին, ապա մի±թե Ն. Զոհրաբյանը պետք է ասեր, որ այն չհաջողված էր, իսկ ես ասում եմ, որ հաջողված էր:
- Այնուամենայնիվ այդ հայտարարությունը կատարում է ԱԺ-ում ԲՀԿ քարտուղարը, ու չենք կարծում, որ դա միայն իր մտածածն է:
- Ես կարծում եմ, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է:
- Իսկ եթե Դուք մասնակցեիք կառավարության նոր ծրագրի քվեարկությանը, դե±մ, թե± կողմ կքվեարկեիք:
- Իհարկե կողմ կքվեարկեի, որովհետեւ մեր գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը ասում է, որ սուտի ընդդիմադիր չի լինում, ընդիմադիր է լինում այն ուժը, ով այլընտրանք է ներկայացնում: Իսկ եթե դա չկա եւ պարզապես վերցնել ու ասել, որ վատն է` դրանից հեշտ գործ չկա: Իսկ ի±նչն է վատը` ես չեմ հասկանում կամ եթե այդպես է, գնացեք լավը բերեք:
- Պարոն Բոստանջյան, ՙԲարգավաճ Հայաստանը՚ այսօր հայտարարում է, որ իրենք այլընտրանքային ուժ են խորհրդարանում, կարո±ղ եք ասել, թե ի±նչ է դա նշանակում ըստ Ձեզ:
- Ես կարծում եմ, որ նման բան չի լինում, իսկ այլընտրանք ասելով ես նկատի ունեի ծրագրի առումով, այլ ոչ թե ուժի: Միգուցե նրանք այսօր խորհրդարանում շատ են եւ շատի մտքերը, որպես կանոն, պայծառ է լինում, ես չեմ կարող ասել: Ես հրավիրում եմ բոլորին, որ սիրեն այս երկիրը, նպաստեն ամեն լավին, առաջադիմականին, իսկ առանձին կամ անձնական սուբյեկտի նպատակների հետապնդումները միշտ էլ հղի են հետեւանքներով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

