Երեկ Աբովյան քաղաքից ոչ հեռու` ՙՕջախ՚ ռեստորանի մոտ տեղի է ունեցել ավտովթար: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից ուսանողներին անվճար սպասարկող ՙՊԱԶ՚ մակնիշի ավտոբուսը բառացիորեն մխրճվել էր ՙՋիպ՚-ի մեջ:
Հայտնի է, որ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ութ տուժած, իսկ ավտոբուսի վարորդը տեղափոխվել է Երեւան: Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք հավելյալ տեղեկություններ պարզել ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ. - ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մարմնավորում են բազմաթիվ ու բազմապիսի մարդիկ, ովքեր գուցե հետաքրքրվել են, ովքեր միգուցեեւ զբաղվում են այդ հարցով: Ինչքան, որ հասցրել եմ տեղեկանալ մամուլից ու հետաքրքրվող գործընկերներից, այդպես էլ չեմ հասկացել, թե դա ԲՀԿ-ի± ավտոբուսն է, թե ԲՀԿ-ի ավտոբուսը հարեւանությամբ է եղել: Միայն տեղյակ եմ, որ կան վիրավորներ, որոնցից մեկը համեմատաբար ավելի ծանր վիճակում է, մյուսներն` ավելի մեղմ: Դժբախտ պատահար է, որը կարող է լինել Ձեր թե մեր, թե որեւէ այլ կուսակցությունում: Ցավում եմ ցանկացած դժբախտ պատահարի արդյունքում տուժածների համար եւ, հնարավորության դեպքում, պատրաստ եմ անձամբ օժանդակել ինչով կարող եմ: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ