ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ԵՎ ԱԺ-ԻՑ ԴՈՒՐՍ

Արխիվ 12-16

ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ԵՎ ԱԺ-ԻՑ ԴՈՒՐՍ



Ինչպես եւ սպասվում էր, կառավարության ծրագիրն ընդունվեց 75 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայնով: Բնականաբար, պետք է ընդունվեր, քանի որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին ունեն 76 քվե: Սակայն տվյալ դեպքում հետաքրքրական է քաղաքական ուժերի դիրքավորումը, որը, թերեւս, ցույց է տալիս դրանց վարքագծի հիմնական միտումը առաջիկա մի քանի ամիսներին` նախագահական ընտրություններին ընդառաջ:

ՀՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շեշտեց, որ այլ քաղաքական ուժերի որեւէ բանում համոզելու ցանկություն չկա, ու, խոշոր հաշվով, այդքան էլ կարեւոր չէ, թե ով ինչպես է քվեարկելու: Նա նաեւ դիտարկում արեց, որ ընդդիմադիրների ելույթները շատ են նմանվում նախորդ տարիների ընդդիմության ելույթների ֆոնոգրամային:
Բայց կարեւորը, փաստորեն, խորհրդարանում փոխված մթնոլորտ է: Ի տարբերություն նախորդ խորհրդարանների` այս անգամ գործնականում բացակայում էր այնպիսի երեւույթը, ինչպիսին էր ճնշման գործադրումը այլ քաղաքական ուժերի նկատմամբ:
ԲՀԿ ներկայացուցիչները, այդ թվում` եւ խոշոր բիզնեսմենները հանգիստ հանդես էին գալիս կառավարությանը քննադատող ամենասուր ելույթներով: Այդպիսի բան անպատկերացնելի էր Ռոբերտ Քոչարյանի ու, առավել եւս, ԼՏՊ-ի իշխանավարման տարիներին: Այսինքն` առաջին անգամ է, որ ընդդիմադիր կարծիք ունենալու համար չկա սպառնալիք, որ այն արտահայտողի բիզնեսը քարուքանդ կարվի կամ կլինեն այլ այդպիսի անախորժություններ:
Ըստ էության` նաեւ միանգամից ի հայտ եկավ եւ ՀՀԿ-ի խորհրդարանական հիմնական կորիզը: Մանրակրկիտ ելույթներով ՀՀԿ-ի դիրքորոշումը ներկայացրին ՀՀԿ-ական հանձնաժողովների նախագահները եւ ՀՀԿ-ի հետ դաշինքում գտնվող կուսակցությունների առաջնորդները` ՙԱզգային միաբանության՚, ՍԻՄ-ի եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդները, ովքեր միաժամանակ արտահայտեցին եւ իրենց կուսակցությունների դիրքորոշումները: Այսինքն` պարզ է, թե օրենսդրական աշխատանքում ՀՀԿ խմբակցության ՙտոնուսը՚ ովքեր են հիմնականում ապահովելու:
Իսկ ընդհանուր առմամբ` միանգամից նկատելի էր, որ այս խորհրդարանը իր դինամիզմով եւ որակով, որպես ներկայացուցչական մարմին, նախորդ խորհրդարաններից զգալիորեն առաջ է:

ԻՆՉՊԵՍ Է ԴԻՐՔԱՎՈՐՎԵԼ ԲՀԿ-Ն

Ինչքան էլ տարօրինակ լինի, սակայն ամենասուր ընդդիմադիր ելույթները հնչում էին ոչ թե ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ ներկայացուցիչների շուրթերից, այլ` ԲՀԿ-ականների, որոնք իրենք իրենց պաշտոնապես չեն հռչակում ընդդիմություն եւ սեփական անունը դրել են կառուցողական ՙայլընտրանքային՚ ուժ:
Հարկ է նշել, որ ԲՀԿ պատգամավորական կորպուսը բավականին կարգապահ ձեւով կատարել է որոշումը` դեմ քվեարկելու վերաբերյալ, եւ միայն հատուկենտ պատգամավորներ գերադասել են ՙշառից-փորձանքից հեռու՚ պարզապես բացակայել: ԲՀԿ առաջնորդն էլ ԱԺ ոտք չի դրել, սակայն դա ավելի շուտ գալիս է այն հանգամանքից, որ ԲՀԿ-ում կան երկու` ՙավանդական՚ եւ ՙնարնջագույն՚ թեւերը, ու, թերեւս, կուսակցության առաջին դեմքը ցանկություն չունի նույնանալ իշխանության հետ ՙքյալլա տվողների՚ հետ:
Իսկ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ի գիծը խորհրդարանում, դատելով ելույթներից, հանգում է ոչ թե կառավարության կոնկրետ ծրագրի այս կամ այն դրույթներին դեմ լինելուն, այլ դեմ են կառավարությանն ամբողջովին, եւ հատկապես` վարչապետին, դեմ են  ՀՀԿ-ի գաղափարական-քաղաքական գծին, բայց միաժամանակ սեփական հստակ գաղափարախոսություն էլ չունեն: Ու խոշոր հաշվով, կարելի է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը` ԲՀԿ-ին ամբողջովին հակադրել ՀՀԿ-ին, կարծես թե, ելույթների ու քվեարկությունների պահով միս ու արյուն է ստանում: Սակայն հստակ գաղափարախոսության բացակայության եւ նույն երկրորդ նախագահի` ստվերում գործելու պատճառով դժվար է պատկերացնել, որպեսզի այդ փաստացի ընդդիմադիր ՙշնչառությունը՚ երկար դիստանցիայի համար հերիքի:
Իսկ ելույթների սրությունը եւ կոպտությունը բավականին մեծ էր: Գուրգեն Արսենյանը հիշատակեց նույնիսկ Շահ Աբասի ու Ցեղասպանության ժամանակաշրջանները (դե, եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք իրեն այդպիսի ճոխություն թույլ տար, ապա, հաստատ, հենց հաջորդ օրը կդառնար բիզնեսազուրկ եւ ունեզուրկ), իսկ Նաիրա Զոհրաբյանի ելույթը իր ՙնարնջագույն՚ դրսեւորումներով գերազանցեց անգամ Վարդան Սիվիլիթասովիչի ասածները: ԲՀԿ խմբակցության քարտուղարը բանը հասցրեց նաեւ 4 կուսակցությունով ՀՀԿ-ի դեմ հանդես գալու գաղափարին, այսինքն` ժամանակին ՙհմայականոցում՚ գործող ՙմիասնական շտաբի՚ տարբերակին, ընտրություններն էլ հռչակեց կեղծված: Դե, պարզ է, Նաիրա Զոհրաբյանը, կարծես թե, հավակնում է ինքը ոչ միան ղեկավարել ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւը, այլեւ ցանկություն ունի առաջնորդել ամբողջ ՙնարնջագույն՚ ճակատը` ընդդեմ ՀՀԿ-ի: Չէ± որ Օսկանյանի եւ ՙՍիվիլիթասի՚ գործերը այժմ հասկանալի պատճառներով բարվոք չեն, եւ ինչո±ւ չփորձել օգտվել առիթից եւ գրավել նրա տեղը:

ԻՍԿ ՙՓՈՔՐ՚
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ...


Հարկ է նշել, որ ելույթ ունեցան ՀԱԿ խմբակցության բոլոր 7 պատգամավորները: Ու հետաքրքիր տարաբաժանում նկատվեց. ՙնարնջագույն՚ միտինգային ելույթներով հանդես եկողներն էին Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի ելույթները վերաբերում էին կոնկրետ խնդիրների, Ստեփան Դեմիրճյանի ասածից ոչ ոք խելքը գլխին բան չհասկացավ, թե ինչ էր ուզում ասել, իսկ ՀԱԿ խմբակցության անունից հանդես գալու հանձնարարություն ունեցող Հրանտ Բագրատյանը գործնականում զուտ տնտեսագիտական վերլուծության փորձ կատարեց: Այսինքն` ՀԱԿ-ում էլ ակնհայտորեն պակասում է միատարրությունը, մի մասը կարծես թե առանձնապես մեծ ցանկություններ չի դրսեւորում ակտիվորեն կցվել բուն ՙնարնջագույն՚ սայլին, դե, իսկ խմբակցության անունից հենց Բագրատյանին լիազորելու միտքը, թերեւս, հղացել է հենց ԼՏՊ-ն` միգուցե առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ թող խմբակցության պաշտոնական տեսակետը տեղավորվի կառուցողական հունում, սակայն խմբակցության ղեկավարը ԱԺ ամբիոնը դարձնի հանրահավաքային հարթակի շարունակություն:
ՀՅԴ-ի պարագայում կառավարությանն ուղղված քննադատությունը բավականին մեղմ էր եւ պարունակում էր բազում խոհափիլիսոփայական պահեր, իսկ Աղվան Վարդանյանը նույնիսկ գերադասեց խուսափել քվեարկությունից: Բայց ամենաուշագրավը` ՙԺառանգության՚ վիճակն էր:
Հին ՙժառանգականներից՚ ոչ ոք չկար` ո°չ ինքը` Րաֆֆին, ո°չ էլ Զարուհի Փոստանջյանը, եւ ՙԺառանգությունը՚ միայնակ ներկայացնում էր Ռուբիկ Հակոբյանը: Նրա մոտեցումն էլ, կարելի է ասել, բավականին հեռու էր զուտ ընդդիմադիր լինելուց. նա առաջարկեց, որ ընդդիմությանը տրվեն վերահսկիչ գործառույթներ ու, մասնավորապես` մեծ տեղ հատկացվի կոռուպցիայի դեմ պայքարում: Ու բավականին թափանցիկ ասաց, որ ՙդեմ՚ է քվեարկում, քանի որ կառավարության ծրագրում ՙԺառանգությունը՚ դերակատարություն չունի: Այսինքն` եթե դերակատարություն տային, ապա մեծագույն հաճույքով ՙկողմ՚ էլ կքվեարկեին, բայց էլ ինչու պետք է տային, եթե, ժողովրդի խոսքով ասած, սրանք պիտանի չեն ո°չ բնությանը, ո°չ մարդկությանը:
Խոշոր հաշվով` ՙԺառանգությունը՚ նախորդ ԱԺ-ի համեմատ նվազեցրեց իր ներկայացվածությունը ԱԺ-ում, դրան գումարվեցին հակասությունները նորելուկ դաշնակցի` ՙԱզատ դեմոկրատների՚ հետ, որոնք ՙԺառանգության՚ հետ նույն ցուցակով եկան խորհրդարան` թերեւս ոչ առանց ամերիկյան հուշարարության: Համ էլ պարզ չի ՐաֆֆԻ Հովհաննիսյանի կարգավիճակը. ինքը հայտարարում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել չի ուզում, հին ՙժառանգականները՚, մասնավորապես` վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պարտադիր է համարում ՙԺառանգության՚ մասնակցությունը, գումարած դրան էլ չի բացառվում, որ սեպտեմբերին որոշում ընդունվի, որ Րաֆֆին առհասարակ չի գալու խորհրդարան:

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ...

Ինչպես արդեն նշեցինք` ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանն ակնհայտորեն հավակնում է լինել ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ հատվածի առաջատարը: Այսինքն, կոպիտ ասած, աչք է դրել Օսկանյանի տեղի վրա:
Ինչ վերաբերում է Օսկանյանի եւ ՙՍիվիլիթասի՚ գործերին, ապա գործնականում ոչ ոք նույն ՙնարնջագույն՚ ճամբարից չի էլ փորձում աջակցել կոռուպցիոն դրվագներով (իսկ առաջիկայում բացառված չէ նաեւ հակապետական գործունեության համար) ԱԱԾ-ի դրբի տակ ընկած նախկին արտգործնախարարին: Դե, պարզ է, շատերը ձգտում են ամերիկյան տերերի մոտ ՙկաթեցնել՚ Օսկանյանի վրա, նպաստել նրա անկմանը, ու փորձել գրավել նրա տեղը: ՙԳլխավոր նարնջագույն՚ լինելու հավակնորդները բավականին շատ են, եւ նույն ամերիկացիներին այնքան էլ հեշտ չէ կողմնորոշվելը: Վարդան Օսկանյանն իր ՙՍիվիլիթասով՚ արդեն գործնականում ՙխփած՚ ֆիգուր է, որին չի օգնի ո°չ ԱՄՆ դեսպանի անվերապահ աջակցությունը, ո°չ էլ հանրությանը համոզելու անհաջող փորձերը: Չի օգնի նաեւ գլխավոր դատախազին հղած թախանձագին խնդրանքը` դադարեցնելու քրեական վարույթը: Պարզապես Հայաստանում արդեն միջավայրն է փոխվել, ու իր ՙվառված՚ թոփ-մենեջերին Վաշինգտոնը այլեւս ոչնչով օգնել չի կարող:
Իսկ ինչ վերաբերում է այն ֆիգուրին, որը պետք է լինի ամբողջ ՙնարնջագույն՚ դաշտի հրապարակային առաջնորդը կամ ստվերային կառավարիչը, ապա մրցակցությունը մեծ է: Կա բազմափորձ ԼՏՊ-ն, որի ֆիզիկական ռեսուրսն է, սակայն, կասկածի տեղիք տալիս: Կան այնպիսի ֆիգուրներ, որոնք, խոշոր հաշվով, նաեւ իրար նման են, ինչպիսիք են Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Զ. Սարգսյանը, սակայն այդ երկուսը ակնհայտորեն բավարար պաշար չունեն: Կա վճռականությունից զուրկ եւ ինքն իրենից գլուխ չհանող Րաֆֆի Հովհաննիսյանը, որը թեեւ ունի մոտավորապես նույնքան ՙբագաժ՚ ու նվիրում ամերիկյան շահերին, որքան Օսկանյանը, սակայն գործնականում չունի կամային հատկություններ ու սառնասրտություն եւ հաճախ է տուրք տալիս էմոցիաներին: Ու նաեւ գեներացվում են նոր հավակնորդներ, որոնցից ոչ ոք լիարժեք չի կարող փոխարինել Օսկանյանին:
Իսկ Օսկանյանը ինչքան ավելի շատ հանրությանը փորձում է ՙբացատրություններ՚ տալ, այնքան ավելի խճճվում է, քանի որ տեղնուտեղը լույս աշխարհ են դուրս գալիս նորանոր մանրամասներ: Եվ մանրամասները շրջանառության մեջ են դնում ոչ միայն իշխանությանը համակրողները, այլեւ ընդդիմադիր դաշտի այն ֆիգուրները եւ խմբերը, որոնք շտապում են օր առաջ ՙսկացնել՚ նույն Վարդան Սիվիլիթասիչին, որպեսզի իրենք նստեն ամերիկյան ՙոսկի երակով՚ հոսող կանաչ գույնի թղթադրամների հոսքի վրա:
Դե ինչ, ամերիկացիներին այդ դժվարին ընտրության հարցում ամենեւին էլ հաջողություն չմաղթելով այս անգամ սահմանափակվենք այսքանով, մանավանդ որ առջեւում, կարծես թե, տարածաշրջանում լինելու են նոր աշխարհաքաղաքական զարգացումներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում