ՙՇԱՆԹԻ՚ ՙԱՋԱԲՍԱՆԴԱԼԸ՚
Արխիվ 12-16ՙԻրավունքը՚ նախորդ համարում անդրադարձել էր ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ հեռուստանախագծում ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հաղթանակին եւ ՙSony Music՚ ընկերության խոստացված պայմանագրին (երկու սինգլի ձայնագրում ու մեկ տեսահոլովակի նկարահանում): Երեկվա հոդվածից հետո կարծես ՙաջաբսանդալային՚ իրավիճակ է ստեղծվել: Զերծ մնալով մեկնաբանություններից` ներկայացնում ենք 3 կողմերի իրարամերժ կարծիքները:
Նախ դիմեցինք ՙՇանթ՚ հեռուստաընկերություն, եւ նախագծի պրոդյուսեր ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ասաց.
- Վրեժը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ երգը ձայնագրել է Մոսկվայի սիմֆոնիկի հետ: Հիմա պետք է երկրորդ փուլը լինի, տեսահոլովակ նկարահանվի, պետք է Մոսկվայի հետ համաձայնեցնել, քանի որ դրանով հիմա զբաղվում է ոչ թե ՙՇանթ՚-ը, այլ Ռուսաստանից այդ բոլորը ՙSony Music՚ ընկերությունը կարգավորում է Վրեժի հետ: Այսինքն` պրոդյուսինգով իրենք են զբաղվում:
- Ո±ր երգն է ձայնագրվում:
- Դա Գիսանե Պալյանի այն երգն է, որը գրվել է Վրեժի համար ֆինալում, բացի դրանից, երգեր կան, որ պետք է ձայնագրվի: Առաջինը պետք է սա արվի, դրանից հետո` երկրորդը ու տեսահոլովակը:
- Մոտավորապես ե±րբ կթողարկվի առաջին սինգլը:
- Կլինի երգը, հետո` տեսահոլովակը:
- Այսինքն` առանձին սինգլ կլինի±:
- Դեռ չգիտենք` առանձին որպես դիսկ սինգլ դուրս կգա, թե չէ, բայց տեսահոլովակի տեսքով դուրս կգա, հետագայում, երեւի, մի քանի երգեր ձայնագրելուց հետո նոր դիսկի տեսքով ինչ-որ բան կարվի:
- Տեսահոլովակը ե±րբ կլինի:
- Դե, էդ եմ ասում, էլի, Վրեժը մի շաբաթ առաջ վերադարձել է, դեռ չենք խոսել, որովհետեւ այդ բոլոր հարցերով արդեն ՙSony Music՚ պրոդաքշնն է զբաղվում: Մենք, այսպես ասած, ոնց որ չենք ՙկանտրալիրովատ՚ անում, էլի, բայց կարող եք Վրեժին զանգել, որովհետեւ ինքը հիմա ավելի շատ է համագործակցում:
- Որքան հիշում եմ, այդ ամենը պիտի լիներ ոչ թե հիմա, այլ մինչեւ փետրվար:
- Դե, գիտեք, էլի եմ ասում` քանի որ դա ոչ թե մեր, այլ ՙSony Music՚-ի գործընթացն է, իրենց մոտ ստեղծված ինչ-որ խնդիրներ կար, քանի որ սիմֆոնիկի հետ երեւի պետք է գրվեր երգը, օրկեստրի, ձայնագրվելու եւ այլնի հետ կապված, դրա համար մի քիչ ձգձգվեց: Հասկանո±ւմ եք` ՙX ֆակտորը՚ ինքը որպես նախագիծ տրվում է մրցանակ պայմանագիր ՙSony Music՚ի հետ: Այդ պայմանագիրը արդեն դրա գործընթացը հետագայում ղեկավարելի է դա ոնց որ ՙSony Music՚ի նախաձեռնությունն ա, այսինքն մենք չենք շատ իրանց հետ այդ առումով համագործակցում, ՙկանտրալիրովատ՚ անում` ասենք թե, փետրվարին դիսկը կգրե±ն, թե± մարտին: Իրենք պլաններ ունեն, բայց ամեն դեպքում առաջին տեսահոլովակը պետք է լինի որպես մրցանակ, ու հետագա համագործակցությունը արդեն իրենց ու Վրեժի անհատական պայմանավորվածության վրա է հիմնված:
- Հիմա, փաստորեն, նախագծի երկրորդ եթերաշրջա±նն է սկսվում:
- Այո, արդեն ինտերնետում հայտարարությունը տրվել է, երեւի մի շաբաթ հետո անոնսը եթեր կմտնի:
Հետաքրքիր է, եթե, ըստ պրոդյուսերի, Վրեժն արդեն մեկ շաբաթ է` վերադարձել է Մոսկվայից, ապա ինչո±ւ այդ լուրով իրենց հեռուստանախագծերի ու սերիալների գովազդների նման չձանձրացրեց հեռուստադիտողին: Իսկ ինչ վերաբերում է պրոդյուսերի նշած խնդրին, այստեղ էլ հարց է առաջանում, այն ՙSony Music՚ի ու Վրեժի±, թե± ՙՇանթի՚ ու Վրեժի միջեւ է, այդպես էլ չկարողացանք պարզել: Նախագծի պրոդյուսերի ցանկությամբ դիմեցինք նաեւ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ով, պրոդյուսերի խոսքերով, մեկ շաբաթ առաջ է վերադարձել Մոսկվայում կայացած ձայնագրություններից: Իրականում պարզվեց ճիշտ հակառակը:
- ՙX ֆակտոր՚ նախագծի կարեւորությունն այն է, որ, որպես համաշխարհային նախագիծ, իրենից ներկայացնում է մեկ ժանրի մեջ չկենտրոնացող: Գուցե այդ պատճառով իմ բախտը բերեց, եւ ես հաղթեցի: Ինչի համար շնորհակալ եմ այն բազմությանը, ովքեր ինձ վստահեցին եւ քվեարկեցին: Նաեւ Գիսանե Պալյանին, որ ե°ւ նախագծում, ե°ւ այսօր իմ կողքին է: Ըստ նախատեսված կարգի, քանի որ մրցույթը ՙSony Music՚ համաշխարհային ընկերությանն է, հաղթողի հետ կնքվում է պայմանագիր, նկարահանվում տեսահոլովակ ՙSony Music՚-ի կողմից եւ մեկ տարվա ընթացքում երկու սինգլ է թողարկվում: Պայմանագրի սահմանված կետերով պետք է մինչ 2012-ի օգոստոսը ամբողջությամբ ավարտվի պայմանագրի բոլոր դրույթները: Այսինքն` ՙSony Music՚ ընկերությունը պետք է կատարեր իմ եւ իր միջեւ կնքած պայմանագրի դրույթները: Նախագիծն ավարտվելուց հետո սպասում էի դրան, բայց ասում էին, որ ՙSony Music՚-ը խնդիրներ ունի: Երկար ժամանակ պայմանագրի իմ օրինակները չէի ստանում: Ի վերջո կարողացա կապ հաստատել, եւ ինքս սկսեցի զբաղվել այդ ամենով: Կարծում եմ` ցանկացած արտիստ, ով կունենա համաշխարհային ՙSony Music՚ի հետ պայմանագիր, բնականաբար, կմտահոգվի: Ինքս սկսեցի հետաքրքրվել, զանգել, անմիջապես կապի մեջ մտնել: Հետո խնդրեցի, որ իմ պայմանագրերի օրինակն ուղարկեն, ասացի, որ նույնիսկ չգիտեմ` ո±րն է իմ իրավունքն ու պարտականությունը: Լինելով իրավաբան` կարծում էի, որ կոմերցիա կարող է լինել, եւ, որպես արտիստ, հնարավոր է` իրավունք չունեմ համերգների մասնակցելու: Ինչի արդյունքում ե°ւ երկրում, ե°ւ երկրից դուրս համերգների հրավերները մերժել եմ: Գրեթե մեկ ամիս առաջ երկարատեւ բանակցություններից հետո ինձ ուղարկեցին իմ պայմանագրերի օրինակները: Քանի որ լրանում էր պայմանագրի ժամկետները, եւ ոչինչ արված չէր, իրենց իրավաբաններն ինձ ուղարկեցին լրացուցիչ համաձայնագրեր` պայմանագրի ժամկետը երկարաձգելու, որպեսզի իրականանա այն, ինչը նախատեսված էր պայմանագրով, նաեւ ակնկալիք` հետագա համագործակցության նպատակներով:
- Այժմ ի±նչ փուլում է գտնվում համագործակցությունը:
- Նոր ենք սկսել աշխատանքները, երգի մասին չեմ ուզում խոսել: Պարզապես կասեմ, որ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ նաեւ նկարահանելու ենք տեսահոլովակ: Աշխատում ենք երգի գործիքավորման վրա: Գործիքավորողն ու ռեժիսորը ո°չ հայ, ո°չ էլ ռուս են: Հաճախ տեսազանգով խոսում եմ ե°ւ իրենց ներկայացուցչի, ե°ւ գործիքավորողի ու ռեժիսորի հետ: Գործիքավորումն ավարտելուց հետ անմիջապես կորոշվի օր, եւ ես կմեկնեմ Մոսկվա` ըստ պայմանավորվածության:
- ՙՇանթ՚-ից տեղեկացրին, որ մեկ շաբաթ առաջ արդեն մեկնել ու վերադարձել եք Մոսկվայից, եւ երգերի ձայնագրություններն էլ ավարտված են:
- Չգիտեմ, թե ՙՇանթ՚-ից ով է Ձեզ պատասխանել, բայց պատմում եմ այն, ինչը որ կա: Գուցե իրենք ժամանակ չունե±ն ինձանով զբաղվելու:
- Այսինքն` ինքներդ եք զբաղվում բոլոր հարցերով, իսկ ՙՇանթը՚, որի նախագիծն է համարվում, ոչնչով չի± զբաղվում: Դիմե±լ եք, թե ինչու է ձգձգվում:
- Իհարկե դիմել եմ, ասում էին, որ անհայտ պատճառներով չեն պատասխանում: Բայց ինքս եմ անընդհատ գրել ՙSony Music՚-ին, գլուխները տարել եմ, որ անեն այդ ամենը: Զգացի, որ ինձանից է կախված, ես պետք է անեմ:
- Բայց չէ± որ մարդիկ գումար են ծախսել ու sms քվեարկությամբ ընտրել Ձեզ:
- Չեմ ուզում շատ մանրանալ, բայց կարող եմ ասել, որ ես ամաչում էի, երբ մարդիկ ինձ հարցնում էին. չգիտեի` ինչ պատասխանել: Շատ ժամանակ անգամ ստել եմ, որ գործընթացի մեջ է ամեն ինչ, այնինչ այդ ժամանակ ոչ մի լուր անգամ չկար:
- Ինչո±ւ ՙՇանթ՚-ի նախագծերում հանդես չեք գալիս:
- ՙՇանթ՚-ը ունի ղեկավար, եւ այնտեղ կա աշխատակազմ, իրենց որոշելիքն է` ում կթողնեն, ում ոչ: Միգուցե իրենց այդ նախագծերում իմ ներկայացրած երաժշտությունը կամ երգը չի համապատասխանում, եւ դրա համար նպատակահարմար չեն գտել: Դա իրենց պիտի հարցնեք:
- Հրավերք չի± եղել:
- Եթե հրավիրում են, գնում եմ, իրենց հեռուստաընկերության կողմից, այսպես ասած, լույս ընծայված երգիչ եմ, ինչպե±ս կարող եմ չմասնակցել:
- Ո±ր երգի հիման վրա պիտի նկարահանվի տեսահոլովակը:
- Այն դեռ գործիքավորվում է եւ առաջին սինգլով ու տեսահոլովակով պետք է ներկայացվի հանրությանը: Համաշխարհային երաժշտության ամենակարկառուն ստեղծագործություններից է, չեմ ուզում փակագծերը բացել. նորովի ենք այդ ամենը ներկայացնելու: Թող լինի անակնկալ:
- Իսկ ե±րբ կսկսվեն նկարահանումները:
- Վերջնական տարբերակը պատրաստ լինելուն պես նոր կորոշվի, թե երբ մեկնեմ Մոսկվա:
Մեր երեկվա հոդվածից վրդովված էր նախագծի շրջանակներում Վրեժի պրոդյուսեր ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԸ, ով, բնականաբար, չցանկանալով փչացնել ՙՇանթի՚ հետ հարաբերությունները, նշեց.
- Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ որպես մրցանակ Վրեժը պետք է ստանար այդ պայմանագիրը ՙSony Music՚-ի հետ: Մրցանակը ստացել է, եւ ոչ մի փաստ չկա, որ ՙՇանթ՚-ը թերացել է կամ, ինչպես նշել եք, դասականի հետ կապված խնդիրներ է ունեցել:
- Այդ դեպքում ինչո±ւ մյուս նախագծերում բոլոր հաղթող ու չհաղթող մասնակիցները ամբողջ օրը չեն իջնում ՙՇանթի՚ էկրանից, ինչը չենք կարող ասել Վրեժ Կիրակոսյանի մասին:
- Դուք ուշադիր չեք եղել. Վրեժը ոչ միայն Նոր տարվա ծրագրում, այլ նաեւ բազմիցս այլ տեղերում է եղել, ՙՍուպերսթար՚-ում է եղել, ՙՊարահանդես՚-ում է եղել, եթե չեմ սխալվում: Նա նաեւ պատրաստվում է նոր նախագծերի մեջ իր մասնակցությունն ունենալ: Բայց ոչ մի խտրականություն չկա ՙՇանթի՚ կամ իր դասական ոճի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է ՙSony Music՚-ի աշխատանքին, ասեմ, որ գործընթացները տարբեր պատճառներով ձգձգվեցին: ՙSony Music՚-ը գնել է իմ հեղինակած երգը, որի գործիքավորումը դեռ ավարտված չէ, դրա հետ միասին աշխատում են նաեւ ուրիշ երգի հետ: Բոլոր գործընթացները, ըստ պայմանավորվածության, ինչպես եղել են, շարունակվում են: Այդտեղ ՙՇանթի՚ հետ կապված ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ ՙՇանթն՚ իր պարտավորվածությունները կատարել է, ուղղակի ՙSony Music՚-ը ձգձգում էր այս գործընթացները: Կարող եք այդ հարցով իրենց դիմել, գուցե իրենք ունենան ինչ-որ բացատրություն: Համենայնդեպս, աշխատանքները կատարվում են, եւ չեմ կարծում, որ այսպիսի աղմուկ պետք է հանել դրանից: Ամեն ինչ արվում է իր հունով, պարզապես մի փոքր ժամկետների մեջ է փոփոխությունը:
Իհարկե, Գ. Պալյանը ճիշտ է. ՙՇանթն՚ իր պարտավորվածությունները կատարել է, sms քվեարկությամբ գումարներն աշխատել է, մնացածն արդեն` Աստված գիտի: Ստացվում է, որ ՙՇանթ՚-ը միայն sms-ներով գումար աշխատելով է զբաղված, հիմա էլ, կարծես թե, սկսել է ՙX ֆակտոր՚ նախագծի երկրորդ երթերաշրջանը: Հետաքրքիր է, էլի նույն ճակատագի±րն է սպասվում հաղթող մասնակցին, էլի ՙՇանթը՚, այսպես ասած, հաղթելուց հետո ձեռքերը կլվանա ու մի կո±ղմ կքաշվի` անփորձ հաղթողի ճակատագիրը թողնելով օդից կախված: Կամ, ինչպես նախագծի պրոդյուսերն ասաց, ՙՇանթն՚ էլ ՙկանտրալիրովանիան՚ կթողնի ՙSony Music՚ ընկերության վրա±: Ցույց կտա ժամանակը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

