ՌԴ ոստիկանությունն ու քննիչները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենյա Սոբչակի եւ ընդդիմության մի շարք այլ կողմնակիցների տներում:
Քսենյա Սոբչակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել էին ավելի քան 1 մլն եվրո, 480 հազար դոլար եւ 480 հազար ռուբլի գումար: Ուժայինները շատ չէին հիասթափվել, որ բնակարանում չէին պահվում զենքուզրահ: Նրանց տրամադրությունը բարձրացրել էր այն մտքից, որ խուզարկությունից հետո կարելի է ՙպարզել՚, թե արդյոք ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի տանը հունիսի 11-ին կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված գումարներից հարկեր վճարվե±լ են, թե± ոչ: Եվ այդ ինչ չար նպատակների համար կարող էր նախատեսված լինել այդքան մեծ գումարը` բաժանված տարբեր ծրարներում… Հասկանալի է, որ իրավապահները տրամադրված չեն հավատալ չափից դուրս ընդդիմադիր գեղեցկուհու հայտարարությանը, թե ինքը չի թաքցրել իր 2 մլն եվրո եկամուտը, իսկ գումարը պահել է տանը, քանի որ չի վստահում նաեւ բանկերին:
ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ
Դերասանուհի եւ Playboy-ի աստղ Ջեննի Մըք Քարթնին վերջերս սկանդալասեր հանրությանը պատմել էր, որ մեկ տարի առաջ իր 10-ամյա որդին ատամների հետ կապված խնդիր էր ունեցել: Խիստ մտահոգված, նա խորհուրդ ստանալու համար զանգահարել էր իր ատամնաբույժին: Բժիշկը խնդրել էր լուսանկարել երեխայի բերանն ու նկարն իրեն ուղարկել: Լուսանկարն ուղարկելիս դերասանուհին սխալ կոճակ էր սեղմել եւ 80-ամյա բժշկին ուղարկել իր մերկ լուսանկարները, որոնք նախատեսված են եղել իր բոյֆրենդի համար: