Թե ինչն էր պատճառը, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի 86-ամյա բնակիչ Հոկտեմբեր Գրիգորյանը կատարել էր մարդասպանության փորձ` ոստիկանների պարզաբանման խնդիր է:
Հունիսի 18-ի առավոտյան ծերունին ուղղել էր իր երկփողանի որսորդական հրացանը 57-ամյա համագյուղացու` Մամիկոն Մանուկյանի վրա եւ սեղմել ձգանը: Հաշվեհարդարը տեղի էր ունեցել Հոկտեմբեր Գրիգորյանի տան խորդանոցում եւ ծերունու զոհը փախչելու հնարավորություն, հավանաբար, չէր ունեցել: Այնպես որ ոստիկանները, կարծում եմ, չեն սխալվել, որակելով չարագործի գործողությունները որպես մահափորձ: Մամիկոն Մանուկյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք աճուկային շրջանում եւ տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց, իսկ ծերունին` նախնական կալանքի վայր:
ՙՀԱՐՍՆԱՔԱՐԻ՚ ՔՐԵԱԿԱՆ ՙՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՑ՚
Այս համարը տպարան հանձնելու պահին, հավանաբար, ձերբակալված կլինեն ՙՀարսնաքարի՚ ծեծկռտուքի երկու մասնակից: Այդ մասին Panorama.am-ի լրագրողներին էր հայտնել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով նաեւ պարզաբանել էր. ՙ…Խուլիգանություն է եղել հասարակական վայրում, բոլորն էլ իրար հարվածել են: Իսկ տուժող կա± մատուցողների եւ անվտանգության աշխատակիցների մեջ, թե± ոչ` չգիտեմ, գիտեմ, որ բուժօգնության դիմող չի եղել: Քննչական ծառայությունը որոշում կկայացնի դատաբժշկական փորձագիտական քննություն կնշանակի, եւ, ըստ այդմ` 3-4 օրվա ժամկետում հայտնի կդառնա, թե ով ինչ մարմնական վնասվածքներ է կրել՚: