ՙ13-ԱՄՅԱ ԱՐՄԻՆԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԵՑԻԴԻՎԸ

Արխիվ 12-16

13-ԱՄՅԱ ԱՐՄԻՆԵԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԵՑԻԴԻՎԸ

ՙԿարելի, որ Հայաստանում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում, մասնավորապես նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ այս տարի դրանք նվազել են 41-ով՚: Խրոխտ է հնչում, չէ: Ասենք նաեւ, որ այս ուրախալի այս վիճակագրության մասին հանրությանն էր տեղեկացրել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նա գաղտնի չպահեց նաեւ նման ՙհաջողության՚ պատճառները. ՙՈւնենք վերականգնողական կենտրոններ, որտեղ այդ անչափահասները հաշվառման մեջ են, հանցագործություններ կատարածների հետ աշխատանքներ են իրականացվում: Դա միահամուռ կատարված ամենօրյա, կանխարգելիչ աշխատանքի արդյունք է՚:
Հուսանք, որ օրերս Լեռնանցք գյուղի իր տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 14-ամյա Արտյոմ Վարդանյանը տիկին Դուրյանի այս շքեղ հաշվետվությունը չի փչացրել: Հաշվի առնելով նաեւ արդեն անհերքելի դարձած այն փաստը, որ նա չի կատարել գողություն կամ մեկ այլ նման բան: Արտյոմն իր առաջին ՙմանկական հանցավոր արարքը՚, որը թույլ էր տվել 15-20 օր առաջ, ուղղված էր հենց իր դեմ. ինքնասպանության փորձ: Հավանաբար ՙմեծերիս՚ կողմից այնուամենայնիվ չէին իրականացվել համապատասխան ՙվերականգնողական՚ միջոցառումները, եթե ինքնասպանության ՙռեցիդիվը՚ կրկնվել էր…
Հանցագործությունները կանխարգելու ուղղությամբ տարվող աշխատանքների ՙփայլուն՚ օրինակ կարող է ծառայել նաեւ ՙԶատիկ՚ մանկատան շուրջօրյա խնամքի ծառայության սան 13-ամյա Արմինեի հետ կապված ռեցիդիվը:  Նրա հետ  հյուրանոցում սեռական հարաբերությունների մեջ մտած Արտակի դեմ ՀՀ ոստիկանության կոտայքի բաժնում վերջերս հարուցվել էր  քրեական գործ: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 5-ին: Այդ օրը Արմինեն դուրս էր եկել մանկատնից ու չէր վերադարձել: Մանկատան անձնակազմին, հավանաբար, հաջողվել էր հետագայում ներշնչել ոստիկաններին, թե իրենք խիստ անհանգստացել էին աղջնակի բացակայությամբ: Չենք հերքի նաեւ այդ ՙխոստովանությունը՚, սակայն ստիպված ենք անդրադառնալ եւս մի, այս անգամ` դատական ՙվիճակագրությանը՚: Անչապահաս Արմինեի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանքով հունիսի 1-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8-ամսյա ազատազրկման էր դատապարտել Կոտայքի մարզի 21-ամյա մի երիտասարդի…
Ինչ վերաբերում է ՙվերկանգնողական՚ հետագա աշխատանքներին« ապա դրանք էլ արդեն ծրագրված են: Ըստ ՙԶատիկ՚ մանկատան տնօրեն  Աշոտ Մնացականյանի`  Արմինեն ՙշարունակում է գտնվել իրենց մանականը: Վերջինս մոտավորապես 2 ամիս է, ինչ տեղափոխվել է իրենց մոտ` ժամանակավորապես այնտեղ մնալու պայմանով: Ներկայումս դեռահասի հետ աշխատում են հոգեբանները, սոցիալական աշխատողները: Փնտրում են հարմար տարբերակ իր համար, թե հետագայում որտեղ է շարունակելու ապրել: Հնարավոր է վերջինս տեղափոխվի այլ հաստատություն կամ ծնողներից մեկի մոտ՚:
Չմոռանալով, որ ՙԶատիկը՚ մանկատան շուրջօրյա խնամքի ծառայություն է, ուր, հավանաբար, տեղավորում են այն երեխաներին, որոնց խնամքը չէր ապահովվում ծնողների կողմից, կարելի է ենթադրել, որ երեխային տեղավորելու ընտրված տարբերակը չի բացառի մանկապղծության հերթական փաստի կրկնությունը…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում