ՙԱՐՄԵՆԱԼ՚-ՈՒՄ ԷԼԻ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՙԱՐՄԵՆԱԼ՚-ՈՒՄ ԷԼԻ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

ՙԻրավունք՚-ը բազմիցս անդրադարձել է Երեւանի ալյումինի ՙԱրմենալ՚, գործարանում տեղի ունեցող խժդժություններին: Հիշեցնենք, որ անցյալ տարի վերը նշված գործարանը գտնվում էր դատական վիճաբանության մեջ իր իսկ աշխատակիցների հետ, իսկ հայցի պահանջն էր վնասակարության դիմաց հասանելիք գումարների չվճարելը գործարանի բանվորներին:
Այդ կապակցությամբ ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերությանն էին դիմել 117 բանվորներ եւ միայն դատական վիճաբանության արդյունքում կողմերը եկան հաշտության: Սակայն պարզվում է, որ գործարանի շուրջ 107 այլ բանվորներ, կրկին անգամ, նույն պահանջով դիմել են վերը նշված իրավաբանական ընկերությանը, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները: Հիշեցնենք նաեւ, որ ՙԱրմենալ՚-ը պատկանում է ՌԴ-ին եւ գործարանի տնօրինությունը չի ընդունում այն հայցը, ինչով իրենց բանվորները դիմել են դատարան: Այս կապակցությամբ ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ փոխանցեց հետեւյալը.
- Նիստը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 15-ին, իսկ դա նախնական նիստն էր, եւ, ի տարբերություն նախորդ նախնական նիստերի, այդ նիստին արդեն ՙԱրմենալի՚ կողմից մասնակցություն ունեցավ ոչ միայն տեղի փաստաբանը, այլեւ Մոսկվայից ժամանած ներկայացուցիչը: Ըստ էության նախնական նիստերն ավարտվեցին եւ դատարանը նշանակեց դատաքննության օր, որը տեղի կունենա 2012թ. հուլիսի 26-ին ժամը 14:00-ին: Դատական նիստի ընթացքում մեկ անգամ եւս ֆիքսվեց, որ իմ վստահորդները բոլորովին կաշկանդված չեն եւ պատրաստ են ցանկացած ժամի նստել սեղանի շուրջ եւ կատարել հաշտության բանաձեւ, որի մասին ես իմ վստահորդների անունից հայտնեցի գործատուին: Այս պահի դրությամբ կողմը ոչ մի առաջարկով հանդես չի եկել: Նշեմ, որ գործարանի տնօրինությունը պատասխանել է մեր հայցին, որտեղ նրանք առարկում են եւ կարծում, որ մեր պահանջը անհիմն է եւ վնասակարության հետ կապված գործառույթներ չի իրականացվում բանվորների կողմից: Իսկ մենք այլ կարծիքի ենք եւ հայցադիմումի մեջ նշել ենք, որ մեր վստահորդները նաեւ շուտ են թոշակավորվում, ըստ օրենքի ուժի, քանի որ վնասակար են աշխատում, որի դիմաց հավելավճար պետք է կատարվի` 100 տոկոսի չափով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում