ՙԻՆՉ ՙՓԱՐՈՍ՚, ՈՐ ԻՐ ԾԱՌԸ ՉՋՐԻ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՙՓԱՐՈՍ՚, ՈՐ ԻՐ ԾԱՌԸ ՉՋՐԻ

Օրենքը սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածով` այն է. ՙՊաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՚ նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ոստիկանության մարմինները: Իսկ ՀՀ օրենքները կիրառողները հավանաբար համարում են, որ քրեաիրավական դաշտը Հայաստանում թերի է եւ ոտքի վրա ՙբարեփոխում՚ են այն առանց օրենսդիրների միջամտության…
Շուշան Ծերունի Գեւորգյանի քրեական գործը քննել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Թե որքանով էր ՙինքնավարձատրվող՚ Շ. Գեւորգյանի հանցավոր արարքը սպառնում Ազգային անվտանգությանը` դատավճռից եզրակացնել հնարավոր չեղավ, քանի որ դատաքննությունը իրականացվել էր արագացված կարգով: Դա նշանակում է, որ դատաքննության ընթացքում ներկայացված մեղադրանքը չի վիճարկվում եւ գործում առկա ապացույցները չեն հետազոտվում: Հետեւաբար, ծագած հարցերի պատասխանները գտնելը թողնվում է հանրությանը…

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ

ՙՇուշան Ծերունի Գեւորգյանը 1996 թվականից աշխատել էր ընտանիքների կարիքավորման անապահովության համակարգում եւ 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011 թվականի դեկտեմբերը զբաղեցրել էր Երեւան քաղաքի Նոր Նորք համայնքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը…՚:
Այսպես էր մեղադրական եզրակացության մեջ նշված մեղադրյալ Շ. Գեւորգյանի աշխատանքային կարգավիճակը: Սակայն անմիջապես հստակեցվել էր, որ նա չէր հանդիսանում պաշտոնատար անձ: Մեզª հասարակ մահկանացուներիս համար երբեք հասկանալի չի դառնա, թե իրավաբանական տեսակետից ով է հանդիսանում պաշտոնատար հանրային ծառայող, իսկ ով` ՙհենց-նենց՚: Էլ չասած այն մահկանացուներին, ովքեր իրենց գոյությունը տարիներ շարունակ փորձում են պահպանել պետությունից ստացվող նպաստների շնորհիվ: Այդ անձանց աչքին երեւում է պաշտոնատար մեկ անձ` նա, ումից կախված է իրենց նպաստ ստանալ-չստանալը: Չաղ ու բախտավոր միամիտները կկարծեն, թե այդ անձը երկրի նախագահն է կամ, առնվազն` սոցապ նախարարը: Հավաստիացնում ենք, որ Նոր Նորքի բնակիչների ստվար հատվածի համար իրենց օրվա հացի տեր ամենաբարձրագույն պաշտոնյան ՙընկեր Գեւորգյանն՚ էր: Նա էր որոշում կստանա անձը ՙՓարոսի՚ նպաստը, թեª ոչ: Նա էլ որոշում էր…

ՙՆՊԱՍՏԵՔ ՆՊԱՍՏ ՏՎՈՂՆԵՐԻՆ՚

Կրկին անդրադառնանք մեղադրական եզրակացությանը. ՙ2008 թվականի հունիսից մինչեւ 2011 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Նոր Նորք համայնքի սոցիալական անապահով ընտանիքներին ՙՓարոս՚ ծրագրով նպաստ նշանակելու եւ այդ նպաստն ամեն տարի երկարաձգելու վերաբերյալ իր լիազորություններով նախատեսված փաստաթղթերն ընդունելու եւ ընթացք տալու համար քաղաքացիներից ապօրինի ստացել է եռամսյակային նպաստի առաջին ամսվա կամ տարվա մեկ ամսվա նպաստի գումարը` 3 000-ից մինչեւ 19 500 ՀՀ դրամ…՚:
Նախաքննության մարմինը հայտնաբերել էր ընդամենը 9 ՙփարոսցի՚, ովքեր ապօրինի աշխատավարձեր էին վճարել Շ. Գեւորգյանին: ՙԱպօրինի՚ բառը օգտագործում եմ ոչ պատահական, քանի որ այդ անձանց իրավապահները մեղադրանք չէին առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 (դատավճռում, հավանաբար, թույլ է տրվել վրիպակ եւ նշվել 311.2-րդ հոդվածը.- Ա.Ա.) հոդվածով, քանի որ… Սակայն այդ մասին քիչ ուշ:

ՙԿՐԿՆԱԿԻ՚ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Եվ այսպես. 2009-2011թթ. Շուշան Գեւորգյանը պաշտոնապես իր զոհերը ճանաչված 9 անձանցից ստացել էր 303.000 ՙչհարկվող՚ ՀՀ դրամ: Միաժամանակ դատարանը արձանագրել էր Շ. Գեւորգյանի այլ ՙսխրանքները՚, որոնց համար պատասխանատվությունից նա խուսափել էր. ՙՀաշվի առնելով, որ մեղադրյալը ցանկացել է իր նկատմամբ համաներում կիրառվի` նախաքննական մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Շուշան Գեւորգյանի կողմից 6 դրվագներով վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափով գումարներ հափշտակելու` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն) հոդվածի 1-ին մասով եւ 8 դրվագներով ապօրինի վարձատրություն ստանալու` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, դեպքերով թիվ 58213911 քրեական գործով վարույթի մասը կարճվել է` ՀՀ ազգային ժողովի ՙՀամաներում հայտարարելու մասին՚ 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով եւ ՀՀ ազգային ժողովի ՙՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով՚:
Իսկ ՙչհամաներվող՚ հանցավոր արարքների համար դատարանը, իմ համոզմամբ, պարգեւատրել էր Շ. Գեւորգյանին ՙԱզգային անվտանգությունը՚ ապահովող պատժով: Այն է. տուգանք` 1 800 000 դրամ եւ… հանրային` պետական եւ համայնքային ծառայությունն ընդգրկող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում` 3 տարի ժամկետով:

ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան: Որքան էլ զարհուրելի չթվա` բողոք բերողը մեղադրողը չէ. տուգանքի չափը նվազեցնելու պահանջով վերադաս ատյան էր դիմել Շ. Գեւորգյանը: Ես չեմ զարմանա, եթե այդ անձը ընդգրկվի ՙՓարոսի՚ ցուցակում որպես նպաստի ծայրահեղ կարիք ունեցող անձ: Ինչո±ւ չեմ զարմանա:
Վերեւում նշել էինք, որ Շ. Գեւորգյանին գումարներով խրախուսողները ազատվել էին քրեական պատասխանատվությունից: Օրենքը սահմանում է` ՙԱպօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին՚:
Մեր դեպքում` 3-օրյա կամավոր ՙհայտնության՚ մասին խոսք գնալ չէր կարող. վարձատրությունները սկսվել էին 2009-ից: Հետեւաբար տեղի էր ունեցել շորթում: Այդ դեպքում Շ. Գեւորգյանին պետք է մեղադրանք առաջադրվեր 311.1-րդ հոդվածի ոչ թե 1-ին, այլ 3-րդ մասով, որի դեպքում համաներման մասին խեսք անգամ չէր կարող լինել…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում