ՊՆ-Ի ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ՈՎ Է ՔՆՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՊՆ-Ի ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ՈՎ Է ՔՆՆՈՒՄ

Օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ՙՀարսնաքար՚ ռեստորանից անվտանգության աշխատակիցների ՙթեթեւ՚ ձեռքով գանգուղեղային ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ , մայոր Վահե Ավետյանը եւ միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը, ավելի ուշ պարզվեց, որ կա եւս մեկ տուժած ռազմական բժիշկ` Գարիկ Սողոմոնյան: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս ամենի մեջ հետաքրքրական էր այն փաստը, որ ի սկզբանե ոստիկանությունը քրեական գործընթացը փոխանցել  էր ՊՆ քննչական վարչությանը, բայց այժմ Գլխավոր դատախազությունը վարույթը վերցրել է ՊՆ-ի քննչականից եւ փոխանցել ոստիկանության Երեւանի վարչությանը:
Թե ինչո±ւ է քրեական գործընթացը ձեռքից ձեռք անցնում, եւ ինչպես է դրան վերաբերվում ՊՆ-ն, փորձեցինք պարզել ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանից.
- Դա արդեն իրավաբանների խնդիրն է: Ի±նչ տարբերություն, թե որ իրավական մարմինն է իրականացնում գործընթացը: Դուք ի±նչ գիտեք, թե դա Պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարույթի ենթակա, թե± քաղաքացիական ոստիկանության վարույթի գործ է: Որեւէ խնդիր չկա, որ գործով զբաղվում է ոստիկանությունը:
- Բայց, չէ± որ ծեծի է ենթարկվել բարձրաստիճան սպա:
- Ամեն դեպքում ծեծի ենթարկողները քաղաքացիական անձիք են, չէ±:
- Փաստորեն, այդպիսի±ն է Պաշտպանության նախարարության դիրքորոշումը:
- Դա Պաշտպանության նախարարության դիրքորոշումը չէ, այլ ես բացատրում եմ օրենքը, կարգը:
Իսկ թե, իրոք, քրեական գործընթացը կոծկելու մտադրություններ կան կամ չկան, ցույց կտա առաջիկա ընթացքը ու մեղավորների պատժելիության աստիճանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ
.-Ուշ երեկոյան ոստիկանությունը տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. ՙՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում՚: Տարածվեցին նաեւ խոսակցություններ, որ արդեն կան ձերբակալվածներ:



ՙԽՈՐԱՆԻ՚ ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Իսպանիայի Կուլերա քաղաքում գործող ՙԽորան՚ աղանդի հոգեւոր հովիվ Հրաչյա Խաչատրյանին ձերբակալել են Իսպանիայի ոստիկանները: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հ. Խաչատրյանին ձերբակալել են այն պահին, երբ վերջինս ցանկացել է Իսպանիայից Հայաստան տեղափոխել 1,5 կիլոգրամ ոսկյա զարդեր: Նույն լուրերի համաձայն, Հայաստանում գործող ՙՄիացյալ երիտասարդական լիգայի՚ մի ներկայացուցչից, որը այս պահին ապրում է Իսպանիայում, որոշ ժամանակ առաջ վերջիններիս բնակարանից գողություն էր տեղի ունեցել եւ այն գողոնը, որը հայտնաբերել են ՙԽորան՚ աղանդի հովվի մոտից, դրանց մեջ է եղել նաեւ նրանց ոսկյա զարդերը: Փաստորեն այն լուրերը, որ ՙԽորան՚ աղանդի միջոցով Իսպանիայից Հայաստան է գալիս գողացված ոսկեղեն, որը վաճառվում է Երեւանի ոսկու շուկաներից մեկումª հաստատվեցին: Դե ինչ, հույս ունենանք, որ նման աղտոտ կազմակերպության պարագլխին ձերբակալելուց հետո կդադարի հոգեւոր ու ֆինանսական թալանը Իսպանիայում հայերի նկատմամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում